Մեկ ամսվա մեջ բավականին շատ սահմանախախտման դեպքեր ենք կասեցրել. ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

26/04/2019 schedule15:50

Վերջին մեկ ամսվա մեջ բավականին շատ սահմանախախտման դեպքեր ենք կասեցրել: Այնպես որ սահմաններն անառիկ են:

Այս մասին այսօր ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի օրվան նվիրված միջոցառումից հետո, պատասխանելով մեր հարցին, ասաց զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը:

Մեր հարցին, թե այս միտումը ինչո՞վ է պայմանավորված, Սարգսյանը պատասխանեց. «Միտումը պայմանավորված է նրանով, որ մերձավոր արեւելքում դեպքերը քանի գնում զարգանում են, նույն ասենք քրդերը, աղվանցիք, դա բնականաբար արդեն ենթադրում է, որ մարդկային որոշակի հոսք պետք է գնա դեպի Եվրոպա: Հայաստանը դիտարկվում է որպես պոտենցիալ տարանցիկ երկրներից մեկը. դրա մասին գիտենք, դրա համար անառիկ պահում ենք սահմանները:

Սահմանախախտումների դեպքեր լինում են պարբերաբար, հատկապես հիմա այդ դեպքերն ավելացել են՝ Մերձավոր Արեւելքի դեպքերի հետ կապված: Հայաստանը քրդերի, հնդիկների համար համարվում է տարանցիկ երկիր Եվրոպա գնալու համար: Սահմանը խախտողները հիմնականում հնդիկներ են, իրանցիներ, բանգլադեշցիներ: Պատճառն այն է, որ փախստականների հոսքը կարգավորելու համար Թուրքիան Եվրոպայից գումար վերցրեց: Այդ գումարի հաշվին Թուրքիան իր սահմանները կարծես թե պնդացրեց, բայց այդ մարդկանց հոսքն ավտոմատ ուղղորդվում է դեպի Հայաստան: Հիմա դա միտումնավոր է, թե ոչ դա հարցի երկորդ կողմն է, գալիս են, Թուրքայի կողմից չեն կարողանում հասնել Եվրոպա, արդյունքում կա´մ փորձում են հայ-թուրքական սահմանը հատելով անցնել կամ անցակետերով են փորձում անցնել՝ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր եւ կամ նույնիսկ լեգալ փաստաթղթերով են փորձում մտնել Հայաստան՝  հետագայում Վրաստան գնալու համար»,- մանրամասնեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մատնանշած սահմանային թերացումները ծառայության պետը չհերքեց՝ նշելով, որ ցանկացած ծառայության մեջ էլ լինում են թերացումներ:

«Զորքերն էլ են կենդանի օրգանիզմ, մենք մեր տանն էլ մի բանը լավ ենք անում, մի բանը՝ վատ: Դրա համար եմ ասում՝ միշտ չէ, որ ինձ ամեն ինչ բավարարում է: Մենք տեսնում ենք, ֆիքսում, վերլուծում ենք»:

Որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ն հրավիրում էր լրացնել սահամանապահ զորքերի թափուր հաստիքները: Այսօր Վաղինակ Սարգսյանն ասաց, որ սահամանապահ զորքերը համալրվում են բավականին ինտենսիվ: 2-րդ սահմանապահ ջոկատը, օրինակ, ամառվա սկզբին համալրված էր 43 տոկոսով, այսօր արդեն՝ 85 տոկոսով:

Մեր հարցին, թե դա ինչո՞վ է պայմանավորված, Սարգսյանը պատասխանեց . «Դա շնորհիվ այն բանի, որ ծառայության հանդեպ որոշ մոտեցումներ փոխեցինք, բարոյահոգեբանական վիճակի ուղղությամբ աշխատանքներ ենք տարել, պարբերաբար լավացնում ենք կենցաղային պայմանները, քանի որ սահմանապահներն իրենց ընտանքիների հետ են ապրում, տարբեր ֆակտորներ կան: Աշխատավարձերը գուցե եւ բավարար չեն, բայց արդեն իսկ 30 տոկոսով բարձրացում եղել է: Եվ եթե աշխատավարձից հիմա դժգոհ լինեին, ապա 50 տոկոսով համալրվածության ֆակտորը չէր լինի: Առաջ պայմանագրերը կնքում էին, խոպանի սեզոնին գնում էին խոպան, հետո գալիս էին եւ ուզում էին էլի ծառայել: Հիմա արդեն չեն գնում խոպան, մոտավորապես 40 տոկոսը: Դա արդեն ցուցանիշ է»:

Տպել
1859 դիտում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն