Չկա ավելի թանկ բան, քան գաղափարը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Համաժողովն անցկացվում է «Մտավոր սեփականության ոլորտի կարևորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» խորագրի ներքո:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, շնորհավորելով ներկաներին Մտավոր սեփականության միջազգային օրվա կապակցությամբ` վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ժամանակակից աշխարհում մտավոր սեփականությունը և մտավոր սեփականության պաշտպանությունն ամենահրատապ, ամենաքննարկվող և ամենաառարկայական թեմաներից է: Սա պատահական չէ, որովհետև մարդկությունն, ի վերջո, եկել է այն անհերքելի եզրակացության, որ չկա ավելի թանկ բան, քան գաղափարը, որովհետև վերջին հարյուրամյակի զարգացումները բերել են նրան, որ նյութական սեփականությունից շատ ավելի կարևոր և արժեքավոր է մտավոր սեփականությունը: Եվ սա է պատճառը, որ այսօր, ժամանակակից աշխարհում բոլոր ֆորմատներում ոչ մի գագաթնաժողով, ոչ մի միջպետական հանդիպում չի շրջանցում մտավոր սեփականության պաշտպանության հարցը: Պետք է ասել, որ սա չի վերաբերում միայն ստեղծագործական արվեստի ոլորտին, սա վերաբերում է ամեն ինչին, որովհետև չկա ավելի թանկ բան, քան գաղափարը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` մտավոր սեփականության կարևորությունը լիարժեք համընկնում է այն գաղափարաբանության հետ, որի վրա հիմնվելով իրականացվել են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: Վարչապետն անդրադարձել է իր այն` բազմիցս հնչեցրած դիտարկմանը, որ իրականության մեջ չի կարող տեղի ունենալ որևէ բան, եթե նախ այդ գործընթացը տեղի չի ունեցել մեր մտքում: Այս համատեքստում կառավարության ղեկավարն ասել է. «Ցանկացած բան, որ մեզ շրջապատում է, իրականություն է, գոյություն ունի ֆիզիկապես, այդ ամենը նախ գոյություն է ունեցել մեր մտքում, մեզնից յուրաքանչյուրի մտքում՝ սկսած արվեստից վերջացրած բարձր տեխնոլոգիական ստեղծագործություններով: Գոյություն չունի որևէ բան, որը նախ մարդու մտքում չի ձևավորվում, կառուցվում, ապա նոր իրականություն դառնում: Որևէ ստեղծագործող չի կարող նախ չպլանավորել, թե ինչ է ինքն ուզում ստանալ քարից, կտավի վրա, բեմի վրա: Որևէ ճարտարապետ չի կարող նախ չմտածել, թե ինչ է ինքն ուզում ստանալ իրականում` առանց մտքում այդ կառուցման պրոցեսը սկզբից մինչև վերջ իրականացնելու: Եվ նաև սա է պատճառը, որ ես ինքս բազմիցս ասում եմ, որ բոլոր լուծումները մեր գլխում են, բոլոր լուծումները մեր մտքում են, մեր բոլոր պրոբլեմները մտավոր ոլորտի պրոբլեմներ են: Մեր տնտեսական հեղափոխության իրականացման համար չափազանց կարևոր է նաև մտավոր սեփականության պաշտպանությունը, որովհետև շատ կարևոր է ոչ միայն, որ մարդու մենք քաջալերենք, ոգեշնչենք ստեղծագործության:

Ընդ որում, ստեղծագործություն ասելով` ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ 21-րդ դարի առանձնահատկությունը հենց դա է, որ ստեղծագործությունն այլևս միայն արվեստը չէ, ստեղծագործություն է ցանկացած բան: Տնտեսական ցանկացած գործունեություն առաջին հերթին ստեղծագործություն է, որովհետև եթե ստեղծագործություն չէ, կարող է հայտնվել փակուղու առաջ: Պետական կառավարումը, ամեն ինչը, ժամանակակից կյանքը նախ և առաջ ստեղծագործություն է: Պատահական չէ, որ 21-րդ դարում ամենահաճախ օգտագործվող տերմիններից մեկը «կրեատիվ» հասկացությունն է, կրեատիվությունը և կրեատիվ մտածողությունը»:

Ընդգծելով Մտավոր սեփականության միջազգային օրվա կարևորությունը` վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության համար պետք է առաջնահերթություն լինի մտավոր սեփականության պաշտպանությունը, որովհետև ժամանակակից տնտեսությունը, համաշխարհային տնտեսությունն ամբողջությամբ հենված են մտավոր սեփականության վրա: «Ցանկացած գործունեություն միշտ էլ հիմնված է մտավոր սեփականության վրա, գաղափարի վրա, բայց ժամանակակից աշխարհի տնտեսությունը հիմնված է այն իրողությունների վրա, որոնք բնության մեջ երբեք գոյություն չեն ունեցել և ձևավորվել են բացառապես մարդու մտքի աշխատանքի արդյունքում: Ինտերնետը, ժամանակակից տեխնոլոգիաները, սմարթֆոնները, համակարգիչները ոչ թե որևէ տեղ կային, և մարդը գնաց ու հայտնաբերեց, այլ ստեղծվել են մարդու մտքի աշխատանքի արդյունքում:

Երբ մենք ասում ենք տնտեսական հեղափոխություն, առաջին հերթին սա նկատի ունենք: Հիմա այլևս այն ժամանակները չեն, որ կարևոր լինի՝ մենք նավթ ունե՞նք, թե՞ չունենք, այլևս այն ժամանակները չեն, որ կարևոր լինի՝ մենք գազ ունե՞նք, թե՞ չունենք, ոսկի ու մոլիբդեն ունե՞նք, թե՞ չունենք: Այսօրվա հարցը հետևյալն է՝ մենք միտք ունե՞նք, թե՞ չունենք, մենք գաղափար ունե՞նք, թե՞ չունենք, մենք մտավոր աշխատանքի ընդունակություն ունե՞նք, թե՞ չունենք: Մենք արձանագրում ենք, որ չկա ավելի մեծ ռեսուրս, քան մարդկային միտքը, չկա ավելի մեծ ուժ, քան մարդկային ստեղծագործությունը, չկա ավելի մեծ պոտենցիալ, քան մարդկային համարձակությունը, որը նույնպես մտավոր շատ կարևոր գործիք է: Որովհետև մեզ այսօր մեծ մարդկային համարձակություն է պետք, և մենք այդ համարձակության առաջին քայլերն արել ենք` մարտահրավեր նետելու այն խեղճությանը, հուսահատությանը, փակուղու զգացողությանը, որում, ցավոք, մեր երկիրը բավական երկար ժամանակ գտնվել է: Մենք ունենք այդ միտքը, մենք ունենք այդ կամքը, մենք ունենք այդ համարձակությունը: Սա ամենակարևոր գրավականն է, որ հայ ժողովրդի հաղթանակի գործընթացը լինելու է շարունակական, որովհետև հայ ժողովուրդը տաղանդավոր է, ստեղծագործող է և կրեատիվ է:

Շնորհավորում եմ մեզ Մտավոր սեփականության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ մենք այսօր ունենք բավարար ներուժ` մտավոր հարստություններ  կերտելու և մեր երկրի անվտանգությունը, բարեկեցությունը և ապագան այդ մտավոր գանձարանի վրա հիմնելու և հենելու համար», - նշել է վարչապետ Փաշինյանը:

Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովի շրջանակում նախատեսվում են կլոր սեղան-քննարկումներ՝ մտավոր սեփականության կարևորության, դրա միջոցով տնտեսության զարգացման, ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Համաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, դեսպաններ, ստեղծագործողներ և գիտնականներ տարբեր ոլորտներից, իրավաբաններ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Տպել
1588 դիտում

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով