Արսինե Խանջյանը բարերար Օսման Կավալային աջակցելու կոչ է անում

Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը բարերար, գործարար Օսման Կավալային աջակցելու կոչ է անում: Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Խնդրել է որքան հնարավոր է, շատ հավանել գրառումը:

«Իմ սիրելի բարեկամներ, որտեղ էլ, որ լինեք, Դուք կարող եք մասնակցել ՕՍՄԱՆ ԿԱՎԱԼԱՅԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ։ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ՀԱՎԱՆԵՔ ԱՅՍ ԳՐԱՌՈՒՄԸ, ԵՎ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՕՐԸ ԵՍ ԿԲԱՐՁՐԱՁԱՅՆԵՄ ՀԱՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ՝ Ի ՆՇԱՆ ՁԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ։

Օսման Քավալան արդեն 15 ամիս է, ինչ գտնվում է բանտում: Նա բարերար, գործարար, հասարակական գործիչ է, ով թուրք քաղաքացիների համար սոցիալական, քաղաքական եւ տնտեսական կյանքի բոլոր մակարդակներում ժողովրդավարության համար հավասարապես պայքարող ականավոր դեմքերից մեկն է հանդիսանում: Դատավճռները շատ են, անարդար, ծիծաղելի եւ վտանգավոր են, քանի որ Օսման Քավալային, այս պահի դրությամբ, ցմահ ազատազրկում է սպառնում:

Ապրիլի 30-ին Բեռլինում հավաքվելու են արվեստագետներ` նրա կացության մասին իրենց մտահոգությունները հայտնելու համար: Maxim Gorki թատրոնի գեղարվեստական ղեկավար Շերմին Լանգհոֆի հետ (այս դիմանկարի* լուսանկարն արել եմ այսօր նրա գրասենյակում) ես պատիվ կունենամ խոսելու Օսման Քավալայի՝ փոքրամասնությունների, օրինակ՝ Թուրքիայում բնակվող հայերի, ինչպես նաեւ մյուս բոլոր էթնիկ խմբերի հանդեպ գործադվող խտրականությունների դեմ եւ հանուն հավասար իրավունքների հաստատման պայքարի մասին: 2015 թվականին Օսման Քավալան կազմակերպել էր Հայոց Ցեղասպանության 100-երորդ տարելիցի հիշատակի միջոցառումները Ստամբուլում: Արսինե Խանջյան:

*Դիմանկարի հեղինակ՝ Թիմուր Չելիք»,- գրել է նա ու նաեւ հրապարակել հետեւյալ նկարը.

Տպել
1462 դիտում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

Հույս ունեմ՝ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասել՝ ինչ էր ակնարկում իր հրաժարականի տեքստում․ Իվետա Տոնոյան

Հայաստանին ու Լիտվային միավորում է ապագայի նույն տեսլականը. նախարարները համակարծիք են

«Հայփոստ»-ի աշխատակիցները Լոռիում նպաստառուներից և կենսաթոշակառուներից կանոնավոր գումարներ են ստացել. դատախազություն

Նոր հոդվածներ հայալեզու Վիքիպեդիայում՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնի շրջանակներում

«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման ու զորակցման ծրագրի առաջին փուլն ավարտված է

Ելույթ՝ ՄԱԿ-ում, հանդիպումներ Քալիֆորնիայում. Վարչապետն աշխատանքային այց կկատարի ԱՄՆ

Անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր. Ավինյան

2022 թվականին ակնկալվում է, որ մեր կառավարության արտաքին պարտքը կդառնա 3.1 տրիլիոն դրամ. Մարության

Թմրանյութ պահելու կասկածանքով Սևան քաղաքի հանրային լողափից 60-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 19 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 9.5հա տարածք

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության շնորհիվ անհետ կորած 13-ամյա տղան գտնվել է

Մխիթարյանը՝ «Սասուոլո»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և ևս 7 մարզում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսի հետ

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը եւ Մաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին

Արման Դարչինյանը եւ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեցին. ԱԱ