«Արմենտելի» մուշտարին. ո՞ւմն է «Սիստեման»

26/04/2019 schedule10:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 26-ի համարում

Այլեւս ակնհայտ է, որ մոտ ապագայում ռուսական ընկերություններից մեկը կգնի «ԱրմենՏելի» բաժնետոմսերի հունական OTE ընկերությանը պատկանող 90 տոկոս բաժնեմասը: Ռուսական ընկերությունների մտադրությունների լրջությունը հաստատում են հենց իրենք՝ հնարավոր գնորդները: Այս պահին «ԱրմենՏելի» բաժնետոմսերը գնելու հրապարակավ ցանկություն է հայտնել ռուսական «Սիստեմա Տելեկոմ» ՓԲԸ-ն: Հիշեցնենք, որ համապատասխան հայտարարությունը դեռեւս ապրիլի սկզբին արել է ռուսական այդ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Բոիկոն: Ավելին, նշվել էր նաեւ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի դիմաց առաջարկվող գումարի չափը` 350 մլն դոլար: Բացառված չէ, որ մոտ ապագայում «ԱրմենՏելի» բաժնետոմսերի դիմաց առաջարկվող գումարի չափը ավելի մեծանա:

Մեր տեղեկություններով, հունական կողմը ակնկալում է «ԱրմենՏելի» բաժնետոմսերի դիմաց ստանալ 400-ից 450 մլն եվրո: Ասենք, որ «Սիստեմա Տելեկոմը» մեկ այլ ռուսական ընկերության՝ «Սիստեմա» ֆինանսական կորպորացիայի մաս է կազմում: «Սիստեմա» կորպորացիայի մեջ մտնում են տարբեր շուկաներում գործող մի քանի տասնյակ ընկերություններ: «Սիստեմայի» ընդհանուր կապիտալը կազմում է շուրջ 11 միլիարդ դոլար: «Սիստեմա Տելեկոմը», փաստորեն, հեռահաղորդակցության ոլորտում գործող, պատկերավոր ասած, գլխադասային ընկերություն է, որի խնդիրը առանձին ընկերություններում ունեցած բաժնետոմսերի կառավարումն է: Նրա մեջ ընդգրկված հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները վեցն են: Նրանց ուղիղ կեսը գործում է բջջային կապի ոլորտում, կեսն էլ` ֆիքսված կապի:

«Սիստեմա Տելեկոմի» հրապարակած պաշտոնական ցուցանիշների համաձայն, իր կազմում ընդգրկված ընկերությունների բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է մոտ 40 մլն: Մասնավորապես, «Սիստեմա Տելեկոմի» մեջ է մտնում ՌԴ-ում գործող բջջային կապի ամենախոշոր օպերատորներից մեկը՝ «MTC» ընկերությունը: Այն, որ «ԱրմենՏելը» գնելու ռուսական ընկերությունների ցանկության հիմքում տնտեսականից բացի առկա են նաեւ քաղաքական նախադրյալներ, թերեւս ակնհայտ է: Սակայն մինչ «Սիստեմա Տելեկոմը» պաշտոնապես կհայտարարեր, որ ցանկանում է գնել «ԱրմենՏելը», որպես հնարավոր գնորդ նշվում էին ռուսական տարբեր ընկերությունների անուններ: Ուստի, ինչո՞վ է առանձնահատուկ «Սիստեման», ինչո՞ւ հենց այս ընկերությանը կարող է բաժին հասնել «ԱրմենՏելը» գնելու իրավունքը:

«Սիստեմա» կորպորացիան կարող ենք ասել, որ սարդոստայն հիշեցնող մի կազմակերպություն է, որի շրջանակներում, բաժնետիրական հարաբերություններով, կապված են ռուսական տնտեսության տարբեր ոլորտների բազմաթիվ ընկերություններ: Ըստ ամենայնի, այդ կապերի մեջ ընդգրկված է եւ իր մասն ունի նաեւ ՌԴ կառավարությունը: Մասնավորապես, ՌԴ կառավարությանն են պատկանում ռուսական հեռահաղորդակցության ոլորտում գործող մի շարք ընկերությունների բաժնեմասեր: Այդ ընկերություններում բաժնեմասեր ունեն այնպիսի ընկերություններ, որոնցում իր հերթին բաժնեմաս ունի «Սիստեման»: Մի խոսքով, «Սիստեման» կարծես  հատուկ այնպես է կառուցված, որպեսզի ոչ ոք այդպես էլ չկարողանա միանշանակ իմանալ, թե «Սիստեմայի» կամ նրա կազմում ընդգրկված ընկերությունների կամ վերջիններիս պատկանող այլ ընկերությունների բաժնետոմսերը ում են պատկանում, եւ այս միջնորդավորված կապերի վերջին կետում ով կամ ինչ մարմին է կանգնած:

Ռուսական մամուլում «Սիստեմայի» հետ կապված բավական հետաքրքիր որակումների կարելի է հանդիպել: Դրանցից թերեւս ամենահետաքրքիրը այն պնդումն է, որ «Սիստեմա» կորպորացիան «սերտ կապեր ունի Մոսկվայի կառավարության հետ»: Հենց այս հանգամանքով են բացատրվում դեռեւս տարիներ առաջ տեղ գտած մի քանի խոշոր գործարքներ, որոնց արդյունքում էլ «Սիստեման» գնալով հզորացել է, քանի որ, ինչպես ռուսական թերթերն են նշում, անհասկանալի պատճառներով «Սիստեմային» հաջողվել է ձեռք բերել ռուսական այս կամ այն ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթներ: «Սիստեմայի» մասնակցությամբ անհասկանալի եւ մշուշով պատված գործարքների մասին հրապարակումները ռուսական մամուլում բազմաթիվ են: 

Վահագն Հովակիմյան

Տպել
1503 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա