Տուգանքներ. նոր օրենք տեսուչների համար 

26/04/2019 schedule10:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 26-ի համարում

Անցած տարի ԱԺ-ն մի քանի անգամ քննարկեց, հետո փոփոխեց, հետո լրամշակեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագիծը՝ նույնքան անգամ էլ փոփոխություն կատարելով  «Վարչական իրավախախտումների» վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, ու երկու փաթեթներն ուղարկվեցին նախագահի վավերացմանը։ Եւ ահա մեկ ամսից մի քիչ ավելի  հանրապետության 300 հազարից ավելի վարորդները իրենց մեքենաները այլեւս «քշում» են նոր օրենքի համաձայն, եւ դա է պատճառը, որ պետավտոտեսուչները երբեմն չեն համաձայնում մաղարիչի նախկին չափերին:

Ու եթե նախկինում վարորդները խախտում էին ճանապարհային երթեւեկության նշանների հրահանգներն ու պետավտոտեսուչին օրենքով նախատեսված  1000 դրամ տուգանքի փոխարեն 500-1000 դրամ տալով՝ շարունակում ճանապարհը, այժմ արդեն նման ցանկացած խախտման օրինական տուգանքը 3 հազար դրամ է, եւ պետավտոտեսուչներն էլ սկսել են ավելի շատ ուզել։ Իսկ եթե պետավտոտեսուչը կորոշի, որ այդ խախտումն  առաջացրել է վթարային իրադրություն վարորդից, ըստ օրենքի, կգանձվի 6 հազար դրամ։ Երթեւեկության ժամանակ սահմանված արագությունը գերազանցելը, ըստ ուժի մեջ մտած օրենքի, տուգանվում է մինչեւ նվազագույն աշխատավարձի յոթնապատիկը. այսինքն՝ 7 հազար դրամ։

Վարորդը այսուհետ 7 հազար դրամ կտուգանվի նաեւ լուսացույցին չնեթարկվելու դեպքում, իսկ եթե վերջինս մեկ տարվա մեջ երկու անգամ չի ենթարկվի լուսացույցին, ապա երկրորդ անգամ ստիպված կլինի վճարել արդեն 15 հազար դրամ։ Երրորդ անգամից հետո վարորդը երեք ամսով զրկվում է մեքենան վարելու իրավունքից։ Ինչ վերաբերում է ավելորդ թիթիզություններին, ապա վարագուրապատված մեքենաների վարորդները, բացառությամբ կառավարության կողմից սահմանված դեպքերի, կտուգանվեն 50 հազար դրամով։ Օրենքը տուգանքներ է սահմանում նաեւ առանց անհրաժեշտության ձայնային ազդանշաններ արձակելու դեպքում. յուրաքանչյուր անկապ եւ անհարկի ձայնային ազդանշանի համար վարորդը կտուգանվի 1000 դրամով։

Իսկ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու՝ ոստիկանության ծառայողի պահանջին չենթարկվելն առաջացնում է տուգանք  6 հազար դրամի չափով։ Ինչ վերաբերում է առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա գերհզոր լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ տեղադրելուն ու շարժման ընթացքում դրանք օգտագործելուն, ապա այդ խախտումն արժե 100 հազար դրամ, գումարած՝ բոլոր այդ սարքերի բռնագրավումը։ Բավականին բարդացել է նաեւ ոչ սթափ վիճակում մեքենա վարել սիրողների վիճակը։ Ոչ սթափ վիճակում մեքենա վարելը տուգանվում է 50 հազար դրամով, իսկ եթե վարորդը կխուսափի սթափության վիճակի զննում անցնել, ապա 2 տարով կզրկվի մեքենա վարելու իրավունքից։

Ինչ վերաբերում է «ոչ սթափ» վիճակը որոշելուն, որը մեր խորհրդարանը շատ երկար ժամանակ դժվարանում էր ձեւակերպել, ապա «ոչ սթափ» վիճակի սահմանումը վերցվել է միջազգային կոնվենցիաներից։ Եւ այսպես, վարորդը ոչ սթափ է եւ ենթակա է տուգանքի, եթե նրա արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1,6 գրամը կամ 1 լիտր արտաշնչած օդի մեջ գերազանցում է 0.5 միլիգրամը։ Եթե մեկ տարվա մեջ վարորդին երկու անգամ կբռնեն արտաշնչած մեկ լիտր օդի մեջ 0.5 միլիգրամը գերազանցող ալկոհոլով, ապա վերջինս երկու տարով կզրկվի մեքենա վարելու իրավունքից։ Ի դեպ, պետավտոտեսուչն այլեւս իրավունք չի ունենելու անձամբ որոշելու վարորդի ոչ սթափ վիճակը, եւ այլեւս չենք հանդիպի տեսարանների, երբ փողոցի մեջտեղում վարորդը փչում էր պետավտոտեսուչի քթին։

Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցը կագնեցնելու դեպքերին, չնայած պատգամավորների բողոքներին, որ պետավտոտեսուչն իրավունք չպետք է ունենա ամեն թփի տակից դուրս ցատկելու եւ կանգնեցնելու մեքենան, օրենքը, սակայն, չթեթեւացրեց վարորդների վիճակը։ Օրենքը շարունակում է թույլատրել պետավտոտեսուչին կանգնեցնել մեքենան, եթե ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երեւում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, եթե վարորդը կամ ուղեւորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթեւեկության անվտանգության համար, եթե պետավտոտեսուչը բավարար հիմքեր ունի կասկածելու, որ տրանսպորտային միջոցում գտնվող մարդիկ հետախուզման մեջ են, ինչպես նաեւ՝ եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում։

Թե որո՞նք են այն բավարար հիմքերը, որոնք պետավտոտեսուչին կարող են դրդել կասկածելու, որ վարորդը սթափ չէ, չնայած վարորդ պատգամավորների պնդումներին, այդպես էլ օրենքում մնաց անբացատրելի։ Այսինքն, այս օրենքի ընդունումից հետո եւս ՊԱՏ աշխատակիցը վարորդին կարող է կանգնեցնել երբ ուզենա, որտեղ ուզենա եւ ինչքան ուզենա, քանզի օրենքը թույլ է տալիս պետավտոտեսուչին ունենալ տարբեր տեսակի կասկածներ։ Եւ միակ փոփոխությունը, որը կատարվել է մեքենան կանգնեցնելու արարողակարգում՝ այն է, որ պետավտոտեսուչն այլեւս իրավունք չունի ցուցամատով կամ բթամատով վարորդին հրահանգել կանգնեցնելու մեքենան։

Նա դրա համար պետք է օգտագործի, ինչպես նշված է օրենքում՝ դեպի տրանսպորտային միջոցն ուղղված ցուցաձողը, կարմիր ազդանշանով սկավառակը, բարձրախոսը կամ էլ սուլիչը։ Ինչ վերաբերում է մեր վարդորդների համար խիստ սիրելի զբաղմունքին՝ մեքենան վարելու ընթացքի մեջ բջջայինով խոսելուն, ապա յուրաքանչյուր թփի տակ թաքնված պետավտոտեսուչը նման վարորդին իրավունք ունի տուգանել 3 հազար դրամ, եթե ռադիոկապը կամ հեռախոսակապը հարմարեցված չեն առանց ձեռքի օգտագործման սարքերով։ Եւս մեկ անակնկալ վարորդների համար. օրենքով սահմանված տուգանքների որոշ տեսակներ մինչեւ 30, իսկ որոշ տուգանքներ էլ մինչեւ 60 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում կամ հնգապատկվում է, եւ այն ենթակա է բռնագանձման դատական կարգով:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1350 դիտում

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին