Հաշտության կհասնե՞ն. բժշկականը վտանգավոր տե՞ղ է

26/04/2019 schedule10:47

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 26-ի համարում

Բժշկական համալսարանի` Երեւանի Զեյթուն թաղամասում գտնվող հանրակացարանի վեցերորդ հարկից ընկած հնդիկ ուսանող Պրիշանտ Անչալյայի դիակը, որը մահացել էր անցյալ հինգշաբթի օրը երկար ժամանակ գետնին անօգնական մնալուց հետո, արդեն տեղափոխվել է Հնդկաստան: Բժշկականում սովորող հնդիկ ուսանողները, սակայն, ոչ մի կերպ  չեն հանգստանում, չնայած բուհի ղեկավարությունն արդեն մի քանի օր է, ջանք չի խնայում լարվածությունը վերացնելու համար: Հիշեցնենք, որ շտապօգնության մեքենայի ուշանալու, մեքենայում թթվածին չլինելու, Անչալյային որեւէ մեկի կողմից, մասնավորապես բուհի արտասահմանցիների ֆակուլտետի դեկան Աննա Սարգսյանի կողմից օգնություն չցուցաբերելու հանգամանքները մեծ դժգոհություն էին առաջացրել հնդիկ ուսանողների շրջանում:

Եւ արդեն մի քանի օր է, ուսանողները համառորեն պահանջում են ռեկտորի եւ արտասահմանցիների ֆակուլտետի դեկանի հրաժարականը: Բախումներից խուսափելու համար բժշկական համալսարանը լցված է ոստիկաններով, որոնց կարելի է հանդիպել ամեն քայլափոխի: Շաբաթ օրը Հանրապետության հրապարակում նստացույց անելուց հետո երեկ հնդիկ ողջ ուսանողությունը հավաքվել էր բժշկական համալսարանի դահլիճում եւ պարզապես դատավարություն էր կազմակերպել արտասահմանցիների ֆակուլետի դեկան Աննա Սարգսյանի նկատմամբ: Իսկապես սարսափելի հոգեկան վիճակում հայտնված դեկանը փորձում էր հնդիկ ուսանողներին բացատրել, որ ինքը ոչինչ չէր կարող անել, որ ընկածին չէր կարելի շարժել եւ այլն:

«Դուք չգիտեք, թե այն օրվանից ես ինչ եմ զգում... Ես մյուսների նման հասկանում եմ, որ սա կրիմինալ դեպք է... Ես պատրաստ եմ պատժվելու»,- ասում էր դեկանը: Իսկ համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, որն արդեն մի քանի օր է, իր վրա է վերցրել հաշտարարի առաքելությունը, հայտարարում էր, թե պատրաստ է ներողություն խնդրել բոլորի անունից: «Այս ամենի պատասխանատվությունը բարդել մեկ մարդու վրա, այնքան էլ ազնիվ չէ: Իրավապահները դեռ պետք է պարզեն, թե ինչու եւ ինչպես է ընկել Անչալյան, ինչու է շտապօգնությունն ուշացել եւ ինչու առաջին օգնության համապատասխան նյութեր չի ունեցել: Եւ հիմա պետք չէ 300 ատենակալներով որոշել` որեւէ մեկը մեղավո՞ր է, թե՞ ոչ»,- ասում էր պրոռեկտոր Սահակյանը:

Ըստ նրա, հնդիկ ուսանողի մահվան համար մեղավոր են բոլորը: «Հետո ես շատ սխալներ ու բացթողումներ կթվարկեմ, թե ինչն էր պատճառը, որ այս ամենը տեղի ունեցավ: Դուք այստեղ դատական պրոցես մի սարքեք, որովհետեւ մենք ուզում ենք ձեր հետ լեզու գտնել»,- լարված լսարանին հորդորում էր պրոռեկտորը: Հնդիկ ուսանողներն, ի դեպ, հերքում էին բուհի ղեկավարության այն տեղեկությունները, թե Անչալյան դեպքի գիշերը շատ ուշ հանրակացարան է վերադարձել հարբած վիճակում գիշերային ակումբից: Ի վերջո, «դատավարությունը» հասավ այնտեղ, որ հնդիկ ուսանողները Աննա Սարգսյանին մեղադրում էին, թե դեպքի մասին իմանալուց հետո ինչո՞ւ է նա երթուղայինով տեղ հասել եւ ոչ թե տաքսիով: Պրոռեկտոր Երվանդ Սահակյանը ստիպված էր խոստանալ, որ դեպքի համար որեւէ մեկն անպայման պատասխան կտա:

Հետո հայտարարեց, որ բուհը շուտով քաղաքային իշխանությունների հետ պետք է պայմանավորվածություն ձեռք բերի, որպեսզի հանրակացարանի մոտ մշտապես գտնվի շտապօգնության մեկ մեքենա, որի համար բուհը պատրաստ է վճարել: Խոստացավ հանրակացարանային պայմանների բարելավում, որ եկող ուսումնական տարվանից մեկ սենյակում կբնակվեն ոչ թե երեք, այլ երկու ուսանող: «Մենք պետք է մտածենք, որ դուք եւս լինեք անվտանգ: Մեզ նույնիսկ առաջարկել են երկաթե ճաղավանդակներ դնել հանրակացարանի պատուհաններին: Բայց դա չի կարելի, որովհետեւ, Աստված չանի, հրդեհ բռնկվի»,- ասում էր Երվանդ Սահակյանը: Մի խոսքով, ամեն ինչ արվում էր կրքերը հանդարտեցնելու համար:

Ըստ պրոռեկտորի, ինքն այս օրերին արդեն հարյուրավոր զանգեր ու նամակներ է ստացել բժշկական համալսարանի ուսանողների ծնողներից եւ բուհի նախկին ուսանողներից, որոնք հարցնում են, թե մի՞թե համալսարանում այսօր այնպիսի վիճակ է, որ մարդկանց կյանքին վտանգ է սպառնում: Հնդիկ ուսանողության երեկվա հանդիպումը, սակայն, բժշկական համալսարանի ղեկավարության հետ ավարտվեց բոյկոտով: Ռեկտոր Քյալյանը, որը պետք է հանդիպեր ուսանողների հետ, պատրաստ էր ներկա գտնվել հանդիպմանը միայն այն պայմանով, որ լրագրողները դուրս գան դահլիճից: Բայց նա չեկավ հանդիպման անգամ լրագրողների միջանցք դուրս գալուց եւ հետո միջանցքից էլ հեռանալուց հետո: Այս նախապայմանն այնպիսի դժգոհություն առաջացրեց հնդիկ ուսանողների շրջանում, որ նրանք բոյկոտ հայտարարեցին եւ մեկ մարդու նման հեռացան:

Չնայած այս ամենին, երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ բժշկական համալսարանի ադմինիստրացիան պնդում էր, թե հնդիկ ուսանողների հետ խնդիրները լուծված են, նրանք արդեն նորմալ դասի են հաճախում եւ որեւէ պահանջ որեւէ մեկից չունեն: Այդուամենայնիվ, հավաքի ընթացքում ժամանակ առ ժամանակ կրկին հնչում էր ռեկտորի հրաժարականի պահանջը: Հետաքրքիր է, սակայն, որ հնդիկ ուսանողներն արդեն երկու մասի էին բաժանվել, եւ նրանց մի մասը պատրաստ էր հաշտություն կնքել բուհի հետ: Ավելի ուշ տիկին Քյալյանն, այնուամենայնիվ, հանդիպեց մի քանի հնդիկ ուսանողների հետ: Թե ինչ առանձնազրույց էր վերջիններիս հետ ունեցել ռեկտորը, ըստ էության, չհրապարակվեց: Հնդիկ ուսանողներից մեկը մեզ փոխանցեց միայն, որ իրենք պայմանավորվել են կրկին հանդիպել երկու օր անց:

Հ.Գ. Երեկ օրվա վերջում հնդիկ ուսանողները հավաքեցին բուհի նախասրահի հատակին վառած մոմերն ու ծաղիկները եւ Պրիշանտ Անչալյայի նկարը: Այժմ իրավապահ մարմինները փորձում են պարզել, թե ինչու եւ ինչպես է Անչալյան ընկել հանրակացարանի վեցերորդ հարկից: Հիշեցնենք, որ բուհի ղեկավարությունը հայտարարում է, թե դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անչալյայի հետ նույն սենյակում բնակվող տղան հայտարարել է, թե Անչալյան գող է եւ տարել է իր 150 դոլարը:

Լուսինե Բարսեղյան 

Տպել
990 դիտում

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»