Քանի տարի է՝ երգիչները ՀՀ-ն ներկայացնում են միայն իրենց ուժերով. Տյոմը՝ «Նոր ալիքին» մասնակցելու մասին

Երգիչ Արտյոմ Հակոբյանը՝ Տյոմը, այս զբաղված է «Նոր ալիք» երիտասարդ կարարողների մրցույթի նախապատրաստական աշխատանքներով: Մեծ ոգեւորությամբ ու բարձր տրամադրությամբ է պատրաստվում, սակայն խոստովանում է, որ սկզբում մասնակցելու միտք անգամ չի ունեցել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմեց, որ իրեն համոզել է 2017 թ. ՀՀ-ն ներկայացրած Սյուզաննա Մելքոնյանը:

«Որոշել եմ մասնակցել վերջին րոպեին Սյուզաննա Մելքոնյանի համոզելով: Ընդհանրապես չէի հիշում, որ ժամանակն  է, որ կարելի է հայտ ուղարկել: Մի օր զանգեց, խոսեցինք, ասաց՝ ինչո՞ւ հայտ չես ուղարկում: Ասաց, որ անպայման ուղարկեմ, որովհետեւ անցնելու եմ, Սյուզիին լսելով ուղարկեցի, գնացի Մոսկվա, ու հիմա արդյունքը տեսնում եք»,- ասաց նա:

Տյոմը նախնական փուլում Հայաստանի միակ ներկայացուցիչը չի եղել: Ընդհանուր առմամբ եղել են 10: 2-րդ փուլ անցել է միայն ինքը: Նշում է, որ ժյուրիի անդամները հատկապես մեծ կարեւորություն են տվել հեղինակային երգերին:

«Մրցութային 2 օր էր: Առաջին օրը հայ մասնակիցներով ներկայացանք: 10 հոգուց ընտրվեցի ես: 2-րդ օրը կրկին երգեցի ժյուրիի համար, որից հետո հաստատվեց իմ մասնակցությունը: Տարբեր երգեր էինք երգում, հիմնականում ուշադրություն էին դարձնում հեղինակային երգերի վրա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չի ցանկանում նշել մյուս հայ կատարողների անունները:

Վերջին տարիներին հայ երգիչներ «Նոր ալիք» մրցույթին մասնակցում են սեփական միջոցներով: 2018-ին էլ ֆինանսական եւ կազմակերպչական ողջ բեռը ՀՀ մասնակցի՝ Գեւորգ Հարությունյանի ուսերին էր: Նա դիմել էր թե պետական մարմինների, եւ թե մեծ կազմակերպությունների, սակայն աջակցություն չէր ստացել:

«Ֆինանսականի պահով ոչինչ չեմ կարող ասել: Բոլորն էլ գիտեն, որ արդեն քանի տարի է՝ երգիչները Հայաստանը ներկայացնում են միմիայն իրենց ուժերով, ամեն ինչը ներկայացնում են իրենց ուժերով»,- ասաց Տյոմը:

Երգիչն աջակցություն իր երկրից խնդրում է, սակայն այլ կարգի: Նշում է, որ վերադառնալուց հետո իրեն հայրենիքում շատ ջերմ են դիմավորել: Շատ է ցանկանում, որ այդ ջերմությունը շարունակվի, որպեսզի մրցույթի ժամանակ զգա, որ իր երկիրն իր կողքին է: Ընդգծում է, որ կարեւոր օգնություն կլիներ, եթե հեռուստաընկերությունները լուսաբանեին մրցույթը:

«Ինչպես հայտնի է, չի լուսաբանվում հայկական հեռուստաընկերություններով, չգիտեմ՝ ինչ պատճառներով, բայց չի լուսաբանվում: Կուզենայի, որ բոլորն անդրադառնային, որովհետեւ այն մրցույթն է, որտեղ երկիր եմ ներկայացնում, ու ցանկանում եմ, որ այդ երկիրը լինի իմ կողքին,- ասաց նա ու ավեացրեց,- շատ ուրախ կլինեմ, որ երբ գնամ «Նոր ալիք» մրցույթին, իմ հայրենակիցներն այստեղից նայեն ինձ, բայց, եթե չկա այդպիսի հնարավորություն, ի՞նչ արած, ես մեղավորներ չեմ փնտրում»:

«Նոր ալիք 2019» կայանալու է օգոստոսին Սոչիում: Այս տարի ֆորմատային փոփոխություններ են լինելու, որոնց մասին Տյոմն առայժմ չի կարող խոսել: Դրանք հաստավելու են մայիսի վերջին: Նա ընդգծում է, որ շատ աշխտանանքեր ունի տանելու, որոնք պայմանավորված են նաեւ այդ նորամուծություններով:

Տպել
2711 դիտում

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունները. գլխավոր քարտուղար

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ