Տիգրան Վիրաբյանը՝ ծախսատար միջոցառումները «Ֆակտորի փրոդաքշնից» պատվիրելու մասին

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը մեկնաբանել է խոսակցություններն այն մասին, որ քաղաքապետարանը ծախսատար միջոցառումների կազմակերպումը պատրվիրում է «Ֆակտորի փրոդաքշնից»: Նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«1-ի եւ 10-ի տարբերությունը

Սկսենք սկզբից.

Վերջին օրերին ամենաշահարկվող հարցը. Ի՞նչ կապ կա իմ եւ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության միջեւ.

իրավական առումով՝ ոչ մի: «Ֆակտորի» ընկերությունը հիմնվել է 2017թ.-ին, երբ ես զբաղեցնում էի Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: Պաշտոն, որը թույլ չի տալիս զբաղվել այլ գործունեությամբ, քան կրթական, գիտական եւ մանկավարժական:

Ինչո՞ւ է Երեւանի փոխքաղաքապետը համագործակցում «Ֆակտորիի» հետ.

աշխատել եւ աշխատելու եմ բոլոր այն անհատների, ստեղծագործողների եւ ընկերությունների հետ, որոնք ստեղծում են բարձրարժեք եւ որակյալ մշակութային արտադրանք: Այո, երկիրը մեծ չէ, եւ ոլորտի՝ որակյալ գործունեություն ծավալող անհատները հիմնականում իրար ճանաչում են: Շատերին գիտեմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» ֆակուլտետում ուսանելու տարիներից:

Ինչո՞ւ է Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները իրականացնում «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը, կամ, ավելի ճիշտ, արդյո՞ք այս պնդումը ճիշտ է։

իմ պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում քաղաքապետարանը կազմակերպել է 5 մեծ միջոցառում. Ամանորի տոնական միջոցառում, Թատրոնի միջազգային օր, Մայրության եւ գեղեցկության օրվան նվիրված միջոցառում, Ապրիլի 24-ի հիշատակի օրվա միջոցառում եւ ապրիլի 30-ին կայանալիք «Ջազի միջազգային օր» միջոցառում։ Սրանցից միայն մեկն է իրականացրել «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը: Մնացած 4 միջոցառումները իրականացրել են 4 տարբեր ընկերություններ:

Անդրադառնալով գալիք շաբաթ օրը կայանալիք Քաղաքացու օրվա տոնակատարությանը՝ նշեմ, որ իմ մասնակցությունը եղել է զուտ խորհրդատվական բնույթի, իսկ կազմակերպիչը ՀՀ կառավարությունն է։ Այնուհանդերձ, կարեւոր եմ համարում ընդգծել, որ Հայաստանի ամբողջ տարածքում անցկացվող միջոցառումները պատվիրվել են ոչ թե մեկ, այլ, ուշադրություն, 10 (տասը) տարբեր ընկերությունների:

Եվ վերջում մի զավեշտի մասին: Անցած հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպման պատվեր տալու գործում դժվար թե կարողանար մասնակցություն ունենալ Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, այն պարզ պատճառով, որ միջոցառման կազմակերպիչը ԱԳՆ-ն էր»,- գրել է Վիրաբյանը:

Տպել
441 դիտում

Փարթին շարունակվում է. Նիկոլ Փաշինյան

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը

Հայաստանում առաջին անգամ մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան

Վարչապետը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել

Բաքուն մտադիր է «սև ցուցակում» ընդգրկել «Известия» թերթի՝ Արցախ այցելած ռուս լրագրողին

Տիգրան Գեւորգյանը նշանակվել է Հորդանանում Հայաստանի դեսպան՝ համատեղության կարգով

Գյումրու շուկայում ՊՆ օճառների հայտնվելու վերաբերյալ կարող է մի քանի տարբերակ լինել. ԶՈւ թիկունքի պետի պարզաբանումը

Իշխանությանը դեղին քարտ է ցույց տալիս այն ուժը, որին ժողովուրդը 5 ամիս առաջ կարմիր քարտ ցույց տվեց և «հեռացրեց դաշտից»

Գառնիկ Բադալյանը նշանակվել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նաեւ Տաջիկստանում

Համոզված ենք՝ կհաջողվի ձևավորել վստահելի դատական համակարգ. վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին

Օպերային թատրոնի կոլեկտիվը դեմ է կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը

Ուժգին քամին քշել է Զույգաղբյուր գյուղի խանութի տանիքը, վնասել ապրանքն ու ցուցափեղկերը

Եթե Ջուլիետին չտեսնեի, գուցե այս պիեսը չբեմադրեի. Ռուսական թատրոնում պրեմիերա է սպասվում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կմեկնի Ուզբեկստան

Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Երեւանի Իտալիայի փողոց−Խորենացու փողոց−Վ.Սարգսյան փողոց խաչմերուկում

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան. «ԴասA»-ն և դպրոցներում կյանքի կոչվող մշակութային այլ ծրագրերը լինելու են շարունակական

Ես Փաշինյանին չեմ դատի տվել, եթե անգամ 1 տոկոս կասկած ունենայի, որ չեմ շահի՝ դատարան չէի դիմի. Օրբելյան

Գայանե Մարկոսյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ

ՃՈ հատուկ տարածքներ են տեղափոխվել 116 ավտոմեքենա. 71-ը վարել են անչափահասներ

ԱՄԷ-ն հումանիտար օգնություն է տրամադրել Շիրակի մարզի 350 կարիքավոր ընտանիքի