Միլիոնատեր քաղհալածյալների «դուխը». իսկ գործընթացը դեռ երկար է շարունակվելու

25/04/2019 schedule21:31

Եվ այսպես, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, մի քանի օր առաջ Ռուսաստանում ձերբակալված Միհրան Պողոսյանն այդ երկրից քաղաքական ապաստան է խնդրել՝ այն պատճառաբանությամբ, թե իրեն հայրենիքում հետապնդում են քաղաքական շարժառիթներով։ Իհարկե՝ Հայաստանում քաղաքական գործիչ Միհրան Պողոսյանին չեն ճանաչում, ճանաչում են նախկին չինովնիկ եւ առասպելական հարստության տեր «Քեթրինի Միհրանին», բայց խնդիրը սա չէ։ Խնդիրն այն է, որ այս ամենն արդեն սովորական երեւույթ է դառնում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց մերձավոր ազգականներն ու իշխանությունների բացահայտ հովանավորությամբ իրենց բիզնեսները զարգացրած մուլտիմիլիոնատերերը կամ քրեական գործերի հարուցումից հետո իրենք իրենց քաղհալածյալ են հռչակում ու ինչ-որ պատրվակով փախչում երկրից, կամ հակառակը՝ սկզբում փախչում են ու հետո իրենք իրենց քաղհալածյալ հռչակում։ Սամվել Մայրապետյանն ու Ալեքսանդր Սարգսյանն, օրինակ, մեկնեցին արտասահման բուժվելու, որովհետեւ Հայաստանում այդ հնարավորությունը չկար (թեեւ նրանց ունեցվածքի մի փոքր մասով Հայաստանում հաստատ հնարավոր կլիներ մի քանի գերժամանակակից կլինիկաներ ունենալ), Միհրան Պողոսյանը «դուխով» հայտնեց իր մոսկովյան հասցեն (ու հետո ձերբակալվեց այդ հասցեից հազար կիլոմետր հեռավորության վրա), «Գոնսալեսը» սպառնալիքներ է տեղում իշխանությունների հասցեին, բայց՝ գտնվելով Հայաստանից հազարավոր կիլոմետր հեռու, եւ այլն։

Եվ այս ամենը հասարակության մեջ որոշակի դժգոհություններ է առաջացնում։ Անգամ կասկածներ են հնչում, թե գուցե իշխանությունները նրանցից գումար են վերցնում՝ երկրից դուրս թողնելու եւ դրսում թալանածը վայելելու հնարավորության դիմաց։ Ու բնականաբար հարց է ծագում՝ իսկ հնարավո՞ր է կանխել դա։ Տեսականորեն, իհարկե, հնարավոր է։ Դրա համար կարելի է, ասենք, ոչ վաղ անցյալի քաղաքական բառապաշարով ասած՝ «Փարաքարը փակել» բոլոր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առաջ ու հերթով քննել բոլորի գործերը։ Բայց դա օրենքի խախտում կլինի։ Օրենքը պահանջում է նախ քրեական գործեր հարուցել, ուսումնասիրել որոշ փաստեր եւ նոր միայն խափանման միջոցներ ընտրել (այդ թվում՝ նաեւ արգելել լքել երկիրը)։ Ու քանի որ «ապագա քաղհալածյալները» լավ գիտեն իրենց արածներն ու հասկանում են, թե ինչեր են բացահայտվելու, դեռ գործը չհարուցած՝ փախչում են երկրից ու իրենք իրենց քաղհալածյալ հռչակում։ Բա հո տնտհալածյալ չէի՞ն հռչակելու։

Արդյո՞ք այդ մարդիկ իսկապես քաղհալածյալներ են։ Իրենց պատկերացմամբ՝ այո։ Որովհետեւ իրենք հարստություն են կուտակել քաղաքական կապերի ու քաղաքական ծառայությունների մատուցման շնորհիվ, իրենց համար քաղաքականությունը եղել է ապօրինի հարստացման հնարավորություն, ու հիմա, երբ քննվում են ապօրինի հարստացման գործերը (անկախ նրանից, թե կոնկրետ ինչ հոդված է առաջադրված, դրանք բոլորը, մեծ հաշվով, ապօրինի հարստացման գործեր են), նրանք դա համարում են քաղաքական հետապնդում։ Ու այս գործընթացը դեռ երկար է շարունակվելու, որովհետեւ իրավապահները որ ոլորտին էլ ձեռք տան՝ մի քանի տասնյակ «քաղհալածյալներ» են ի հայտ գալու, եւ զարմանալի «զուգադիպությամբ»՝ նրանց 80-90 տոկոսը ՀՀԿ անդամատոմս է ունենալու։ Ոչ թե այն պատճառով, որ հանրապետականներն անպայման հանցագործներ են, այլ որովհետեւ հանցագործներն անպայման ձգտել են հանրապետական դառնալ։

Այս իրավիճակն, ի դեպ, ամենաշատը պիտի մտահոգի հենց հանրապետականներին, ու առաջինը հենց իրենք պիտի հայտարարեն, որ, ասենք, նույն Միհրան Պողոսյանը քաղհալածյալ չէ։ Հակառակ դեպքում, եթե վաղը-մյուս օրը պարզվի, որ Միհրան Պողոսյանը (եւ էլի ուրիշ հանրապետական «քաղհալածյալներ») իսկապես կատարել են այն հանցանքները, որոնցում մեղադրվում են, կստացվի, որ ՀՀԿ-ն տարիներ շարունակ ոչ այնքան քաղաքական կուսակցություն է եղել, որքան հանցագործների տանիք։ Ասվածն, ի դեպ, վերաբերում է նաեւ քաղաքական այլ ուժերին, որովհետեւ խոսքն ընդամենը նախկինում կատարված հնարավոր հանցագործությունների բացահայտման մասին է։ Որքան էլ այդ բացահայտումները հարվածեն քաղաքական այս կամ այն ուժի վարկանիշին, հանցագործության մեջ կասկածվողներին «գլխանց» քաղհալածյալ հռչակելն ավելի բացասաբար է անդրադառնալու այդ ուժերի հեղինակության վրա։

Տպել
3770 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին