20-ամյա դստեր լյարդը փոխպատվաստել են մորը. այսպիսի միջամտություն Հայաստանում իրականացվել է առաջին անգամ

Հայաստանի բժշկագիտության պատմության մեջ առաջին անգամ իրականացվել է լյարդի փոխպատվաստում: 20-ամյա աղջիկը դոնոր է դարձել՝ մոր կյանքը փրկելու համար:

Բարդագույն այդ վիրահատական միջամտությունը իրականացրել են Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի մասնագետները՝ Մոսկվայի գործընկերների աջակցության շնորհիվ եւ երկու տարվա համատեղ նախապատրաստական աշխատանքից հետո: Ապրիլի 24-ին ութ ժամ տեւած վիրահատությունից հետո թե՛ դոնորի եւ թե՛ ռեցիպիենտի՝ մոր վիճակը համարվում է բնականոն եւ կանխատեսելի: 56-ամյա կնոջ մոտ տարիներ առաջ աշխտորոշվել էր լյարդի ցիռոզ, որն էլ հանգեցրել էր փոխպատվաստման անհրաժեշտության:

Աղջիկը վերակենդանացման բաժանմունքից շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ: Մայրը ինտենսիվ թերապիայի կարիք կունենա ավելի երկար ժամանակ: Ռեցիպիենտի վիճակը բժիշկներին մտահոգվելու տեղիք առայժմ չի տալիս: Նա գիտակցություն ունի, շնչում է ինքնուրույն, սրտանոթային համակարգի աշխատանքը կանոնավոր է եւ չի ապահովվում արհեստականորեն: «Բայց հասկանալի է, որ պահանջվում է բավական երկարատեւ եւ ինտենսիվ բուժում, որպեսզի այս հիվանդներն անցնեն առողջացման ճանապարհը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մոսկվայի՝ Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի վիրաբուժական գծով փոխտնօրեն, վիրաբուժական եւ փոխպատվաստման կենտրոնի ղեկավար Սերգեյ Ոսկանյանը:

Նա տեղեկացրեց, որ լյարդի փոխպատվաստում ստացած հվանդների ապրելիությունը 90 տոկոս է: Բայց չնայած ռեցիպիենտի հետագա վիճակի մասին բժիշկները դեռ չեն շտապում կանխատեսում ու եզրակացություն անել, դոնորի վերաբերյալ ասում են, որ նման միջամտություն արվում է միայն այն դեպքում, երբ բոլոր ռիսկերը բացառվում են: «Դոնորի համար ռիսկերը պետք է բացառվեն, հակառակ դեպքում նման միջամտություն չի կարող իրականացվել»,- ընդգծեց Սերգեյ Ոսկանյանը:

Աղջկա հետագա կյանքի որակն, ըստ նրա, չի փոխվի եւ միառժամանակ անց նա կվերադառնա իր առօրյային: «Լյարդը բացառիկ օրգան է: Մարդու միակ օրգանն է, որն իր առողջ վիճակի, այսինքն՝ պաթոլոգիաների բացակայության դեպքում կարող է մեծանալ, ընդ որում, բավականին շատ: Ըստ էության, եթե կոպիտ նկարագրենք, մեկ լյարդը դարձվում է երկուսը: Մի մասը անցնում է ռեցիպիենտին եւ մեծանալով՝ կարող է հասնել ամբողջական լյարդի չափսերի: Նույնը տեղի է ունենում դոնորի դեպքում: Ընդ որում, դա տեղի է ունենում արագ՝ վիրահատությունից հետո մեկ-մեկուկես ամսվա ընթացքում»,- բացատրեց ռուսաստանցի բժիշկը:

Լյարդի առաջին այս փոխպատվաստումն իրականացվել է անվճար: Տարբեր երկրներում այդ միջամտության միջին արժեքը 100 հազար դոլարի սահմաններում է: Առաջիկայում ծրագրվում է եւս մի քանի փոխպատվաստում, որոնք նույնպես անվճար են լինելու: Առողջապահության նախարարը պարզաբանեց՝ որպեսզի զարգանան այս ուղղությունը, մասնագետների կարողություններն ու հմտությունները: Այդ փոխպատավստումները եւս դեռ կիրականցվեն մոսկովյան կենտրոնի մասնագետների աջակցությամբ: «Կարծում եմ այս փուլում դեռ կշարունակենք համագործակցել, որովհետեւ այս վիրահատություններն ունեն հազարավոր նյուանսներ, եւ մեկ վիրահատությամբ հնարավոր չէ անցնել այդ ճանապարհը: Դա բավական երկար ճանապարհ է: Բայց ընդհանուր առմամբ, ես շատ հույս ունեմ, որ մոտ ապագում իմ հայ գործընկերները եւ բարեկամները կկարողանան դա անել ինքնուրույն: Ոչ մի կասկած չկա»,- նշեց Սերգեյ Ոսկանյանը:  

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, եւս մեկ անգամ ընդգծելով Հայաստանում փոխպատվաստումային բժշկությունը զարգացնելու անհրաժեշտությունն ու նպատակը, ասաց. «Երեկվա հաջող կատարված վիրահատությունը մի շատ մեծ եւ կարեւոր քայլ է այս ուղղությամբ, ես շնորհակալություն եմ հայտնում դրա համար թե՛ «Աստղիկ» բժշկական կենտրոնի ղեկավարությանն ու բժշկական անձնակազմին, թե՛ մեր գործընկերներին Ռուսաստանի Դաշնությունից: Կարող եմ ասել, որ մյուս տարվա բյուջետային հայտը գրելիս հաշվի ենք առնելու երկրի այդ տենդենցները, որպեսզի ինչքան հնարավոր է շատ փոխպատվաստումներ արվեն ու որոշելու ենք պետության մասնակցության չափը: Հույս ունեմ, որ տրամադրվող միջոցներն էլ աստիճանաբար կաճեն, որովհետեւ գիտենք, որ ամեն դեպքում դրանց ինքնարժեքը շատ թանկ է»: Նախարարը դժվարացավ մանրամասնել, թե բյուջեով լրացուցիչ գումարներ նախատեսելուց հետո լյարդի փոխպատվաստման դեպքում հատկապես ինչին կուղղվեն դրանք եւ որքան կլինի պետության ֆինանսական մասնակցությունն այդ գործընթացին: «Օրինակ երիկամի փոխպատվաստման դեպքում հիմա 2.5 միլիոն դրամ տալիս է պետությունը, 2.5 միլիոն դրամ պացիենտն է վճարում: Հնարավոր է՝ պացիենտների քանակը մեծացնենք, օրինակ եթե հիմա կարողանում ենք 10 պացիենտի համար վճարել, դարձնենք 20: Լյարդի դեպքում զրոյից պետք է հասկանանք՝ ինչ ենք անելու, որովհետեւ դա շատ ավելի թանկ է եւ ավելի քիչ մարդիկ կկարողանան օգտվել: Պետք է ծախսարդյունավետությունն էլ մտածենք, քանի որ սա առաջին դեպքն է եւ նույնիսկ չգիտենք՝ ինքնարժեքն ինչքան է կազմել»,- ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով, Հայաստանում զարգացվելու է նաեւ դիակային փոխտպատվաստումային բժշկությունը, որպեսզի մարդկանց կյանքեր փրկվեն նաեւ մահացածների օրգանների շնորհիվ. «Արդեն պատրաստ են համարյա բոլոր իրավական փաստաթղթերը, բայց պահանջվում է երկարատեւ կազմակերպչական աշխատանք՝ դոնորների եւ ռեցիպիենտների ռեգիստրի ստեղծում, լոգիստիկ հարցերի կազմակերպում, ինչպես նաեւ բժիշկների վերապատրաստման հարցեր, որով մենք զբաղվում ենք մեր արտասահմանցի գործընկերների հետ»:

Հետմահու դոնոր դառնալ չցանկացող անձինք պետք է համապատասխան դիմում գրեն: «Մեր երկրում գործում է հրաժարվելու սկզբունքը, այսինքն՝ եթե որեւէ մեկը չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն՝ այլ մարդկանց կյանքեր փրկելու համար, նա կարող է հրաժարվել: Այս պահին մեխանիզմը դեռ չի գործում, դա էլ է ներդրվելու»,- նշեց Թորոսյանը: Հավելեց, որ ինչպես վկայում է համաշխարհային փորձը, հրաժարվողների թիվը չի հասնում տվյալ երկրի բնակչության նույնիսկ մեկ տոկոսին:

Տպել
3800 դիտում

Էլեկտրաէներգիայի 6-ժամյա անջատումներ են սպասվում Երեւանում եւ 7 մարզերում

Եղեգնաձորի դպրոցի բակում 15-ամյա պատանիների վեճի արդյունքում մեկը գլխուղեղային վնասվածք է ստացել

Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Լոռու մարզպետի հետ հանդիպումը արդյունք չտվեց. վարորդները որոշեցին շարունակել գործադուլը

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին՝ Ադրբեջանի 101-ամյակի կապակցությամբ

Արմավիրի մարզի մի շարք համայքներում հակակարկտային կայանքներից արձակվել է 1811 կրակոց

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է խաղացվել հազարավոր դատարկ տրիբունաների առաջ. The Sun

Ողբերգական դեպք Գյումրիում. երեխան մահացել է

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետը ՀՀ ԱԳՆ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ

Պետնախարարը հանդիպել է CONIFA-ի Արցախում կայանալիք ԵԱ-ին  մասնակցող Արցախի հավաքականի հետ

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. գնահատական է տրվել վարչապետի կոչին

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել, որ ԵԼ եզրափակիչը Բաքվից տեղափոխվի

Ես տուրիստ էի եկել, էդ տանն էլ 3 եղբայր ենք ապրում ու 50 ախրանա, որ մեզ պահում ա. Դոն Պիպոն չգիտեր, որ իր ասուլիսն է

Վարչապետը վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին

Մխիթարյանի՝ ԵԼ եզրափակչին չմասնացկելը խայտառակում է ՈՒԵՖԱ-ին. CNN-ն առաջարկում է բոյկոտել