Սերժ Սարգսյանի գլխավորած շախմատի ֆեդերացիայում չգիտեն, որ կառավարությունը Արոնյանին գումար է հատկացրել

Հայաստանի շախմատի ֆեդերացիայում, որի նախագահը Սերժ Սարգսյանն է, չգիտեն, որ կառավարությունը հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին գումար է հատկացրել: Այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ կառավարությունը հաստատեց որոշումը, ըստ որի, 2019 թ. շախմատի աշխարհի առաջնությանը Լեւոն Արոնյանի նախապատրաստման եւ մասնակցության ապահովման նպատակով ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը 2019 թ. հատկացվելու է 133 200 դոլար: «Հայկական ժամանակը»-ը փորձեց շախմատի ֆեդերացիայից պարզել՝ ինչպես է բաշվելու գումարը, արդյոք օգտագորվելու է հավաքների, աշխատավարձի, տեխնիկայի, օրինակ, համակարգչի ձեռքբերման համար եւ այլն:

Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը պատասխանեց, որ չգիտեր կառավարության այդ որոշման մասին ու մեր զանգից տեղեկացավ: Նշեց, որ այդ հարցը պետք է ճշտել Արոնյանի հետ: Մեր դիտարկմանը, որ գումարն Արոնյանին հատկացվելու է ֆեդերացիայի միջոցով ու ֆեդերացիան է իրավասու պատասխանել հարցերին, նա ուշադրություն չդարձրեց: Նշեց, որ մեկնաբանություն չի տալիս:

Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը նույնպես չէր պատասխանել նշված հարցերին: Նա նշել էր, որ այդ հարցով պետք է դիմել Լպուտյանին կամ էլ հիմք ընդունել կառավարության որոշման մեջ եղած ինֆորմացիան:

Լեւոն Արոնյանի համար կայացված որոշումն աննախադեպ է: Սա առաջին անգամ է, որ կառավարության կողմից մարզիկի համար նման մեծ գումար է հատկացվում: Հատկացված գումարը տրամադրվելու է «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

Տպել
2797 դիտում

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 3-10 աստիճանով, որոշ մարզերում ձյուն կտեղա

Հրայր Թովմասյանի արձակուրդն ավարտվել է․ նա արդեն աշխատանքի է գնում

Վարչապետի պատվիրակությունն արդեն Իտալիայում է. մեկնում են Սուրբ Ղազար կղզի (տեսանյութ)

Հանրային խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել և ափսոսանք հայտնել Վազգեն Մանուկյանի հրաժարականի առիթով

Դասադուլն առժամանակ դադարեցվել է. ուսանողները դիմում կհանձնեն ԵՊՀ ռեկտորին ու կսպասեն նախարարի պահվածքի գնահատականին

ՀՀ հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը ռուսական ակումբ կգլխավորի

Կաշառքի գործով դատավորը դատապարտվեց 7 տարվա, իսկ փաստաբանը՝ 2 տարվա ազատազրկման

Փոխվարչապետի խորհրդականը դատի է տվել Սարհատ Պետրոսյանին

«Լուսավոր Հայաստանը» դեռ չգիտի՝ ինչպես է քվեարկելու 2020 թվականի բյուջեի նախագծին․ սպասում են կառավարության արձագանքին

ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև մարդու իրավունքների հարցերին նվիրված խորհրդակցություններ են կայացել

Քիմ Քարդաշյանը հրապարակել է անմոռուկի լուսանկար ու գրառում կատարել

ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Արցախի պետնախարարի հետ

Ենոքավանում հովազը հարձակվել է քաղաքացու վրա եւ մարմնական վնասվածքներ պատճառել. կենդանին գրանցված է Կարմիր գրքում

Աղիտու և Ույծ գյուղերի հարակից սարում բռնկված հրդեհը ինքնամարվել է

Ագուերոն, Դիբալան եւ Պարեդեսն աջակցել են City of Smile-ին, հիմնադրամին նվիրել են ստորագրություններով մարզաշապիկ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ

Ավարտվեց Եվրո 2020-ի որակավորման փուլը. հայտնի են 20 մասնակիցներ. 4-ը դեռ պետք է որոշվեն

ԿԲ նախագահը մեկնել է Պրահա՝ մասնակցելու կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի նիստին

Հարավկովկասյան երկաթուղին և GPM Gold-ը ստորագրել են պայմանագիր՝ ոսկու հանքաքարը երկաթուղով փոխադրելու մասին

Սյունիքի նախկին մարզպետին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում. ՀՔԾ