Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը հնչել է՝ Պուտինի եւ Կիմ Չեն Ընի պատվին ընդունելության ժամանակ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունների ավարտից հետո երկու պետությունների ղեկավարների ու պաշտոնական պատվիրակությունների անդամների պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ hնչել են դասական երաժշտական ստեղծագործություններ, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պար»-ը:

Ինչպես հաղորդում է ria.ru-ն, ընդունելության ժամանակ հնչել են նաեւ հյուսիսկորեական հայտնի երգեր, ինչպես նաեւ «Սեւ աչեր» («Очи черные») ռոմանսը, «Կարապի լիճ» բալետից «Փոքրիկ կարապների պար»-ը: Ընդհանուր առմամբ ներկայացվել է տասից ավելի համար: Ընդունելության ժամանակ Պուտինը երկու պետությունների միջեւ բարեկամության եւ համագործակցության կենացն է խմել:

«Առաջարկում եմ խմել Ռուսաստանի Դաշնության եւ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջեւ բարեկամական կապերի եւ համագործակցության հետագա ամրապնդման, մեր երկրների ժողովուրդների բարեկեցության, Կիմ Չեն Ընի եւ բոլոր ներկաների առողջության կենացը»,- նշել է Պուտինը՝ բարձրացնելով սպիտակ գինով լի բաժակը:

Նախագահն ընդգծել է, որ այսօրվա բանակցություններն անցել են կառուցողական, գործնական եւ բարեկամական մթնոլորտում: Նշենք, որ սա երկու պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն էր:

Տպել
706 դիտում

Ըմբիշ Վիգեն Նազարյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Գեւորգ Ղազարյանը կարող է հայտնվել ղազախական թիմում

Համահայկական խաղերի կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում խաղերի բացման արարողությանը

ՀՀ մարզերում բաժիններ են բերվել «օրենքով գողեր» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն (տեսանյութ)

Սերժ Թանկյանը, հայտնի ֆուտբոլիստները եւ ուրիշներ շնորհավորել են Մխիթարյանին ամուսնության կապակցությամբ

Սասստեքսն իր աշխատակիցներից մի քանիսին է ներս մտնելու իրավունք տվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Սննդամթերքում՝ սալմոնելլայի մանրէ, շեղումներ՝ շրջակա մակերեսներին. «Ծիրանի»-ի դեպքի փորձաքննությունը

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնում մաղթանքների համար

ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը

Եկեղեցական համագումարը հունիսի 27-ին կընտրի Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի

Հանրահայտ Դել Բոսկեն Երեւանում սեմինար է անցկացրել ֆուտբոլային 180 մարզիչների համար

Երևանի աղբահանության նոր հիմնարկը 200 եւ 290 հազար դրամով հրավիրում է բանվորների ու վարորդների

Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության տոմսերը 200-500 դրամ են

Հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը հրապարակել է իր տարեկան հայտարարագիրը

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում ամենամեծ արեւային կայանն է տեղադրվել (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 644 գրամ կանեփանման զանգված է հայտնաբերվել