Քավոր-սանիկական հարաբերություններ չունենք Վլադիմիր Գասպարյանի հետ. ՊՎԾ պետի տեղակալ

25/04/2019 schedule15:10

Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանն այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում հերքեց տարածված այն տեղեկությունները, թե ինքը քավոր-սանիկական հարաբերություններ ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։

«Փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, բայց քավոր-սանիկական հարաբերություններ մենք չունենք։ Եթե ունենայի, կբարձրաձայնեի այդ մասին»,- ասաց Քյարամյանը։

Քյարամյանը նախկինում աշխատել է ոստիկանությունում, քննչական կոմիտեում, դատախազությունում, եւ Գասպարյանի հետ «փոխադարձ հարգալից» հարաբերությունները հորդորեց դիտարկել այդ համատեքստում։

Հարցին՝ մտադի՞ր է զբաղեցնել ՊՎԾ պետի պաշտոնը, Քյարամյանը պատասխանեց. «Ես շատ բարձր եմ գնահատում պարոն Սանասարյանի դերը պետականաշինության գործում, հարգում եմ նրան։ Պարոն Սանասարյանն այս պահին շարունակում է մնալ ՊՎԾ ղեկավար։ Մենք՝ աշխատակիցներս, մեծ հույս ունենք, որ նա կվերադառնա»։ Քյարամյանը նշեց, որ ՊՎԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, եւ հենց վարչապետն է որոշում՝ ում նշանակել այդ պաշտոնին։

Անդրադառնալով Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, Քյարամյանն ասաց, որ ընթանում է նախաքննություն եւ չի կարող որեւէ մեկնաբանություն անել այդ մասին, բայց նշեց. «Կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ Դավիթ Սանասարյանին եւ կարծում եմ, որ նա բացառիկ հայրենասիրական դրսեւորումներ ցուցաբերած եւ արդարության, անաչառության տեսանկյունից բացառիկ որակներ ունեցող պաշտոնյա է»։

Լրագրողները Քյարամյանից հետաքրքրվեցին նաեւ իր ներկայացրած հայտարարագրից.

Հարցին, թե որտեղի՞ց այդքան գումար իրեն, քաի որ 32 մլն դրամ եւ 46 հազար ԱՄՆ դոլար եկամուտ է հայտարարագրել, Քյարամյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ զուտ էթիկայի տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ քննարկել որեւէ մեկի ունեցվածքն ու կարողությունը։ Ես նախկինում աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ երբեւէ որեւէ կոռուպցիոն սկանդալի մեջ չեմ եղել, որեւէ կլանային համակարգում չեմ եղել, բիզնեսով էլ չեմ զբաղվել։ Կոռեկտ չեմ համարում քննարկել իմ ունեցվածքը»:

Հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, թե Դավիթ Սանասարյանի պաշտոնավարման ժամանակավոր կասեցումից հետո ՊՎԾ որոշ աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել, Քյարամյանն ասաց, որ չի տիրապետում նման տեղեկության։

«Իրավիճակը բավականին աշխատանքային է: Կան ծրագրեր, որոնք սկսվել են Սանասարյանի անմիջական մասնակցությամբ, հիմա դրանք ավարտին են մոտենում, ուսումնասիրություններ ենք արել ԵՊԲՀ-ում, արդեն ավարտին է մոտենում»,- ասաց ՊՎԾ պետի տեղակալը:

Հարցին՝ ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի լիազորությունները դադարեցվելո՞ւ են, թե ոչ, Քյարամյանը պատասխանեց՝ եթե քրեական գործ կա, ծառայողական գործունեությունը կասեցվում է. տրամաբանական երեւույթ է. «Մյուս կողմից չեմ բացառում, որ պարոն Ադյանն ինքը, ընդունելով այն հանգամանքը, որ չի կարողանում կատարել ծառայողական պարտականությունները, գուցե դիմում գրի»:

Տպել
2507 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ