ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր հրապարակել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ արձանագրելով, որ դիմումատուի խաղաղ հավաքների ազատությունը խախտվել է:

Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ դիմումը ՄԻԵԴ ներկայացվել էր 2008թ. օգոստոսին եւ վերաբերում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2008թ.-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը, այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, Երեւան քաղաքի Ազատության հրապարակում Տեր-Պետրոսյանի ձերբակալության եւ ազատ տեղաշարժի սահմանափակմանը՝ 2008թ.-ի մարտի 1-ից մինչեւ 20-ը ընկած ժամանակահատվածում: Բողոքը վերաբերել է նաեւ խտրականությանը, որին հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական հայացքների համար:

Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը հարցեր էր ուղղել, թե 2008-ի մարտի 1-ի առավոտյան խաղաղ հավաքը ցրելով արդյոք չի՞ խախտվել խաղաղ հավաքներ անցկացնելու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իրավունքը, արդյոք մարտի 1-ի առավոտյան նա հարկադրաբար տեղափոխվե՞լ է Ազատության հրապարակից եւ ենթարկվել կալանքի, եւ եթե այո՝ ապա դրանով արդյոք չի՞ խախտվել նրա անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքը եւ երրորդ՝ արդյոք Տեր-Պետրոսյանի նկատմամբ չի ցուցաբերվել խտրական վերաբերմունք։ Կառավարությունը վերը նշված հարցերին պատասխանել էր նախատեսված ժամկետից բավականին ուշ:

ՄԻԵդ-ի հարցերին ի պատասխան Կառավարությունը նշել է, որ 11-րդ հոդվածը (հավաքների ազատություն) կիրառելի չէ Ազատության հրապարակի հավաքի դեպքում, քանի որ վերջինը խաղաղ բնույթ չէր կրում: Կառավարությունը ՄԻԵԴ-ին փոխանցել է, թե ոստիկանությունը 2008 թվականի մարտի 1-ին ոչ թե հանրահավաքը դադարեցնելու մտադրություն է ունեցել, այլ Ազատության հրապարակի տարածքում զենք փնտրելու, որին ցուցարարները ագրեսիվ են արձագանքել: Գործադիրը նշել է, թե հավաքը ցրելու որոշումը նախապես պլանավորված չի եղել, այն որոշվել է տեղում: Կառավարությունը դատարանին փոխանցել է, որ միջամտությունը եղել է համաչափ, քանի որ ոչ մի ժողովրդավարական հասարակություն չէր կարող հանդուրժել նման ագրեսիվ պահվածք եւ անկարգություններ, որոնք ցուցաբերվել են նման մեծ բազմության կողմից: Ավելին, ըստ կառավարության՝ իշխանությունները շատ մեղմ մոտեցում են ցուցաբերել Ազատության հրապարակում անցկացվող հավաքի նկատմամբ՝ թույլ տալով, որ այն տեղի ունենա 2008թ. փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը, չնայած այն հանգամանքին, որ կազմակերպվել է օրենքների խախտմամբ եւ այդպիսով իշխանությունները ապահովել են մասնակիցների՝ հավաքներ իրականացնելու ազատության իրավունքը:

Տնային կալանքի տակ պահելու մասով կառավարությունը իր դիրքորոշման մեջ նշել է, որ դիմումատուն չի ունեցել զոհի կարգավիճակ, քանի որ նա երբեք չի զրկվել ազատությունից եւ ազատ տեղաշարժի իրավունքից: Նաեւ նշել են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակից չի հեռացել իր կամքին հակառակ:

Փաստաբան Վահե Գրիգորյանը, վկայակոչելով ՄԻԵԴ վճռին, նշել է, որ ՄԻԵԴ-ը մերժել է Կառավարության բոլոր պնդումներն այն մասին, որ 2008թ․-ի մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքն Ազատության հրապարակում խաղաղ չի եղել։ Այն արձանագրել է, որ այդ հավաքի խաղաղ բնույթը հերքող որեւէ ապացույց Կառավարության կողմից ներկայացված չի եղել։ Եւ, հետեւելով Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով զարգացրած իր դիրքորոշմանը, եզրահանգել է, որ խաղաղ հավաքի ցրելը չի ունեցել որեւէ հիմնավորում, պատճառաբանվել է կասկածելի հանգամանքների վկայակոչմամբ, առանց նախապես զգուշացման եւ ուժային միջամտությամբ։ Այս ամենը համարվել է որպես մի միջոց, որին պետությունը չէր կարող դիմել ողջամտության սահմաններում։ Արդյունքում՝ խախտվել է դիմողի խաղաղ հավաքների ազատությունը։

Արդյունավետ պաշտպանության իրավունքի մասով ՄԻԵԴ-ը նույնպես ճանաչել է իրավունքի խախտում՝ արձանագրելով, որ դիմողը չի ունեցել իր խաղաղ հավաքների ազատության խախտման դեմ արդյունավետ պաշտպանություն Հայաստանում։

Խտրականության արգելքի խախտման մասով դիմողի պահանջները ՄԻԵԴ-ն անհրաժեշտ չի համարել քննել՝ հաշվի առնելով արդեն իսկ հանգած եզրակացությանը խաղաղ հավաքների եւ ազատ տեղաշարժի իրավունքների մասով։

Անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքի մասով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ չնայած դիմողի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքի մասին մտահոգիչ եւ արժանահավատ զեկույցներին, այս հարցը ներպետական բողոքարկման առարկա չէր դարձվել եւ Դատարանն իր տնօրինության տակ չի ունեցել բավարար ապացույցներ՝ հաստատապես համոզված լինելու համար, թե արդյոք պետական պահպանության ծառայությունը վերազանցել է իր պարտականությունները եւ արդյոք դիմողի անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքները խախտվել են։

Նշենք, որ 3 ամիս ժամկետում հնարավորություն կա բողոքարկել ՄԻԵԴ սույն վճիռը: Թե իրադարձություններն ինչպես կզարգանան, դեռ պարզ չէ:

Տպել
8536 դիտում

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան