ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին՝ որակելով այն արժեք չունեցող հայտարարություն, հայտնում է Ermenihaber-ը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Հայերի հորինած սուբյեկտիվ պատումների հիման վրա արված այս հայտարարությունը որևէ արժեք չունի։ Անընդունելի է ներքաղաքական նկատառումներով պատմության աղավաղումը»։

Հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳՆ-ն մեկ անգամ ևս կրկնել է 1915-ի տեղի ունեցածը ուսումնասիրելու համար պատմական հանձնաժողով ստեղծելու թուրքական անհիմն պնդումը, իսկ վերջում էլ նշվել է․

«Հարգանքով հիշում ենք Օսմանյան Կայսրության անկման ընթացքում զոհված մահմեդական, քրիստոնյա և հրեա, բոլոր օսմանցի ժողովուրդներին»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի  նախագահի ուղերձում ասված էր.

«Այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնի տարելիցը, պատվում ու հիշում նրանց, ովքեր իրենց վրա կրեցին 20-րդ դարի ամենազանգվածային բռնությունների տառապանքը։ 1915 թվականից սկսած մեկ եւ կես միլիոն հայեր տեղահանվեցին ու ենթարկվեցին ջարդի։ Նրանց մի մասն Օսմանյան կայսրության վերջին տարիներին մահացան գաղթի ճանապարհին։ Հիշատակի այս օրը մենք նորից միանում ենք Ամերիկայի ու ամբողջ աշխարհի հայերին՝ սգալու համար զոհերի հիշատակը»։

Տպել
499 դիտում

Մալաթիայի խոշոր հրդեհի հետևանքով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» Բ/Կ, 2-ը՝ Ճառագայթային բժշկության կենտրոն

Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. բարձրացվել է բարդության «Թիվ 3» կանչ, կան տուժածներ (տեսանյութ)

Շոգ, առանց տեղումների եղանակը կպահպանվի առաջիկա օրերին. եղանակն այս շաբաթ

ՃՏՊ Կրասնոդարի երկրամասի Ռ-217 ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները հայեր են (լուսանկարներ)

Դատարկ ապարների լցակույտի տարածքի ուսումնասիրությունները ոչ լիարժեք են. Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին

Երևանում և Ագարակ գյուղում փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ և 1 գյուրզա

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (լուսանկարներ, տեսանյութ)

Ստեփանակերտում 16-ամյա երեխայի նկատմամբ բռնության դեպքը կանխվել է

Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել. հավանաբար մահացել է ցուլի հարվածից

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը լուծման փուլում է. Բակո Սահակյանը ծանոթացել է աշխատանքներին

Սասունիկ-Էջմիածին ճանապարհին «ԶԻԼ»-ը դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել

Երևանում 2 երիտասարդի վեճն ավարտվել է դանակահարությամբ ու կրակոցներով. կան տուժածներ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին

ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել արտաքին օգնության ծրագրերը, այդ թվում` ՀՀ-ի համար օժանդակությունը

Կառավարությունը շուրջ 11 միլիարդ դրամի հարկային արտոնություն է տրամադրել 3 ընկերությունների

Մենք ի զորու ենք նոր որակ հաղորդել. Փաշինյանը շնորհավորել է Զելիսնկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ

Շուտով կառավարության օրակարգում կլինի հանրաքվեի ինստիտուտը, որով հնարավոր կլինի 50+1 քվեարկությամբ ազատել համայնքապետին

Ջրամբարի մոտ մետաղ սղոցելելու ժամանակ արձակված կայծից հրդեհ է բռնկվել. այրվել է 8 հա տարածք

Սառնարանների պահեստում օգոստոսի 19-ին բռնկված հրդեհն այսօր մարվել է (տեսանյութ)

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը