Մեր երեխաների արյան վրա եկել տոն են նշում․ Թբիլիսիում լարված իրավիճակ է ստեղծվել հայերի եւ թուրքերի միջեւ

Լուսանկարը՝ Ալիք Մեդիայի

Տարիներ շարունակ Վրաստանում ապրող հայերն ապրիլի քսանչորսին Թբիլիսիում Թուրքիայի դեպանատան մոտ գտնվող պուրակում «Պահանջում ու հատուցում» խորագրով բողոքի ակիցա են իրականացրել:

Սակայն այս տարի, ինչպես հայտնում է «Ալիք մեդիա»- ն հայ համայնքի ցույցից առաջ արդեն ազգությամբ թուրք երեխաները ցուցահանդես են կազմակերպել: Աթաթուրքի նկարներով «ցուցահանդես»-ը նախորդել է Թուրքիայի դեսպանատան առջեւ Վրաստանի հայ համայնքի բողոքի ցույցին: «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում Վրաստանում Թուրքիայի դեսպան Փատմա Ջերեն Յազգանն ասել է, թե այս օրը Թուրքիայում նշում են երեխաների տոնը եւ նրանք որոշել են Վրաստանում էլ նշել այս օրը:

«Ապրիլի 24-ը Թուրքիայում երեխաների օրն է եւ այս միջոցառումը նախատեսված է եղել ամիսներ առաջ։ Ես ուզում եմ իմ ուղերձը հղել բոլորին՝ այդ թվում հայ ընկերներին, երեխաները մեր ապագան են և նրանք խաղաղության կարիք ունեն։ Սա խաղաղության ուղերձ է և այս միջոցառումանը կհնչեն ինչպես թուրքական, այնպես էլ հայկական, վրացական, ադրբեջանական երգեր»,-ասել է դեսպանը:

Հատկանշական է, որ նման միջոցառում այս տարիների ընթացքում երբեք չի անցկացվել։ Հենց այդ պատճառով էլ վիրահայ համայնքի եւ «Աթաթուրքի ցուցահանդեսի» միջեւ Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները պատնեշ կառուցելով, փակել են պուրակի հիմնական տարածքը:

Տեսանյութում հասարակական գործիչ Լեւոն Չիդիլյանը վիճում է իրավապահի հետ՝ պահանջելով տարածք տրամադրել ցույցն անցկացնելու համար, քանի որ հատկացված տարածքը շատ քիչ է: «Մեր երեխաների արյան վրա եկել տոն են նշում, եթե ձեր ազգի հանդեպ նման բան անեին հաճելի կլինե՞ր: Ինչու ՞ եք նման բան թույլ տալիս»,-զայրացած ոստիկանին է հարցնում Չիդիլյանը: Վրացի իրավապահներն էլ պատասխանում են, թե ինչպես որ հայերն են միջոցառում անցկացնելու թույլտվություն ունեցել, այնպես էլ թուքերը: «Կեսը իրենց, կեսը ձեզ»,-փորձելով հանդարտեցնել լարված հայ հասարակությանը ասում է վրացի իրավապահը:

Տպել
4298 դիտում

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ