Ծիծեռնակաբերդ այցելողները շտապօգնության հերթապահող անձնակազմից միայն գլխացավի դեղ ու ջուր են խնդրել

Ծիծեռնակաբերդի բարձունքում ու հարակից տարածքում այսօր՝ ապրիլի 24-ին, հերթապահություն է իրականացնում շտապօգնության 4 անձնակազմ:

Երեւանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը մանրամասնեց, որ ավտոմեքենաներից մեկը գտնվում է Կիեւյան փողոցի վրա՝ կամրջի մոտ, մեկը՝ հարթակի վրա, մյուսը՝ թանգարան-ինստիտուտի հարեւանությամբ, իսկ չորրորդը հետդարձի՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհին:

Ըստ նրա, հուշահամալիրի այցելուները առողջության հետ կապված լուրջ խնդիրներով չեն դիմել հերթապահություն իրականացնող բուժաշխատողներին եւ որեւէ մեկին հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել: «Մարդիկ կարող է մոտենան, գլխացավի դեղ ուզեն, թուլություն ունենան, ջուր խնդրեն, բայց լուրջ խնդիրներ չեն ունեցել»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:

Շտապօգնության անձնակազմը Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի շրջակայքում հերթապահությունը սկսել է առավոտյան ժամը 8-ից, եւ նախատեսվում է, որ կշարունակվի մինչեւ երեկոյան ժամը 11-ը: Թագուհի Սփեփանյանը նկատեց, որ դա նախնական որոշում է, եւ շտապօգնության անձնակազմերը կշարունակեն հերթապահել այնքան ժամանակ, քանի դեռ կշարունակվի մարդկանց մեծ հոսքը, իհարկե՝ աշխատելով հերթափոխով:

Ի դեպ, այս տարի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում հերթապահություն է իրականացնում նաեւ Հայկական կամիր խաչի ընկերությունը: Առաջին բուժօգնության տաղավարում աշխատում են հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները՝ պատրաստակամ շտապել իրենց օգնության կարիքը զգացող յուրաքանչյուրի մոտ:

Տպել
570 դիտում

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)