Ջարդի ձորում ծաղկած անմոռուկները նահատակվածների անկատար իղձերի եւ հայի անկոտրում ոգու վկաներն են

Վաղ առավոտ Գյումրու սուրբ Յոթ Վերք եկեղեցում հնչեցին պատարագի զանգերը, հոգեհանգստի կարգ կատարվեց՝ հանուն Ցեղասպանության նահատակների հոգիների փրկության:Պատարագից հետո հավատացյալ ժողովուրդը, ԱԺ պատգամավորներ, մարզային եւ քաղաքային կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, Գյումրի այցելած հյուրերը ոտքով բարձրացան դեպի Բագրատունյաց պուրակ, որտեղ տեղադրված է «Վերածնունդ» հուշակոթողը: Դրվող ամեն ծաղկի հետ հույսի մի նոր սյուն է ամրանում, առ այն, որ 1915 թվականի ոճիրն անպատիժ չի մնա եւ չի ունենա կրկնություն:Բագրատունյաց պուրակից հետո հիշատակի արարողությունը շարունակվեց Հերհերի ձորում: Պատմական աղբյուրների վկայությամբ, հենց այս ձորում, որն առավել հատնի է որպես Ջարդի ձոր, 1918-ից 1920 թթ Ալեքպոլի, ինչպես նաեւ Ղարաքիլիսայի մոտ 50 գյուղի 10-ից 12 հազար բնակիչ է նահատակվել: Ձորն այսօր էլ մարդաշատ էր, մանուկներին գրկած շատ հայ մայրեր կային Հերհերի ձորում: Բայց ձորում այսօր ուրիշ պատմություն էր կերտվում: Ճիչերի փոխարեն երերուն ձայնով այսօր էլ շատերն իրենց զավակներին պատմեցին, որ 104 տարի առաջ այս ձորում արյան գետ էր հոսում, կենաց ու մահու կռիվ էին տալիս մեր նախնիները:Այնտեղ, որտեղ հայի արյունն էր թափվել, այսօր հազարավոր անմոռուկներ եւ փոքրիկ ու պայծառ այլ ծաղիկներ են աճում: Կյանքն այստեղ շարունակվում է: Բնությունն ու մարդը համաքայլ են այստեղ:Ապրիլի 24-ը միայն սգի ու հիշատակի օր չէ, այն նաեւ ապրելու, արարելու, առաջ քայլելու կոչ է, այսօրը նաեւ դասեր քաղելու օր է: «20-րդ դարասկզբի ողբերգությունից դասեր պետք է քաղել և ամեն ինչ անել, որ նման ոճիր այլեւս չիրագործվի: Իսկ մենք դա պետք է անենք հզոր հայրենիք կառուցելով: Մեր թշնամիների քթի տակ մենք պետք է ստեղծենք ուժեղ, կայուն, բարեկեցիկ պետություն, որտեղ կշարունակի ապրել, արարել, ստեղծագործել հայ մարդը»,- իր խոսքում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Վերջապես Թուրքիան պետք է հասկանա եւ ընդունի, որ եղել է ցեղասպանություն: Ի վերջո, գրեթե ամբողջ աշխարհն է ընդունել այս փաստը: Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից կլինի այն երաշխիքը, որ հետագայում նման իրողությունները կբացառվեն: Այս գործում նաեւ շատ կարեւոր է համայն մարդկության ձայնի բարձրացումը»,-ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն էլ հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրների կողմից եւ հարցի միջազգային ասպարեզներում անընդհատ քննարկումը համարեց մեր արտաքին քաղաքականության հաղթանակը, Հայաստանի եւ սփյուռքի մեծ ձեռքբերումը:

Տպել
2297 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին