Քիչ առաջ Հանրային հեռուստատեսությամբ իմ Ռեքվիեմն էր հնչում. այսքան տարի ինչու՞ չէր հնչում, ինչու միայն այս տարի հնչեց

Քիչ առաջ հեռուստատեսությամբ ես լսում էի իմ «Ռեքվիեմ»-ը՝ Հանրային հեռուստատեսությամբ. հիմա ասում եմ՝ այդ ձայնագրությունը քանի տարի է՝ գոյություն ունի, ինչու՞ չէր հաղորդվում, ինչու պետք է միայն այս տարի հնչեր: Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

«Ես սա բացատրում եմ նրանով, որ երկրում բան է փոխվել, եւ սա ես չեմ ասում, որովհետեւ նվաստացած եմ եղել, կամ դժվարություններ եմ ունեցել անկախության տարիներին, ո՛չ՝ բոլորովին, սա ահավասիկ փոքրիկ փաստ է, որն ինձ մտածել է տալիս»,-ասաց Մանսուրյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում երկրում տեղի ունեցած փոփոխություները մշակույթի ոլորտում, Մանսուրյանը նկատեց, որ դեռ ոչինչ էլ չի կատարվել. «Խոստացել են կատարել, բայց դեռ ոչինչ չի կատարվել, ոչ նախարարությունը քանդվել է, ոչ էլ վերացել»:

Մանսուրյանը նկատեց, որ վարչական ինֆորմացիաներին լավ չի տիրապետում, եւ չի էլ հասցնում ամեն տեղ լինել: Գերադասում է ցանկացած դեպքում իր գործով զբաղվել եւ հնարավորինս քիչ խոսել: Անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե թավշյա հեղափոխությունից մեկ տարի է անցել, եւ արդյոք կոմպոզիտորը գլոբալ փոփոխություններ նկատո՞ւմ է, մաեստոն ասաց. «Բաներ կան, որ արդարացել են, բաներ կան, որ մեկ տարվա բան չեն եւ առհասարակ կարճ ժամանակի հարցեր չեն»:

Տպել
3103 դիտում

Էլեկտրաէներգիայի 6-ժամյա անջատումներ են սպասվում Երեւանում եւ 7 մարզերում

Եղեգնաձորի դպրոցի բակում 15-ամյա պատանիների վեճի արդյունքում մեկը գլխուղեղային վնասվածք է ստացել

Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Լոռու մարզպետի հետ հանդիպումը արդյունք չտվեց. վարորդները որոշեցին շարունակել գործադուլը

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին՝ Ադրբեջանի 101-ամյակի կապակցությամբ

Արմավիրի մարզի մի շարք համայքներում հակակարկտային կայանքներից արձակվել է 1811 կրակոց

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է խաղացվել հազարավոր դատարկ տրիբունաների առաջ. The Sun

Ողբերգական դեպք Գյումրիում. երեխան մահացել է

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետը ՀՀ ԱԳՆ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ

Պետնախարարը հանդիպել է CONIFA-ի Արցախում կայանալիք ԵԱ-ին  մասնակցող Արցախի հավաքականի հետ

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. գնահատական է տրվել վարչապետի կոչին

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել, որ ԵԼ եզրափակիչը Բաքվից տեղափոխվի

Ես տուրիստ էի եկել, էդ տանն էլ 3 եղբայր ենք ապրում ու 50 ախրանա, որ մեզ պահում ա. Դոն Պիպոն չգիտեր, որ իր ասուլիսն է

Վարչապետը վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին

Մխիթարյանի՝ ԵԼ եզրափակչին չմասնացկելը խայտառակում է ՈՒԵՖԱ-ին. CNN-ն առաջարկում է բոյկոտել