Ներկա իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունները ձեւավորելու տեսլականի ուղղությամբ քայլ չի կատարում․ Մարուքյան

Առանց նախապայմանների պատրաստ ենք ցանկացած խոսակցութուն վերսկսկելու, բայց դա չի կարող ծառայել միայն թուրքական կողմին։ Կարծում եմ, որ սահմանները պետք է առանց նախապայմանների բացվեն, որովհետեւ 21-րդ դարում Եվրոպայի վերջին սահմանն է, որ փակ է, նոր հետո շարունակենք խոսել տարբեր հարցերի վերաբերյալ։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․

Մարուքյանը համաձայն է այն կարծիքի հետ, որ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների հարցը կապվում է արցախյան խնդրի հետ․

«Ես զարմանում եմ, որ դա ժամանակին չէին կանխատեսել, եւ մտածում էին, որ ուրախանալով հնարավոր է հասնել խնդրի լուծմանը։ Երբ Թուրքիան եւ Ադրբեջանը միասնական ունեն մեկ կարգախոս՝ մեկ ազգ, երկու պետություն, այդ կոնտեքստում ակնհայտ էր, որ դա չի կարող նախապայման չծառայել։ Եւ Թուրքիայի բլոկադան, որը բոլոր նորմերի խախտում է, կոնկրետ ծառայում է Ադրբեջանի շահերին»։

Ինչ վերաբերում է այն քննադատություններին, թե Փաշինյանը ԵԽԽՎ-ում չանդրադարձավ ցեղասպանության թեմային, ասաց, որ, իր կարծիքով, ելույթ ունենալով չէ, որ ցեղասպանության դատապարտման կամ ճանաչման ուղղությամբ պետք է գործ անել․

«Այսինքն՝ ելույթի մեջ ներառելը չի կարող խնդիր դառնալ, եթե կա տեսլական՝ Թուրքիայի հետ հարաբերությունները ինչպես ձեւավորելու հարցում։ Այսօրվա իշխանություններն այդ տեսլականը չեն ներկայացրել եւ հիմա այդ ուղղությամբ որեւէ քայլ չի կատարվել եւ չի կատարվում։ Ինչ վերաբերում է տարբեր խորհրդարաններում ցեղասպանության ճանաչման գործընթացներին, ապա դա մի պրոցես է, որ փորձում են տարբեր կողմեր իրենց վերագրել, բայց դա մի գործընթաց է, որտեղ աշխատում է հայ համայնքը, Հայ դատի գրասենյակները, այսինքն կոնկրետ մի կողմ չի կարող ասել, որ դա իր ձեռքբերումն է»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Տպել
1326 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել