Մինչեւ մենք ուժ չունենանք, Թուրքիան մեզ հետ հաշվի չի նստի, խոսքը միայն ֆիզիկական ուժի մասին չէ. Մանսուրյան

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այցելել է Ծիծեռնակաբերդ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, կոմպոզիտորը պատել է իր ընտանիքի փոքրիկ պատմությունը, որը անմիջականորեն շաղկապված է Հայոց ցեղասպանության հետ:

Մայրս որբանոցի զավակ է. մի քանի ամսական հայտնվել է որբանոցում՝ ճանապարհին կորցնելով քրոջը, եղբայրը փրկվել է: Մորս մայրը հասել է Հալեպ, այնտեղ է մահացել, իսկ հորը մարագի մեջ այրել են այլ տղամարդկանց հետ: Մայրս հայտնվել է որբանոցում, հայրս եւս նույն ճանապարն է անցել, սա մեր ընտանիքի պատմությունն է, մեր փաստագրությունն է:

Մանսուրյանը հիշում է, որ երբ մայրը Երեւանի լենինգրադյան թաղամասում էր ապրում, սովորական օրերին էլ հաճախ էր թոռներից մեկի ձեռքը բռնած, մի վարդի փունջ ձեռքին գնում Ծիծեռնակաբերդ. «Իր համար դա իր ծնողների գերեզմանն էր, ես էլ շարունակում եմ նույնը»:

Մանսուրյանի խոսքով՝ հայ ազգը հիմա դիմադրության մեջ է, եւ որ պետք է այնքան դիմադրել՝ մինչեւ թուրք բառը ածական դառնալուց հետո դառնա գոյական: «Մինչեւ մենք ուժ չունենանք՝ Թուրքիան մեզ հետ հաշվի չի նստի, խոսքը միայն ֆիզիկական ուժի մասին չէ, այլ կարողության, խելքի, ինտելեկտի, մարդակային հարաբերությունների ուժ, եկեղեցու, հավատքի եւ գիտակցության ուժ: Մեզ շատ է պետք նաեւ հայոց լեզվի նկատմամբ հավատարմության ուժ»,-նկատեց Մանսուրյանը:

Վերջինիս վստահեցմամբ՝ այն զգացական ուժը, որն այսօր՝ ապրիլի 24-ին, ապրում է հայ ժողովուրդը, ինքը մշտապես է զգում. «Ես ամեն տեղ յուրաքանչյուր վայրկյան ապրում եմ թե՛ այս գիտակցությունը, եւ թե՛ հայոց լեզվի հանդեպ սերը: Ամեն վայրկյան, երբ որ երեխայի ձայն եմ լսում եւ եթե այդ երեխան հայերեն է խոսում, ես նրան շատ եմ սիրում»:

Տպել
446 դիտում

Եղեգնաձորի դպրոցի բակում 15-ամյա պատանիների վեճի արդյունքում մեկը գլխուղեղային վնասվածք է ստացել

Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Լոռու մարզպետի հետ հանդիպումը արդյունք չտվեց. վարորդները որոշեցին շարունակել գործադուլը

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին՝ Ադրբեջանի 101-ամյակի կապակցությամբ

Արմավիրի մարզի մի շարք համայքներում հակակարկտային կայանքներից արձակվել է 1811 կրակոց

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է խաղացվել հազարավոր դատարկ տրիբունաների առաջ. The Sun

Ողբերգական դեպք Գյումրիում. երեխան մահացել է

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետը ՀՀ ԱԳՆ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ

Պետնախարարը հանդիպել է CONIFA-ի Արցախում կայանալիք ԵԱ-ին  մասնակցող Արցախի հավաքականի հետ

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. գնահատական է տրվել վարչապետի կոչին

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել, որ ԵԼ եզրափակիչը Բաքվից տեղափոխվի

Ես տուրիստ էի եկել, էդ տանն էլ 3 եղբայր ենք ապրում ու 50 ախրանա, որ մեզ պահում ա. Դոն Պիպոն չգիտեր, որ իր ասուլիսն է

Վարչապետը վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին

Մխիթարյանի՝ ԵԼ եզրափակչին չմասնացկելը խայտառակում է ՈՒԵՖԱ-ին. CNN-ն առաջարկում է բոյկոտել

Քոչարյանի եւ մյուսների գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է. եղել է դատավարական օրենքի էական խախտում