Երկրապահ կամավորականների միության շարքերը համալրելու 550-ից ավելի դիմում է եղել․ Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորականների միության շարքերը համալրելու 550-ից ավելի դիմում է եղել վերջին մեկ ամվսա ընթացքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը․

«550 հոգի դիմում է գրել։ Հո չե՞մ ստիպել, դա վերացել է, նման բան չի կարող լինել այսօր։ Ես հայտարարել եմ, որ անկախ կուսակցական պատկանելությունից, եթե մարդը պատերազմ անցած մարդ է, պետք է ազատ մտնի Երկրապահ, դուրս գա, դա իր ընտանիքն է, իր տունը, իր սարքածը, դա ոչ մի անհատինը չէ, Երկրապահն արյան ու կյանքերի գնով է ձեւավորվել։ Մենք՝ կենդանի մնացածներս, մեր զոհված եղբայրների կենդանի հոգիներն ենք»,-ասաց Միքայելյանը։

Հարցին, թե վստահո՞ւմ է ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանին, որը տարիներ շարունակ աշխատել է Մանվել Գրիգորյանի հետ, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ դա կապ չունի եւ ինքը Կետիկյանին վստահում է։

ԵԿՄ նախագահն ասաց, որ անկախ ամեն ինչից՝ ով ուզում է, կարող է գնալ Երկրապահ, ով ուզում է գաղափարապես օգնել, կարող է գնալ, օգնություն ցույց տալ, ով առաջարկ ունի, նույնիսկ ուզում է վարչության նիստ գումարել, կարող է դիմել, իրենք կգումարեն նիստ ու կփորձեն խնդրին լուծում տալ։

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին եւ հարցին, թե այցելե՞լ է նրան՝ Սասուն Միքայելյանն ասաց. «Ես իրեն առողջություն եմ ցանկանում: Գիտեմ, որ հիվանդանոցում է՝ նորմալ պայմաններում։ Գիտեք՝ ես էլ եմ դատվել, նստել»: 

Տպել
364 դիտում

Դատախազությունը պարզել է քաղավիացիայի ոլորտում 2013-2018-ին կատարված կոռուպցիոն չարաշահումներ

Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի․ Պաշտպանն այցելել է զինծառայողին

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հաղորդում ներկայացվել է մինչ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործն իրեն մակագրելը

Ucom-ն ավարտել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը

Իվանիշվիլին Սահակաշվիլիի կուսակցությանը մեղադրել է տնտեսությունը խորտակելու փորձի մեջ

Ամենակարեւոր վայրը, ուր պետք է այցելել, սա է. հայտնի ֆուտբոլիստ Նունու Գոմեշը Ծիծեռնակաբերդում էր (տեսանյութ)

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը պնդում է՝ ճնշումների տակ չի պատրաստվում հրաժարական տալ

Արցախի պաշտպանության նախարարն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են իրավիճակը առաջնագծում

Խնդիրը գլոբալ է. Սամվել Մարտիրոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի եւ «Ինստագրամ»-ի խափանման մասին

ԵԱՏՄ-ում փոխարժեքային քաղաքականության հարցով Խորհրդատվական խորհուրդ կստեղծվի

Հայաստանը հավատում է իր ապագային. երկիրը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար

Հայաստանն ու Բրիտանիան քննարկում են համատեղ կրթական ֆորումի կազմակերպման հարցը

Կառավարության նպատակն է պետական գնումների համակարգը դարձնել ճկուն. վարչապետ

Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Սևանա լճի լողափեր

Մի քիչ սպասեք՝ կիմանաք. դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Քոչարյանի քրգործի ու իր աշխատասենյակի խուզարկության կապի մասին

Առաջիկա 5 օրը հրդեհների վտանգը բարձր է լինելու. ԱԻՆ-ը զգուշացնում է

«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ»-ի պաշտոնատար անձիք տուգանվել են. Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Աբովյան քաղաքում

Կայացվեցին ռազմավարական նշանակության որոշումներ. Փաշինյանը՝ պետական գնումների մասին (տեսանյութ)

ԱՄՆ-ի Կապիտոլիումի գմբեթի ներքո հնչել է հայ եկեղեցական աղոթքը

Տառապում եմ. վրացի լրագրող Գաբունիան դարձել է Մարիա Զախարովայի արցունքների պատճառը