Շաբաթ օրը հանդիպել են Դավիթ Սանասարյանն ու Նիկոլ Փաշինյանը, սակայն Սանասարյանը չի ուզում մանրամասներ հայտնել

Ես շարունակելու եմ ապրել Հայաստանում եւ որեւէ անգամ չեմ մտածելու այլ երկրներում գտնել իմ հանգիստը։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պաշտոնաթող ղեկավար Դավիթ Սանասարյանը․

«Ես վստահեցնում եմ, որ ՀՀ-ն դառնալու է շատ ուժեղ, ՀՀ-ի հետ այլ երկրները ոտք են գցելու՝ որպես հավասարը հավասարի»։

Սանասարյանը չպատասխանեց հարցին, թե ինչ են քննարկել շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը, եւ ով է եղել հանդիպման նախաձեռնողը․

«Այսօր այդ մասին չեմ ուզում խոսել, եթե օրվա խորհրդի մասին լիներ խոսակցությունը, կասեի»,-ասաց Սանասարյանը։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե հեղափոխության սիմվոլի վրա քրեական գործ է հարուցվել, ՊՎԾ պաշտոնաթող ղեկավարն ասաց, որ հեղափոխության սիմվոլը ՀՀ քաղաքացին է, մեր դրոշն ու զինանշանը, իսկ ինքն իրեն հեղափոխության սիմվոլ չի համարում։

Դավիթ Սանասարյանը չմեկնաբանեց վարչապետի այն գրառումը, որ Սանասարյանն իր ընկերն է, բայց եթե նրա մեղավորությունն ապացուցվի, ապա նաեւ ժողովրդի առաջ պետք է պատասխան տա, քանի որ հեղափոխության արժեքների մասին է խոսքը, միայն ասաց, որ դա ուղղված է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ինքն էլ ՀՀ քաղաքացի է։

Տպել
1823 դիտում

Կարծում եմ՝ ձեզ համոզեցի, որ ես ո՛չ ընկրկող եմ, ո՛չ վախեցող. ԵՊՀ-ն հրապարակել է Արամ Սիմոնյանի հրաժարականի ելույթը

Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով 2 բողոք է ներկայացրել

Վերաքննիչը մուտքագրել է Վահե Գրիգորյանի բողոքը Քոչարյանի և մյուսների գործը ՍԴ ուղարկելու որոշման դեմ

Հայկական Վերածնունդը սատարում է դատական հեղափոխությունը

ԱԺ նախագահը խորհրդարանական լսումներ է հրավիրում Անցումային արդարադատության հեռանկարները Հայաստանում թեմայով

Կոչ եմ անում շրջանավարտներին ձեռնպահ մնալ մեքենա վարելուց. Ճանապարհային ոստիկանության պետի ուղերձը

Կան շատ բաներ, որ տենց չեն եղել. Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան չընդունեց մեղադրանքը

Վճռաբեկ դատարանի դատավորները Քոչարյանի գործով քննադատում են ՍԴ-ին

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Քոչարյանի գործով դատավորի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Կալիֆորնիայի նահանգային սենատը Հայաստանի հետ առևտրային ներկայացուցչություն բացելու օրինագիծ է ընդունել

Ծանոթանալու են Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, կատարելու նկարահանումներ. շվեյցարացի լրագրողներ են եկել ՀՀ

Բռնցքամարտի ընտրանու մարզիկները պատրաստ են բոյկոտել Եվրոպական խաղերը, խնդրում են վարչապետի օգնությունը

Քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի. Արարատ Միրզոյան

Մուննաթը՝ ավագանու անդամների վրա, թե ինչու ժամկետը չեն երկարացնում, շատ տարօրինակ է. Զաքարյանը՝ Թոխատյանի մասին

Թոշակ նշանակելիս զինծառայության ստաժում կրկնակի չափով կհաշվվի շփման գծում մարտական հերթապահության ժամանակը

Զարուհի Մեջլումյանը ամուսնուն ներում շնորհելու եւ ազատ արձակելու պահանջով ակցիա էր իրականացնում

Հայտարարություն մրցույթի մասին

Երբեւէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյան (Օգանովսկի)

Հայ բռնցքամարտիկների մասնակցությունը Եվրոպական խաղերին վտանգված է սկանդալի պատճառով

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց