Դավիթ Սանասարյանը իր ապացույցները ուներ, բայց դրանք անտեսվում էին, շպրտվում մի կողմ. պաշտպան

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Պետական վերահսկողության ծառայության պետ, մեղադրյալ Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը:

Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ այն քննարկման փուլում է:

Պաշտպանական կողմը միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է վերացնել Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը, եւ գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտից ուղարկել այլ քննչական ծառայություն:

Դավիթ Սանասարյանի եւ նրա ենթակա աշխատակիցների՝ Սամվել Ադյանի, Գեւորգ Խաչատրյանի եւ «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանի շուրջ աղմուկը չի դադարում: Ազգային անվտանգության ծառայության կողմից Դավիթ Սանասարյանին առաջադրած մեղադրանքից հետո սոցցանցերում սկսվեցին ակտիվ քննարկումներ ի աջակցություն պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվող Սանասարյանի: Նրա լիազորությունները մեղադրանքի առաջադրումից հետո ժամանակավորապես կասեցվել են։ Նրա պաշտպաններն էլ պնդում են, որ գործը կարված է ու սարքված:

Նշենք, որ այսօր Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը կազատվի կալանքից:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ նրա կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ադյանը կալանավորվել էր փետրվարի 27-ին, կալանքի ժամկետը լրանում է այսօր՝ ապրիլի 25-ին:

Այս գործով բացի Ադյանից փետրվարին կալանավորվել էին նաեւ ՊՎԾ աշխատակից Գեւորգ Խաչատրյանը եւ «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը: Նրանք նույնպես ազատ են արձակվել: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանց ազատման պատճառը Սանասարյանի դեմ տված ցուցմունքներ են, ինչը, սակայն, դեռ ո՛չ հերքվում է, ո՛չ հաստատվում:

Սանասարյանը չի հերքել, որ քրեական գործի շրջանակում ինքն ու Սամվել Ադյանը առերեսվել են: Նշենք, որ ըստ քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասի՝ քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում:

Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը պատասխանել է մեր մի քանի հարցերին:

- Տիկին Պետրոսյան, գլխավոր դատախազին միջնորդել եք նաեւ, որպեսզի գործը ԱԱԾ վարույթից փոխանցվի այլ քննչական ծառայություն, ինչո՞ւ:

- Որովհետեւ անվստահություն կա կոնկրետ Դավիթ Սանասարյանի գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննելու մասով, քանի որ որոշակի հանգամանքներ տեղի ունեցան այդ օրերի ընթացքում, որոնք մեզ հիմք տվեցին կասկածելու նրանց անաչառության մեջ:

Ի՞նչ հանգամանքերի մասին է խոսքը:

- Խոսքը վերաբերում է նրան, որ երբ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավեցին, նրա նկատմամբ ընտրեցին խափանման միջոց ստորագրություն, 7 օրվա ընթացքում նրանք պետք է որոշեին մեղադրանք առաջադրելու կամ չառաջադրելու հարցը, մինչդեռ այնպիսի շտապողականություն էր դրսեւորվում, որ էլ որեւէ հանգամանք նշանակություն չուներ վարույթն իրականացնող մարմնի համար: Ամեն ինչ պատրաստ էր, մեղադրանքի ծավալուն որոշումը արդեն թղթապանակում դրված էր եւ իրենք անտեսեցին, որ մենք՝ Դավիթ Սանասարյանի պաշտպաններս, միջնորդություն ներկայացրինք վկաներին հարցաքննելու վերաբերյալ, որոնք նաեւ հստակ ապացույց էին եւ նման պայմաններում չէր կարող Սանասարյանին մեղադրանք առաջադրվել: Բացի այդ, այլ ապացույցներ նույնպես ներկայացրինք, բայց դրանք ուղղակի շպրտվեցին մի կողմ:

- Վկաները ՊՎԾ աշխատակիցնե՞ր էին:

- Այո, նաեւ: Այսինքն՝ ակհայտ էր մեզ համար, որ այստեղ ուղղորդված մոտեցում կա եւ քննություն անել էլ չեն ցանկանում, այսինքն՝ միակողմանի, միայն որպեսզի ցուցմունքներ կորզեն ինչ-որ անձանցից եւ դրանով բավարարվեն: Բայց այն, որ Սանասարյանն էլ իր ապացույցները ուներ ներկայացնելու դա անտեսվում էր, ուղղակիորեն մի կողմ էր շպրտվում:

- Կասկածանք առաջադրելուց հետո 7 օրվա ընթացքո՞ւմ են մեղադրանք առաջադել, թե՞ անմիջապես հետո:

- Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերն են մեղադրանք առաջադրել: Ժամը 17:00-ին գնացել ենք քննչական, ժամը 00:05-ին մեղադրանք են առաջադրել:

- Դուք նշում եք, որ ուղղորդված է, ո՞ւմ կողմից:

- Ամեն դեպքում իրենք չեն ցանկանում, որ նա լինի ՊՎԾ պետի պաշտոնում, որովհետեւ ակնհայտ է, որ հնարավոր է այնպիսի ստուգումներ, մշտադիտարկումներ եւ այնպիսի գործողություններ, որոնք ուղղակի ձեռնտու չեն շատ տարբեր մարդկանց:

- ՊՎԾ-ն ստուգումներ օրինակ ԱԱԾ-ում կատարե՞լ էր, կամ պատրաստվո՞ւմ էր սկսել:

- Գիտեք, օրենքով նախատեսված է եւ կարող էին ուսումնասիրություն կատարել նույնիսկ ԱԱԾ-ում, սակայն ես տվյալ չունեմ՝ այդ պահին պատրասվում էին, թե՝ ոչ:

- Այդ դեպքում կասկածանքերը որտե՞ղից են գալիս:

- Մի բան փաստ է, որ օրենքով նախատեսված է, որ կարող են իրականացնել, բայց կոնկրետ այդ ժամանակահատվածում պետք է իրականացնեին, թե՝ ոչ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ չգիտեմ:

- Դուք ասացիք՝ չէին ուզում տեսնել ՊՎԾ պետի պաշտոնում, գուցե ստուգումներ լինեին, այսինքն նախատեսվո՞ւմ էր, որ ստուգում պետք է լինի:

- Տեղյակ չեմ, ինֆորմացիա չունեմ:

- Դուք հայտարարություն էինք տարածել՝ նշելով, որ գործը սարքված է, կարված, ԱԱԾ-ի՞ն նկատի ունեիք, ո՞ւմ էր ձեռնտու գործ սարքել:

- Տվյալ պարագայում ԱԱԾ-ն է այս ամենը նախաձեռնել եւ այնտեղ հստակ էր, որ անձինք կան ցուցմունք տվող, երեւում էր նրանց կաշկանդվածությունը եւ մեզ համար պարզ էր, որ որոշակի ուղղորդվածություն կա:

- Ցուցմունքե՞րից է պարզ:

- Այո եւ այն, որ անտեսվում էր մեր ապացույցները եւ այդ հրատապությունը, որ նույնիսկ 7 օր սպասելու ժամանակ չունեին, այն դեպքում, երբ կային ապացույցներ եւ դրանք կարող էին հետազոտվել, ստուգվել եւ գնահատվել:

- Տիկին Պետրոսյան, վկաների հարցաքննելու ձեր միջնորդությունը ի վերջո ի՞նչ ճակատագիր է ունեցել, այն մերժվե՞լ է:

- Այդ միջնորդությունը բավարարվել է, չի մերժվել, բայց արդեն մեղադրանք առաջադրելուց հետո:

- Այսինքն՝ այդ վկաները արդեն հարցաքննվե՞լ են:

- Դեռեւս ես չունեմ նման տեղեկություն, հնարավոր է՝ ծանուցել են եւ հարցաքննել, բայց միջնորդությունը բավարարվել է, սակայն հարցն այն էր, որ նրանք այդ գործողությունները կարող էին ավելի արագ կատարել եւ հարցը չհասեր մեղադրանք առաջադրելու, նամանավանդ երբ երկու աշխատանքային օր ունեին:

- ԱԱԾ-ն նշում է, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Դավիթ Սանասարյանը, խմբային շահերից ելնելով, իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Ձեզ հայտնի՞ է՝ ինչ ապացույցների մասին է խոսքը:

- Նախաքննությունը գաղտնի է եւ ոչ բոլոր նյութերի ենք մենք՝ պաշտպաններս, տիրապետում: Մեզ հասանելի նյութերից ես կարող եմ ասել, որ բավարար ապացույցներ այստեղ չկային, դրանք ուղղակի մի քանի ուղղորդված, թելադրված եւ ինչ-որ բան խոստանալու դիմաց վերցված ցուցմունքներ են:

Դավիթ Սանասարյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Տպել
6551 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին