Քրտնաջան մարզումներն ու չեմպիոն դառնալու մեծ ցանկություն. Հակոբ Մկրտչյանը խոսել է հաջողության բանաձեւի մասին

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի գլխավորությամբ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը ջերմ ընդունելությամբ դիմավորեց իր նորընծա չեմպիոններին:

Ինչպես հայտնում են ինստիտուտի մամուլի ծառայությունից, բոլորովին վերջերս ինստիտուտի ՍՄԿ ֆակուլտետի Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի 1-ին կուրսի ուսանող Հակոբ Մկրտչյանը 89 կգ քաշային կարգում նվաճեց Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը:

2018թ. Եվրոպայի Մ-23 առաջնության ոսկե մեդալակիր, Նանջինգ-2014 Պատանեկան oլիմպիական խաղերի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցեց 371 կգ (164+207) արդյունք: Նա Եվրոպայի ռեկորդ սահմանեց երկամարտում: Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի առաջին մեդալն էր երկամարտում:

ՀՖԿՍՊԻ-ի ուսանողուհի, բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը անգերազանցելի էր Գերմանիայում ընթացող աշխարհի գավաթի առաջնությունում. 51 կգ քաշային կարգում 21-ամյա մարզուհին եզրափակչում հաղթելով Իռլանդիայի ներկայացուցիչ Կարլի Մկնաուլին՝ նվաճեց ոսկե մեդալ:

Ողջունելով և շնորհավորելով հաղթանակներով վերադարձած ուսանողներին՝ բուհի ռեկտոր Վահրամ Առաքելյանն իր խոսքում շեշտեց ուրախության ու հպարտության մասին, որ ինստիտուտում ապրեցին ուսանողների հաղթանակների մասին լուրը լսելիս:

Ռեկտոր Առաքելյանը մարզիկներին մաղթեց՝ նույն եռանդով ու նպատակասլացությամբ ձգտեն նորանոր հաղթանակների ու մարզական բարձունքների:

Նորընծա չեմպիոնները, կիսվելով առաջնություններից ունեցած իրենց տպավորություններով, նշեցին՝ քրտնաջան մարզումներն ու չեմպիոն դառնալու մեծ ցանկությունը հաջողության ամենագլխավոր գրավականն է:

Հանդիպման ավարտին պրոֆեսորադասախոսական ողջ կազմը ևս մեկ անգամ շնորհավորեց նորընծա չեմպիոններին հաղթանակների կապակցությամբ: Չեմպիոն ուսանողներին հանձնվեցին նաև դրամական պարգևներ։

Տպել
1515 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է մի քանի փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն