Հայաստանի բուհերի ուսանողների կեսից ավելին օգտվում է ուսման վարձը ամսական տարբերակով վճարելու հնարավորությունից

Մարտի 6-ին Ազգային ժողովում «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունմամբ Հայաստանի բուհերի ուսանողներին հնարավորություն տրվեց ուսման վարձերը վճարել մաս-մաս`ամսական կտրվածքով:

Ըստ նախագծի` ուսանողներն արդեն իրավունք ունեն կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարը վճարել հավասարաչափ 4 ամիսների ընթացքում (1-ին կիսամյակում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, 2-րդ կիսամյակում՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին), բացառությամբ 1-ին կուրսի 1-ին կիսամյակի և ավարտական կուրսի վերջին կիսամյակի համար սահմանված վարձավճարի:

Ըստ ընդունված նախագծի` ուսանողը պետք է ընթացիկ ամսվա համար սահմանված վարձավճարի համապատասխան մասը վճարի համալսարանի բանկային հաշվեհամարին, մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը: Ինչպես նաև տվյալ ամսվա համար սահմանված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել համալսարանից:

Այս նախագիծի ընդունումն առաջինը մեծ ոգևորություն առաջացրեց ուսանողների շրջանում: Այն մեծ հնարավորություն է ուսանողների համար, քանի որ նրանց համար շատ ավելի հեշտ է 12 ամիսների ընթացքում վճարել ուսման վարձը՝ ընդհանուր գումարը ամսական վճարների բաժանելով: Մյուս կողմից ուսանողներին տրվում է լայն հնարավորություն, քանի որ ուսման վարձը միանվագ վճարելու անհնարինության պատճառով բազմաթիվ ուսանողներ դուրս են մնում բուհերից:

«Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվեց, թե նախագծի ընդունումից հետո Երևանի տարբեր բուհերի ուսանողների քանի տոկոսն է կարողացել այդ ձևաչափով վարձավճարները վճարել, համեմետած անցած տարիների, երբ ուսանողները պետք է կիսամյակի սկզբում վճարեին ամբողջ կիսամյակի համար նախատեսվելիք վարձը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համալսարանում մեծ թիվ են կազմում այն ուսանողները, որոնք օգտվում են վարձավճարները ամսական տարբերակով վճարելու հնարավորությունից.

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսման վարձի վճարման համակարգը ճկուն է եղել նաև նախկինում, այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ ուսանողները ցանկություն են հայտնել վարձը մաս-մաս վճարել, նրանց համար կազմվել է անհատական ժամանակացույց: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեր ուսանողները ևս օգտվում են այդ հնարավորությունից: Թե քանի ուսանող է օգտվում այդ հնարավորությունից, չենք կարող ասել, քանի որ հաշվառում չենք իրականացրել, սակայն այս պահին ուսանողների ավելի քան 50 տոկոսը կամ կեսից ավելին ունի ուսման վարձի պարտք, ինչը նշանակում է, որ մեծ թվով ուսանողներ օգտվում են ուսման վարձը ուսումնական տարվա տարբեր ամիսներին վճարելու հնարավորությունից»- ասաց Գոհար Գևորգյանը:

Գրեթե նույն պատկերն էր նաև ՀՊՄՀ-ում և ՀԱԱՀ-ում:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի լրատվության և հանրության կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը մեզ հայտնեց, որ ՀՊՄՀ-ն միշտ էլ իր ուսանողներին հնարավորություն է տվել վարձավճարները վճարել մաս-մաս, և ուսման վարձերը  միանվագ կամ կիսամյակային կտրվածքով չվճարելու դեպքում ուսանողները դուրս չեն մնացել համալսարանից: Սակայն հիմա` ամսական տարբերակով վարձավճարները կատարելու նախագծի ընդունումից հետո, համալսարանն արդեն օրենքով ընդունված նախագծի շրջանակներում թույլ կտա մաս-մաս վճարել ուսումնական վարձը:

ՀՊՄՀ լրատվության և հասարակության հետ կապերի վարչությունից տեղեկացանք նաև, որ այս տարի ուսանողների շրջանում դեռ չեն եղել այնպիսի դեպքեր, որ ուսանողը ցանկություն հայտնի և դիմում գրի ուսման վարձը մաս-մաս վճարելու համար:

Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի ուսումնական վարչությատ պետ Դանիել Հայրապետյանը մեզ տեկեկացրեց, որ մինչ նախագծի ընդունվելը, համալսարանն արդեն կիրառում էր  ուսման վարձը մաս-մաս վճարելու մեխանիզմը: «Մինչև վերջին քննության մտնելը մենք ուսանողին հնարավորություն ենք տվել վարձը մաս-մաս վճարելու` 5000-ով, 10 000-ով, ինչքան որ ուսանողը կարողացել է այդ ընթացքում: Բայց տարեվերջյան վերջին քննությանը պետք է ուսանողը վարձը ամբողջությամբ վճարած մտնի քննության, եթե այդ ժամանակ էլ չի կարողանում ամբողջությամբ վճարել, միչև լուծարքային շրջանի ավարտ ուսանողին հնարավորություն տալիս ենք ամբողջությամբ վճարել իր ուսումնական վարձավճարը»- տեղեկացանք ՀԱԱՀ-ի ուսումնական վարչության պետից:

Տպել
3686 դիտում

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի