«Գիտական» հիմնավորում. տիտանապատում Ռոբերտ հզորի 

23/04/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 22-ի համարում

«Ռոբերտ Քոչարյանը հայկական հարցի ճակատագրերում». Մարկ Ամատունու այս գիրքը 440 էջ է։ Եւ ընդամենը 440 էջում Ամատունին, որին գտնել այդպես էլ չկարողացանք, եւ որը գրողական շրջանակներին բացարձակապես անհայտ գրիչ է, կարողացել է Խորենացուն վայել սեղմությամբ ներկայացնել  Քոչարյանի ժամանակների Հայաստանը, որպեսզի ապագա սերունդները հասկանան, թե ի՞նչ երջանիկ մարդ ենք եղել մենք՝ Մարկ Ամատունու եւ Ռոբերտ  Քոչարյանի ժամանակակիցներս, որ ապրել ենք նրանց հետ նույն ժամանակաշրջանում։ Եւ ահա, Ամատունու միջոցով վերջապես իմանում ենք, թե ո՞վ է մեր մեծ ժամանակակից Ռոբերտ Քոչարյանը։ Ու որպեսզի ընթերցողի եւ ապագա սերունդների պատկերացումներում թերի տեղ չմնա, Ամատունին նա՛խ բացատրում է, թե ինչու է ծնվել Քոչարյանը։

Եթե ինչ-որ մեկին մինչեւ հիմա թվում էր, թե Քոչարյանը հենց այնպես է ծնվել, ապա Ամատունին, հղում անելով հնդկական Վեդաներին, գիտականորեն հիմնավորում է, որ Ռոբերտ Քոչարյանի ծնունդն արդեն իսկ գուշակված է եղել հին հնդկական Վեդաներում։ Սակայն, որպես օբյեկտիվ պատմիչ, Ամատունին նկարագրում է, որ նույն Վեդաներում գուշակված է եղել ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, որին պատմիչը անվանում է ոչ այլ կերպ՝  քան «դժոխքից արտաքսվածը», նրանց ժամանակաշրջանն ու կործանումը։ Ահա այսպես, շամանաբար հիմնավորելով Ամենայն հայոց նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծնունդը՝ պատմիչը ծննդատնից ուղիղ անցում է կատարում 1998 թվականը, երբ իշխանությունից հեռացվեց դժոխքից արտաքսվածը, եւ հայոց նախագահի գահին բազմեց Ամենայն հայոց Քոչարյանը։

Սակայն, մինչ նախագահական ընտրություններին անցնելը, Ամատունին, որպես օբյեկտիվ գրիչ, չէր կարող մի երկու խոսք չասել իրենից առաջ ստեղծագործած պատմիչների, մասնավորապես ԱԺ գործող նախագահ Արթուր Բաղդասարյանի մասին, որը 1996-ին գիրք է գրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին։ Պատմիչ Ամատունին, օճառի փքուն պղպջակ որակելով Բաղդասարյանի մենագրությունը, արձանագրում է. «Ըստ երեւույթին Արթուր Բաղդասարյանը 1991-ից բնակվել է Լուսնի վրա եւ 96-ին նոր ժամանել Հայաստան ու առաջինը հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանին», եւ Արթուր Բաղդասարյանին, գրքի տարբեր էջերում, ամոթանք է տալիս նման գիրք գրելու համար։

Հետո մի թեթեւ հիշեցնում է պատմական այն օրը, երբ դժոխքից արտաքսվածը կարդաց իր հրաժարականը, եւ ներկայացնում, թե ինչպե՞ս հայոց բոլոր ընտանիքներում այդ օրը լցվեցին գինու գավաթները, ու բոլորն իրար աչքալուսանք տվեցին, որից հետո ուղիղ անցում է կատարում Ամենայն հայոց նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «1998-ին նախախնամության կամքով հայոց իղձերի փնտրտուքը երկար չտեւեց եւ գտնվեց այն թեկնածուն, որը ի զորու էր դեմ հանդիման կանգնել ազգակործաններին։ Այդ անհատը Ռոբերտ Քոչարյանն էր, որը 98-ին ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը։ Մի փաստ, որը հավասարազոր էր անվեհեր հայրենասերի հերոսության։ Եւ նա պետք է բացեր կլանային համակարգի, կաշառակերության, ստվերային տնտեսության սատանայամիտք հանգույցներն ու բացեց՝ արժանանալով Ռոբերտ Հզոր եւ Շինարար կոչմանը։ Ու նրա հզոր աջից եւ սարսափից մութ անդունդները գլորվեցին հասարակության սրիկաները եւ վաշխառուները՝ իրենց ստահակ գործակալներով։

Քոչարյանն, իր հզոր աջով առաջ մղելով երկրի տնտեսությունը, առողջացնում է քաղաքական, հասարակական,  իրավական, բարոյահոգեբանական իրավիճակները, եւ այդ ո՞ր հայը չի ուրախանա նրա արիական բարքով ու խոհեմությամբ եւ չի ձգտի նրա նման հզոր,  հայրենասեր, խոհական ու հաստատակամ անհատ լինել»,- հարցնում է պատմիչը։ Սակայն Քոչարյանի ժամանակաշրջանն ամբողջական չէր լինի, եթե Ամատունին չնկարագրեր այն ջանքերը, որը  Քոչարյանը գործադրել է, ինչպես պատմիչն է գրում՝ 45 հազար աշխատատեղ արարելու համար։ Տեղի սղության պատճառով արարման մանրամասները չենք նկարագրում, բայց արդյունքում 2002-ի վերջին Ամենայն հայոց նախագահն արարում է 45 հազար աշխատատեղ։ Աշխատատեղերը արարելուց հետո Ամենայն հայոց նախագահն անցնում է շատ ավելի գլոբալ արարումների։

Ահա թե ինչպես է նրա հաջորդ տիտանական ջանքը նկարագրում Մարկ Ամատունին. «Ամենայն հայոց նախագահ Քոչարյանի իշխանավարության տարիներին վերջապես Հռոմի տիեզերական եկեղեցու եւ Հայ առաքելական եկեղեցու հակամարտության դարավոր ժայռը ճեղք տվեց, եւ այդ ճեղքից փչեցին ջերմացնող մերձեցման քամիներ»,- գրում է հեղինակն ու անցում կատարում Քոչարյանի արտաքին քաղաքական արարումներին. «Միջազգային հարաբերությունների, դիվանագիտական բնագավառում Քի Վեսթի բանակցությունների քաղաքական ճակատամարտում Քոչարյանի հրամանատարությամբ հայ ժողովուրդն իր պատմության մեջ գրեց մի նոր լուսավոր էջ, ինչպիսիք են ռազմի արվեստի մշտափառ հուշարձանները՝ Սարդարապատի եւ Շուշիի ճակատամարտերը»։

Հեղինակը այստեղ ավելորդ մանրամասների մեջ չի ընկնում, ուստի ապագա սերունդները կարող են վստահաբար պնդել, որ Սարդարապատի ճակատամարտը եւս հաղթել է Քոչարյանը։ Իսկ նրա  դիվանագիտական հանճարը պատմիչը եզրափակում է այսպես. «Համաշխարհային  քաղաքականության, միջազգային ու միջպետական հարաբերությունների հզորներին, տիտաններին, ուղղություն տվողներին Քոչարյանն իր հզոր Աջով ստիպեց հավուր պատշաճի հաշվի նստել Հայոց պետականության արտաքին քաղաքականության հեղինակի հետ»։ Այդուհանդերձ, որպեսզի իր գնահատականները մերկապարանոց չհնչեն, 440 էջանոց պատմագրության մեջ Ամատունին պարբերաբար հղում է անում այլ հեղինակների. օրինակ՝ քուրդ պոետ Ալիխանե Մամեին, որը Քոչարյանի մասին ասել է. «Նա մեծ ազգասեր է եւ ինտերնացիոնալիստ»։  Պատմագրության վերջում Մարկ Ամատունին սպառնացել է 2005-ից հետո Քոչարյանի ֆենոմենի համազգային հրամայականը գիտականորեն եւ հանգամանալից  ստուգաբանել իր երկրորդ գրքում։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1078 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին