Սյունիք. աշակերտը ծեծե՞լ է ուսուցչին

23/04/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 22-ի համարում

Կապանի թիվ 1 հատուկ դպրոցի 10բ դասարանի աշակերտ Արմեն Հովհաննիսյանն անցած ուրբաթ օրը ծեծել է ռուսաց լեզվի ուսուցիչ, 3-րդ կարգի հաշմանդամ Սուրեն Համբարձումյանին, որի մի ձեռքը չի աշխատում: Վերջինս արդեն դիմել է ոստիկանության Կապանի բաժին, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետարանի կրթության վարչություն: Իհարկե, ըստ Ս. Համբարձումյանի, հնարավոր էր կոնֆլիկտը լուծվեր դպրոցի պատերի ներքո, սակայն աշակերտի այդ արարքից հոգեպես խորը ցնցում ապրած մանկավարժը ոստիկանություն դիմելով՝ փորձել է խիստ դաս տալ չարաճճի աշակերտին: Բնականաբար, աշակերտի եւ ուսուցչի պատմածները իրարից տարբերվում են: Ա. Հովհաննիսյանը մեր զրույցում կտրականապես հերքեց, որ խփել է ուսուցչին: Ըստ նրա, իրենց դպրոցում բացակաների հաշվառման կարգ կա, եւ այդ օրը ինքն է հերթապահ եղել:

Ռուսաց լեզվի դասաժամին ստանալով ուսուցչի թույլտվությունը՝ դուրս է եկել, հաշվառումն ավարտել ու 10 րոպեից վերադարձել: Ուսուցիչը դաս է բացատրելիս եղել ու մտածելով, որ կխանագարի՝ առանց թույլտվություն հարցնելու ինքը նստել է իր տեղը: Հետո Սուրեն Համբարձումյանը դաս է հարցրել Արմենից: Սակայն վերջինս հրաժարվել է դաս պատասխանելուց՝ ասելով, որ նոր է մտել դասարան: Համբարձումյանն էլ, ինչպես կարգն է, դասամատյանում փորձել է «2» նշանակել, իսկ Արմենը բռնելով ուսուցչի ձեռքից՝ կանխել է անբավարար գնահատականի նշանակումը, եւ վերցնելով ուսուցչի գրիչը՝ նստել է տեղը: Ուսուցիչը պահանջել է գրիչը ետ վերադարձնել, սակայն Արմենը հրաժարվել է: Դասընկերներից մեկը գրիչը վերադարձրել է ուսուցչին:

«Հետո միանգամից Սուրեն Սեմյոնիչը թափով եկավ դեպի ինձ ու մի անգամ խփեց: Ես էլ ասի` ինչո՞ւ եք ինձ խփում, խփեց երկրորդ անգամ, ես էլ փորձեցի պաշտպանվել: Հետո բռնելով վզիցս՝ պառկեցրեց իր սեղանին ու մի անգամ էլ խփեց»,- պատմում է Արմենը: Վերջինս չի բացառում, որ այդ ժամանակ իր ձեռքը պատահաբար կպած լինի ուսուցչին, քանի որ ինքը փորձել է ազատվել ուսուցչից ու դուրս է փախել դասարանից: Համբարձումյանն էլ ճիշտ հակառակն է  պատմում: «Գրիչը աշակերտներից մեկը ետ վերադարձրեց ինձ, ու ես Արմենին դուրս հրավիրեցի դասարանից: Դասը շարունակվեց սովորական հունով: Մի 5 րոպե հետո դասարանի դուռը թափով բացվեց, ներս մտավ Արմենը ու միանգամից հարվածեց ինձ»,- պատմում է Ս. Համբարձումյանը: Ավելին, ըստ նրա՝ Արմենը սկսել է քաշքշել իրեն, որի արդյունքում ինքը վայր է ընկել: «Վայր ընկնելուց հետո քացով խփեց կողքիս ու փախավ»,- պատմում  է ուսուցիչը:

Արմենի համադասարանցիներն էլ մեր զրույցում պատմեցին, որ Արմենն ընդհանրպես չի խփել ուսուցչին, այլ ընդհակառակը, ուսուցիչն էր ծեծում նրան: Նա էլ փորձել է դուրս փախչել, ու աշակերտի ետեւից ընկնելով՝ ուսուցիչը սայթաքել, վայր է ընկել: Իսկ վայր ընկնելու ժամանակ, ըստ աշակերտների, Արմենը դասարանում չի եղել, ու բացառվում է, որ քացով խփած լինի ուսուցչին: Միջադեպը քննարկման թեմա է դարձել մանկավարժական խորհրդի նիստում, եւ տնօրենի հրամանով Հովհաննիսյանի վարքը նշանակվել է անբավարար, իսկ նրան դպրոցից հեռացնելու հարցը կքննարկվի առաջիկա նիստում: Այնուամենայնիվ, ոստիկանության Կապանի բաժնից մեզ տեղեկացրին, որ գործը նախաքննության փուլում է: Կշարունակվի նախաքննությունը, թե գործը կկարճվի՝ ցույց կտա ժամանակը: Իսկ վերջնական խոսքը Կապանի թիվ 1 հատուկ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ Սուրեն Համբարձումյանինն է, որն առայժմ մտածում է:

Արմեն Մկրտչյան 

Տպել
1055 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին