Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածն ընդգրկված է պետբյուջեի հաշվին 2019 թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում. ՏԿՏՏՆ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհից լուսանկար էր հրապարակել, ինչից երեւում է, որ ճանապարհատվածն անբարեկարգ է:

Սամսոնյանը գրել էր, որ չի կարողանում հասկանալ և ողջունել այն, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, իր առաջնային խնդիրները թողած, մեկնաբանում է ընդդիմադիր գործընկերների կարծիքը։

Պատգամավորը նաեւ նշել էր, որ նախարարը ՀՀ ճանապարհների բարեկարգության հարցով մտահոգվելու փոխարեն զբաղված է չգիտեմ ինչով։

«Սա էլ մի օրինակ Ձեզ ճանապարհից։ Ի գործ»,- գրել է պատգամավորը՝ կից տեղադրելով այս լուսանկարը:

ՀԺ-ն ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացավ, որ խնդիրը գտնվել է նախարարության ուշադրության կենտրոնում, եւ այդ ճանապարհահատվածն արդեն իսկ ընդգրկված է պետբյուջեի հաշվին 2019 թվականի հիմնանորոգվող ճանապարհների ցանկում:

Տպել
1792 դիտում

Կրակոցներ եւ սպանության փորձ՝ Արմավիրի մարզում. հանգամանքները պարզվում են

Մոսկվայում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ. կմասնակցի նաեւ Հասմիկ Պապյանը

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը պարտվեց մրցաշարի առաջին տուրում (տեսանյութ)

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ. ԿԳՄՍՆ

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի պատվիրակությանը

Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում, քաղաքացիները ստիպված են երկու տրանսպորտային միջոցից օգտվել

Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու. Արթուր Ալեքսանյան

Հայաստանում առաջին անգամ հետիոտնային անցումներում տեղադրվել են երեխաների տեսքով ֆիգուրներ

Երեւանում Niva-ն մխրճվել է հայտնի երգիչ Գրիգոր Աղախանյանի կայանած Range Rover-ի մեջ

Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 2 տուժած

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ` ընդգրկելով մոտ 45 հա տարածք

Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել

Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Վանաձորցի քրեական հեղինակություն է բերման ենթարկվել․ նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն ազատման դիմում է ներկայացրել

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին