Ուկրաինան նոր նախագահ ունի. Պորոշենկոն ընդունել է պարտությունը

Երեկ Ուկրաինայում ընթանում էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ինչպես հայտնի է, պայքարում էին առաջին փուլում առավել շատ ձայներ ստացած 2 թեկնածուները՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ դերասան Վլադիմիր Զելենսկին:

Երկրորդ փուլի արդյունքները գրեթե պատրաստ են: Թեեւ ողջ օրվա ընթացքում տարբեր վիճակագրական ծառայություններն ու հարցումները փաստում էին, որ Զելենսկիի հաղթանակն անխուսափելի է, սակայն Պորոշենկոյի թիմը շարունակում էր հույսեր փայփայել:

Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահի թեկնածու, դերասան Վլադիմիր Զելենսկին հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Էքզիթպոլի տվյալների համաձայն՝ Զելենսկու օգտին քվեարկել է ուկրաինացիների 73.2 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 25.3: Էքզիթ փոլն անցկացվել է 300 ընտրատեղմասում հարցաթերթիկի գաղտնի լրացմամբ: Հարցմանը մասնակցել է 750 ընտրող:

Ուկրաինական հեռուստաընկերություններն էլ հայտնում են, որ Զելենսկին ստանում է 72.5 տոկոս ձայն, Պորոշենկոն՝ 27.5:

Գործող նախագահ Պորոշենկոն ընդունել է ընտրությունների արդյունքները.

«Արդեն հաջորդ ամիս կհեռանամ երկրի ղեկավարի պաշտոնից, այդպես որոշել են ուկրաինացիները: Ես ընդունում եմ այդ որոշումը: Սակայն հստակ պետք է ընդգծեմ, որ չեմ հեռանում քաղաքականությունից», - ասել է նա:

Պորոշենկոն նաեւ պատրաստակամություն է հայտնել մինչև երդմնակալության օրը Զելենսկուն օգնել ծանոթանալու պետական գործերի ընթացքին:  

Տպել
2527 դիտում

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին

Հայաստանում որսը կիրականացվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի օրերին. կթույլատրվի գայլի ու շնագայլի որսը

Խոշոր հրդեհ Արալեզում. այրվել են կերաղացի տանիքը, 150 հակ անասնակեր, 6 ծառ ու խաղողի 3 վազ

Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար

Արայիկ Հարությունյանը մասնակցելու է «Վորլդսքիլզ» առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին

Հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը

ՀՀ-ն աջակցում է Եգիպտոսին ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում. Մնացականյան

Հանդիպմանը հասկացա, որ վարչապետի ցանկությունը հարցն իրավական ճանապարհով լուծելն է․ Գարեգին Միսկարյան

Քրեական հեղինակություն Բոգոյի վերաբերյալ քրեական գործը կարճվել է. ամբաստանյալի աթոռին է նրա քենակալը

Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

TotoSport` Նոր բազմաֆունկցիոնալ հավելված TotoGaming-ից

ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Ի՞նչ խնդիրներ ունեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները. հանդիպումներ նախարարի հետ

Արտո Թունջբոյաջյան, Վահան Արծրունի. վաղվանից կմեկնարկի «Ֆրեսկո» ամենամյա փառատոնը

«Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. Թովմասյանը գրություն է ստացել