Եվրոպական դատարան. սպասվում է տասը դատավճիռ

21/04/2019 schedule16:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 21-ի համարում

Եվրոդատարանին ՀՀ քաղաքացիների ուղարկած դիմումներից առնվազն տասի մասով ընթացիկ տարում կհրապարակվեն վճիռներ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Եվրոդատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանը: Վերջինս, փաստորեն, այն մարդն է, ով լիազորված է ՀՀ կառավարության անունից պատասխանել ԵԴ հարցումներին: Նա նաեւ պետք է ԵԴ-ին համոզի, որ դատարանին ուղարկված այս կամ այն դիմումում բերված մարդու իրավունքների խախտման փաստերը տեղի չեն ունեցել, կամ բողոքող անձը հնարավորություն է ունեցել Հայաստանում իր շահերը պաշտպանել, բայց այդ չի արել եւ այսպես շարունակ: Եթե պատկերավոր ասենք, Գ. Կոստանյանի գործը կայանում է նրանում, որ նա փորձում է ԵԴ-ին համոզել, որ մեզ մոտ ամեն ինչ օրինական է, եւ մարդու իրավունքները չեն խախտվում:

Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից ԵԴ իրավասությունները ճանաչելուց հետո 2003-ից մինչեւ ընթացիկ տարվա սկիզբը մեր հանրապետությունից ԵԴ են ուղարկվել թվով 273 դիմումներ, որոնցից 114-ը ճանաչվել են անընդունելի կամ հանվել են ցուցակից: Ըստ Գ. Կոստանյանի, ԵԴ-ն դիմումները քննարկում է երկու փուլով` նախ դիտարկվում է դիմումի ընդունելի լինել-չլինելու հանգամանքը: «Եթե չկան դիմումն անընդունելի համարելու հատկանիշներ, ապա այն դատարանը ընդունում է, դրանից հետո սկսվում է դիմումի փաստական քննությունը»,- պարզաբանում է արդարադատության փոխնախարարը: ԵԴ-ին ուղարկված դիմումներից 30-ի վերաբերյալ (որից 21-ը ստացվել է 2005թ., իսկ 9-ը՝ 2006թ.) արդեն ՀՀ կառավարությանն ուղարկվել է ծանուցում: Այսինքն, կարելի է ասել, որ գոնե այդ դիմումները հաստատ ընդունվել են դատարանի կողմից:

Ի դեպ, դիմումների քննության ողջ գործընթացը տեղի է ունենում գրավոր: Հիմնականում հենց այդ է պատճառը, որ ԵԴ-ում դիմումների քննարկումը եւ դրանց առնչությամբ վճիռների կայացումը շատ երկար է տեւում, երբեմն քննարկումը կարող է ձգվել մի քանի տարի: ԵԴ-ի պահանջած պարզաբանումներից 12-ը վերաբերում են վարչական պատասխանատվությանը: Ըստ Գ. Կոստանյանի, այդ դիմումների հեղինակները հանրահավաքների եւ ցույցերի մասնակցելու համար վարչական կալանքի կամ տուգանքի ենթարկված ՀՀ քաղաքացիներ են: Վեց դիմումներ վերաբերում են քրեական ոլորտին: Իսկ մնացած 12 դիմումները քաղաքացիական տարբեր հարաբերությունների վերաբերող դիմումներ են:

Ի դեպ, ըստ Գ. Կոստանյանի, Կենտրոնի օտարումներից տուժած ՀՀ քաղաքացիներից ԵԴ ուղարկված դիմումների առնչությամբ ՀՀ կառավարությունը հարցումներ դեռեւս չի ստացել: «ԵԴ-ում նման դիմումներ կան, բայց կառավարությունն այդ մասին չի ծանուցվել»,- ասաց Գ. Կոստանյանը: Ակնհայտ է, որ ԵԴ ուղարկված դիմումների գոնե զգալի մասը լրիվ հիմնավոր է, եւ դրանք ՀՀ-ում ամեն օր տեղի ունեցող մարդու իրավունքների խախտման դեպքերի մի չնչին մասն են միայն ընդգրկում: ԵԴ-ին ուղարկված եւ ՀՀ կառավարությանը ծանուցած դիմումներից քանիսի՞ մասով կարելի է ասել, որ դրանք ամենայն հավանականությամբ կբավարարվեն: Այս հարցին Գ. Կոստանյանը չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ դատարանում ինքը ՀՀ կառավարության շահերն է ներկայացնում եւ չի կարող նման կարծիք արտահայտել:

Ի դեպ, Գ. Կոստանյանի պարտականությունների մեջ է մտնում նաեւ ԵԴ դիմումների հիմքում ընկած իրադարձությունների կամ պաշտոնատար անձի գործողության վերաբերյալ ՀՀ կառավարությանը եւ ՀՀ նախագահին զեկուցագրեր ներկայացնելը: Այսինքն, ո՞ր պաշտոնատար անձի գործունեության պատճառով կամ ի՞նչ իրավական ակտի գոյությամբ է պայմանավորված ԵԴ-ին հասցեագրված այս կամ այն դիմումը: Այս գործառույթը մինչ օրս իրեն այդքան զգացնել չի տալիս, քանի որ դրա հիմնական կիրառումը կսկսվի այն պահից, երբ ԵԴ-ն Հայաստանի վերաբերյալ վճիռներ կկայացնի: Դրանից հետո ՀՀ կառավարությունը պարտավոր է փոխհատուցել դիմումատուի իրավունքների խախտումը, ինչպես նաեւ վերացնել դրա պատճառները: Այսինքն, եթե ԵԴ կողմից բավարարված դիմումի առիթը որեւէ պաշտոնյայի գործողություն է, ապա ՀՀ կառավարությունը, ուզի թե չուզի, պետք է «անդրադառնա» տվյալ պաշտոնյային: Մի խոսքով, սպասենք ԵԴ վճիռներին եւ տեսնենք՝ դրանք ստանալուց հետո մեր կառավարությունն ինչպես է փորձելու պաշտպանել իր իրավախախտ պաշտոնյաներին:

Վահագն Հովակիմյան

Տպել
1424 դիտում

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան