Կառավարության նիստում. Ռոբերտ Քոչարյանի բարձր «հովանու ներքո»

21/04/2019 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 21-ի համարում

Եթե որեւէ մեկը կարծում է, թե Հայաստանում դեռեւս չլուծված խնդիրներ կան, ապա չարաչար սխալվում է: Մեր իշխանությունները արդեն գտել են Ղարաբաղի հարցի լուծման ամենահայանպաստ տարբերակը, Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում նախանձելիորեն բարձրացել է, կոռուպցիան արմատախիլ է արված, բոլոր սոցիալ-տնտեսական խնդիրները լուծվել են, կենսաթոշակի ու նվազագույն աշխատավարձի չափը հասցվել է եվրոպական չափանիշներին, մեր էներգետիկ անվտանգությունը հասել է 100 տոկոսի, եւ բոլորը ապրում են անհոգ ու երջանիկ:

Մի խոսքով, իսկական Շվեցարիա: Եւ այս պայմաններում մեր կառավարությունն այլեւս խնդիրներ չունի, որոնց լուծմանը պետք է նվիրի իր ամեն շաբաթյա նիստերը եւ արդեն զբաղվում է բացառապես գեղագիտական հարցերով: Մոտավորապես այսպիսի տպավորություն ստեղծվեց կառավարության երեկվա նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսից: Սովորաբար ամեն հինգշաբթի լրագրողների հետ հանդիպում է կառավարության այն անդամը, որը այդ օրվա նիստում ներկայացրած է լինում ամենաարդիական եւ կարեւոր հարցը: Եւ ի՞նչ եք կարծում, կառավարության երեկվա նիստում ի՞նչ լուրջ հարց է քննարկվել եւ հաստատվել, որը որոշել են ներկայացնել լրագրողներին: Եւ այսպես, կառավարությունը երեկ հավանություն է տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը պետք է ուղարկվի Ազգային ժողով: Սակայն այս օրինագծով ոչ թե ինչ-որ սահմանային կամ քարտեզագրական փոփոխություններ են կատարվելու մեր տարածքում, այլ անվանափոխվելու են ՀՀ մի շարք բնակավայրերի անուններ:

Եւ ինչպես այս հույժ կարեւոր օրինագիծը ներկայացնելիս հայտարարեց կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, առաջին փուլում անվանափոխվելու են թվով 52 գյուղական համայնքներ: Իսկ դրա նպատակն, ըստ Մանուկ Վարդանյանի, օտարամուտ, անբարեհունչ եւ կրկնվող անվանումների վերացումն է: Իսկ որպես դրա ամենավառ օրինակ կադաստրի պետական կոմիտեի նախագահը ներկայացրեց երկու եզդիական գյուղերի անվանափոխությունը: Այսպես, եզդիական Ամրե-Թազա գյուղը  վերանվանվել է Ադուն, իսկ Սանգյալար գյուղը` Կանյար կամ Կաթնաղբյուր: Ըստ Մանուկ Վարդանյանի, այս բնակավայրերը ընտրել եւ դրանց անունները փոխելու անհրաժեշտությունը տվել է 17 հոգուց` հիմնականում գիտնականներից բաղկացած մասնագիտական հանձնաժողովը:

Ինչ վերաբերում է քաղաքներին, ապա առայժմ այս հանձնաժողովն առաջարկում է փոխել Ալավերդի եւ Ախթալա քաղաքների անունները: Եթե այդ առաջարկություններն ընդունվեն, ապա Ալավերդին կդառնա Լալվար, իսկ Ախթալան` Պղնձավան: Սակայն այս տրամաբանությամբ առաջնորդվելով՝ մեր կառավարությունը պետք է փոխի Հայաստանի բնակավայրերի եւ այլ օբյեկտների անունների մեծ մասը: Ընդ որում, դա հաստատեց նաեւ Մանուկ Վարդանյանը, ըստ որի իրենք ուսումնասիրել են շուրջ 40 հազար անուններ, որոնց 60 տոկոսը օտարամուտ է, անբարեհունչ եւ ենթակա է փոփոխման: Մի խոսքով, կառավարությունում մանրակրկիտ կերպով քննարկել են բոլոր բնակավայրերի ոչ հայեցի անվանումը եւ լծվել են մեր պատմական անունները վերականգնելու սաստիկ արդիական եւ ազգային գործին:

Սակայն կառավարության երեկվա նիստում քննարկվել եւ հավանության են արժանացել նաեւ այլ կարեւորագույն հարցեր: Մասնավորապես` կառավարությունը հաստատել է վարորդական իրավունք ունեցող անձանց հետազոտման նոր պարբերականությունը, ըստ որի ներկայիս հինգ տարվա փոխարեն վարորդները պետք է բժշկական հետազոտություն անցնեն տասը տարին մեկ անգամ, եւ որ ավելի կարեւոր է` կառավարությունը հաստատել է բժշկական այն ծառայությունների ցանկը, որոնք պետք է անցնեն վարորդական իրավունք հայցող քաղաքացիները: Իսկ այդ ցանկում կին վարորդների համար որպես պարտադիր պայման է սահմանվել մանկաբարձ-գինեկոլոգի մոտ հետազոտվելը:

Կարելի է պատկերացնել միայն, թե ինչ մտահոգ դեմքերով են մեր կառավարության անդամները քննարկել այն կանացի հիվանդությունները, որոնց դեպքում վարորդական իրավունք չպետք է տրամադրվի: Կառավարությունը որոշել է նաեւ մայիսի 9-ի տոների կապակցությամբ մայիսի 8-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել մայիսի 6-ը` շաբաթ օրը: Սակայն կառավարության նիստը ուշագրավ է եղել ոչ միայն նման կարեւոր հարցերի առկայությամբ, այլեւ նրանով, որ այդ հարցերի քննարկման համար կառավարության նիստը վարել է անձամբ Ռոբերտ Քոչարյանը: Բնականաբար, անթույլատրելի կլիներ, եթե, ասենք, որեւէ եզդիական բնակավայր անվանափոխվեր կամ վարորդական իրավունք ստանալու ծառայությունների ցանկը հաստատվեր առանց Ռոբերտ Քոչարյանի «բարձր հովանու»:

Գառնիկ Գեւորգյան

Տպել
2027 դիտում

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է