Նախընտրական կրքեր. Սահրադյանը 7 օրից կդառնա դոկտոր

21/04/2019 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 21-ի համարում

Ապրիլի 28-ին ԿԸՀ նախկին նախագահ, կրթության եւ գիտության փոխնախարար Արտակ Սահրադյանը պատրաստվում է պաշտպանել դոկտորական ատենախոսություն նյութագիտություն եւ կոմպոզիցիոն նյութեր մասնագիտությամբ: Դոկտորականի թեման է` «Կտրման ընթացքում արագահատ պողպատներից եւ համաձուլվածքներից գործիքների կառուցվածքի փոփոխման եւ հատկությունների ձեւավորման տեսական եւ տեխնոլոգիական հիմունքների մշակումը»: Ըստ որոշ տեղեկությունների, Սահրադյանի դոկտորականի պաշտպանության ժամկետներն ամենեւին էլ պատահական չեն: Ըստ նույն տեղեկությունների, դոկտորի գիտական աստիճանը Սահրադյանին այս պահին խիստ անհրաժեշտ է Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր դառնալու համար: Երեկ, սակայն, երբ մենք փորձեցինք այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ պարոն Սահրադյանից, նա պատասխանեց.

«Ես չեմ ուզում ռեկտոր դառնալ: Ի՞նչ է, իմ պաշտոնն ավելի վա՞տն է, քան ռեկտորը: Ես եղել եմ ռեկտոր դեռ 34 տարեկանում: Պոլիտեխնիկի Գորիսի մասնաճյուղը ես եմ ստեղծել եւ եղել եմ դրա առաջին տարիների ղեկավարը: Ես զարմանում եմ, որ լրատվությունն այսքան շահագրգիռ գրում է: Եւ կապ չունի, թե երբ եմ պաշտպանելու»: Իսկ դոկտորականի թեման, պարզվում է, Սահրադյանի թեկնածուականի շարունակությունն է, որը նա այժմ փորձում է հասցնել իր տրամաբանական ավարտին: Տեղեկացնեն, միայն, որ Սահրադյանն իր դոկտորական ատենախոսությունը գրել է ռուսերենով այն դեպքում, երբ կրթության եւ գիտության նախարարությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ մեր պետական լեզուն հայերենն է:

Ի դեպ, հետաքրքիր է, որ մեր պաշտոնյաների որոշ մասը փորձում է գիտական աստիճան ստանալ հենց իր պաշտոնավարման ժամանակ: Ամեն դեպքում, Սահրադյանը ռեկտոր առաջադրվելու համար դեռ մտածելու ժամանակ ունի, եւ չի բացառվում, որ այս ընթացքում նա հասցնի ստանալ նաեւ պրոֆեսորի կոչում, որը նույնպես ռեկտոր դառնալու անհրաժեշտ պայմաններից մեկն է: Իսկ Ճարտարագիտական համալսարանում ռեկտորի ընտրության գործընթացը սկսելու համար ամեն ինչ, ըստ էության, արդեն պատրաստ է: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ 65 տարին լրանալուց հետո մոտ մեկ ամիս առաջ հրաժարական է տվել Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Յուրի Սարգսյանը, որն այժմ համարվում է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի թեկնածու:

Հետաքրքիր է, սակայն, որ պարոն Սարգսյանի հրաժարականի մասին շատ քչերն են տեղյակ: Երեկ, երբ մենք պարոն Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է նրա հրաժարականն այդպես գաղտնի պահվում, նա ասաց. «Ես գաղտնի չեմ պահում: Ուղղակի շատ աշխույժ կերպով մամուլը հետաքրքրվում էր իմ տարիքով, եւ ես դժգոհ էի դրանից: Բոլորը հիշում էին իմ ծննդյան օրը, թե երբ է լրանալու 65-ս: Կինս նույնիսկ խանդում էր: Այսքան կին երբեք ինձնով չէր հետաքրքրվել: Եւ դեռ մարտը չէր սկսվել, ես անմիջապես իմ ծնունդից հետո հրաժարականի բանավոր դիմում ներկայացրեցի»: Հիշեցնենք, որ Յուրի Սարգսյանի 65 տարին լրացել է փետրվարի 9-ին, եւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին օրենքի» համաձայն, նա այլեւս զրկվում էր սույն պաշտոնը զբաղեցնելու իրավունքից:

Բանավոր դիմումից հետո, սակայն, ըստ Յուրի Սարգսյանի, երկար ժամանակ նպատակահարմար չի գտնվել նրա հրաժարականի ստորագրումը, քանի որ նա շատ ծրագրեր է ղեկավարում բուհում, անգլերեն եւ ռուսերեն լեզվով գրում է համալսարանի ստրատեգիական ծրագիրը եւ այլն: Եւ դա է պատճառը, որ անկախ նոր ռեկտորի ընտրություններից, որոշվել է, որ Յուրի Սարգսյանը մինչեւ այս կիսամյակի վերջը պետք է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով շարունակի պաշտոնավարումը: Իսկ բուհի նոր ռեկտորը, որը սպասվում է, որ կընտրվի մոտ ժամանակներս, իր պարտականություններին կանցնի միայն նոր ուսումնական տարվանից: Այն հարցին, թե ով է Յուրի Սարգսյանի ռեկտորի նախընտրած թեկնածուն, նա պատասխանեց.

«Էթիկական առումով ձեռնպահ կմնամ անուններ տալուց»: Նա ասաց միայն, որ իր թեկնածուն բուհի ներսից է, որը մասնակցություն է ունեցել բուհում մինչ այժմ իրականացված ռեֆորմներին: Մեր այն հարցին՝ արդյո՞ք խոսքը ԱԺ պատգամավոր, դաշնակցական Ոստանիկ Մարուխյանի մասին է, նա պատասխանեց. «Իհարկե, Ոստանիկ Մարուխյանն իմ հետ եղել է անընդհատ, ռեֆորմների սկզբից»: Ինչ վերաբերում է Յուրի Սարգսյանի ԳԱԱ նախագահի թեկնածությանը, երեկ նա հայտարարեց, որ ակադեմիայում կազմակերպված ԳԱԱ նախագահի թեկնածուների զրույցներին ինքը չի մասնակցում եւ տվյալ դեպքում պարզապես հանդես է գալիս դիտորդի կարգավիճակով.

«Ես չգիտեմ, թե ինչպիսի պահանջարկ կունենամ ակադեմիայում ընտրողների կողմից: Եթե լինի առաջադրում, իմ թեկնածությունը լինի դոմինանտ, եւ ես լինեմ ամենահարմար թեկնածուն, հավանաբար, դա հաշվի կառնեմ, որովհետեւ ակադեմիայում սարափելի վերափոխումների ծանր շրջան է լինելու, ու ես չեմ նախանձում ընտրվողին: Ես ընդամենն ուզում եմ ամենայն անկեղծությամբ ասել, որ ես բացարձակապես այդ ուղղությամբ ոչ մի քայլ չեմ անում»: 

Լուսինե Բարսեղյան

Տպել
1038 դիտում

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում