Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր նախարարության անձնակազմի եւ ողջ համակարգի համար․ Թորոսյան

Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ որոնք ներկրում են բժշկական սարքավորումներ, այլ պարագաներ: Եթե կան հակամրցակցային այլ պայմանավորվածություններ եւ գերիշխող դիրք, ապա դրանով պետք է զբաղվի համապատասխան կառույցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե հեմոդիալիզի շուկայում խոսվում է մենաշնորհի մասին:

«Մենաշնորհների հարցերով Հայաստանում զբաղվում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Կարծում եմ, որ իրենք պետք է մեկնաբանեն սարքավորումների ներկրման շուկայում մենաշնորհ լինել-չլինելու մասին տեղեկությունները»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե  առողջապահության նախարար տեղակալի հետ կապված կոռուպցիոն գործով պայմանավորված նախարարությունում արդյո՞ք վերահսկողական մեխանիզմները խստացրել են:  

«Մենք միշտ հետեւում ենք, որ նման բաները բացառվեն: Ցավոք սրտի, մենք չենք կարողացել կանխարգելել այս դեպքը: Սա մեզ համար շոկ էր, եւ դա ոչ միան նախարարության անձնակազմի, այլեւ ամբողջ համակարգի»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք՝ կաշառք ստանալու պահին առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից։ Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար էր նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի մայիսի 23-ին: Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։

Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պարագայում անմեղության կանխավարկածը հաշվի առնվեց եւ լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեցին, իսկ նախարարի տեղակալի պարագայում կիրառվեց աշխատանքից ազատումը, Արսեն Թորոսյանը նշեց, որ նախարարի տեղակալի պաշտոնը հայեցողական է եւ ցանկացած պահի նա կարող է ազատվել:

Տպել
1253 դիտում

Հայաստանից ձեզ շատ սեր եմ բերել․ Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ (լուսանկարներ)

Էլեկտրաէներգիայի 6-ժամյա անջատումներ են սպասվում Երեւանում եւ 7 մարզերում

Եղեգնաձորի դպրոցի բակում 15-ամյա պատանիների վեճի արդյունքում մեկը գլխուղեղային վնասվածք է ստացել

Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Լոռու մարզպետի հետ հանդիպումը արդյունք չտվեց. վարորդները որոշեցին շարունակել գործադուլը

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին՝ Ադրբեջանի 101-ամյակի կապակցությամբ

Արմավիրի մարզի մի շարք համայքներում հակակարկտային կայանքներից արձակվել է 1811 կրակոց

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Եվրոպա լիգայի եզրափակիչը կարող է խաղացվել հազարավոր դատարկ տրիբունաների առաջ. The Sun

Ողբերգական դեպք Գյումրիում. երեխան մահացել է

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետը ՀՀ ԱԳՆ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ

Պետնախարարը հանդիպել է CONIFA-ի Արցախում կայանալիք ԵԱ-ին  մասնակցող Արցախի հավաքականի հետ

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. գնահատական է տրվել վարչապետի կոչին

«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել, որ ԵԼ եզրափակիչը Բաքվից տեղափոխվի

Ես տուրիստ էի եկել, էդ տանն էլ 3 եղբայր ենք ապրում ու 50 ախրանա, որ մեզ պահում ա. Դոն Պիպոն չգիտեր, որ իր ասուլիսն է

Վարչապետը վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին