Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր

20/04/2019 schedule14:27

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 19-ին հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են մարտական պատրաստության համատեղ միջոցառումների  կազմակերպման հարցեր:

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը բարձր է գնահատել ապրիլի 1-12-ը «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումների փոխգործակցության եւ առաջադրված ուսումնամարտական ու կրակային խնդիրների կատարման մակարդակը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր հերթին ընդգծել է փոխգործակցության առավել ամրապնդման, մարտական եւ օպերատիվ պատրաստության համատեղ միջոցառումների շարունակականության ապահովման պատրաստակամությունը:

Տպել
678 դիտում

Վրաստանում հակառուսական ցույցերը վերածվեցին բախումների, կիրառվում է ուժ, կան տուժածներ. ուղիղ

Վրաստանում ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարան. Սաակաշվիլին կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը

Կովկասի հակամարտությունները առաջիկայում լուծում կգտնեն. Օքթայ Ասադով

Ապօրինի ծառահատում Դիլիջանում. հայտնաբերվել է 2,5 խմ փայտանյութ

Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվողները ցմահ ազատազրկվեցին

Ադրբեջանն ընդունում է, որ իրենք չեն այլեւս իրադրության տերը. Պաշտպանության փոխնախարար

Երեւանում մոր թաղմանը մասնակցող կալանավորը մեքենայով դիմել է փախուստի. հնչել են կրակոցներ

Երբ կնորոգվի Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհը. վարորդներն ահազանգում են (լուսանկարներ)

Առողջապահության նախարարը զորակոչային հանձնաժողովներին հորդորել է արագ և օբյեկտիվ անցկացնել զորակոչը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ

Հսկվող այրում է իրականացվել Երեւանի մոտ 5,45 հեկտար տարածքում

Դասախոսների մրցույթին մասնակցելու համար ՀՊՏՀ է դիմել 450 մասնագետ. ռեկտորի ԺՊ դասախոսին թեժ մրցակցություն է սպասվում

Ճգնաժամ Սահմանադրական դատարանում. ինչպես է Վահե Գրիգորյանը ստանձնում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները

Ռուստամ Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ. ՀՀ ԱՆ

Մեզ համար սպասելի չէր դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը. Երեւան քաղաքի դատախազ

Երևանի կենդանաբանական այգում 4 եվրոպական եւ 1 պտավոր եղջերու է ծնվել

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների 3 մլրդ դրամի սուբվենցիայի ծրագրային 52 հայտ

Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Որեւէ մեկը չհամարձակվի մի թթու խոսք ասել տուժողներին. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը զգուշացրեց համակիրներին

Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը