Սին ակնկալիքներ. ՍԴ-ի վրա հույս չդնեք

20/04/2019 schedule13:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 20-ի համարում

Կենտրոնի կառուցապատման հիմքում ընկած օրենսդրական դրույթների եւ իրավական ակտերի հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ ՍԴ որոշումը վտարված քաղաքացիների կողմից մեծ ոգեւորությամբ ընդունվեց: ՍԴ նիստին ներկա այդ մարդիկ ծափահարություններով արձագանքեցին որոշմանը: Սակայն, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս նրանք ստիպված կլինեն հերթական անգամ արձանագրել, որ իրենց խաբել են: Բանն այն է, որ այս խնդրին քաջատեղյակ իրավաբանները այն կարծիքին են, որ ՍԴ որոշումը միայն ապագա զարգացումները կարգավորելու համար է: Իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՄԻ պաշտպանի ՍԴ դիմումը նախ այնքան էլ լավ պատրաստված չէր, եւ այդ էր պատճառը, որ դրա քննարկման շրջանակներում խնդրին առնչվող բոլոր հարցերը չդիտարկվեցին:

Մյուս կողմից՝ հասարակության ակնկալիքները ՍԴ որոշումից շատ մեծ էին, ուստի, գործնականում որոշումից հետո հասարակությունը կարող է հիասթափություն ապրել: Ըստ Թովմասյանի, ՍԴ որոշումը թերեւս միայն մեկ տեսանկյունից կարող է օտարումների զոհ դարձած քաղաքացիներին օգնել` այն կարող է հնարավորություն տալ, որպեսզի փոխհատուցումներից գանձված տաս տոկոս եկամտահարկերը վերադարձվեն: Բանն այն է, որ ՍԴ-ն արձանագրել է, որ օտարման դիմաց տրվող փոխհատուցումը չի կարող դիտվել որպես հարկվող եկամուտ: «ՍԴ այս որոշումը ավելի շատ միտված է ապագային»,- ասում է Հ. Թովմասյանը: Իրավաբան Վարդան Պողոսյանի տեսակետը ՍԴ որոշման վերաբերյալ ավելի հոռետեսական է:

Ի դեպ, Վ. Պողոսյանը սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի փուլում հանրաքվեի դրված փաստաթղթի վերաբերյալ դրական արտահայտվող գործիչների շարքերում էր: Ըստ նրա, պետության եւ հասարակության կարիքների համար սեփականության օտարմանը վերաբերող ՀՀ Սահմանադրության դրույթը, որը նախկինում 28 հոդվածն էր, իսկ փոփոխություններից հետո 31-ն է, հետընթաց է ապրել: Մինչ սահմանադրական փոփոխությունները եղած սեփականության օտարման կոշտ արգելանքները առավել արդյունավետ են Հայաստանի պես պետության համար: Ավելին, Վ. Պողոսյանի խոսքերով, փոփոխված Սահմանադրության դրույթներով խնդրի դիտարկումը անտրամաբանական է, քանի որ խնդրո առարկա գործընթացները եւ քաղաքացիների իրավունքների խախտումները տեղի են ունեցել մինչ սահմանադրական փոփոխությունները:

«Եթե խնդիրը մարդկանց իրավունքների պաշտպանությունն էր, ապա այն պետք է դրվեր հետեւյալ կերպ. այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունը որոշում էր օտարել առանձին մարդկանց սեփականությունը, պահպանո՞ւմ էր ՀՀ Սահմանադրության պահանջները, թե՞ ոչ»,- ասաց Վ. Պողոսյանը: Վերջինիս կարծիքով, նման ձեւով հարցադրումը դնելու դեպքում ակնհայտ կլիներ, որ կառավարությունը խախտել է ՀՀ Սահմանադրությունը: Իսկ տեղի ունեցող գործընթացներով, ըստ Պողոսյանի, փորձ է արվում կատարված անօրինականությունները սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելով օրինականացնել: Նա նույնպես այն կարծիքին է, որ օտարումների խնդրի առնչությամբ ՍԴ որոշումը ապագայի միտված քայլ է եւ ոչ թե` տեղի ունեցած իրավունքի խախտումների հետեւանքները վերացնելու:

Ավելին, Վ. Պողոսյանը ավելի բացեց փակագծերը՝ պարզաբանելով, թե ինչու ՍԴ որոշումը չի կարող մինչ այս տեղի ունեցած ապօրինությունների հետեւանքների շտկման առիթ հանդիսանալ, եւ ինչու տուժած քաղաքացիներին այն որեւէ օգուտ չի տա: ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչված օրենսդրական դրույթները եւ կառավարության որոշումը առայժմ թողել է ուժի մեջ: Նման քայլն օտարումներից տուժած քաղաքացիներին փաստացի զրկում է նախկինում կայացված տադավճիռները բողոքարկելու հնարավորությունից: Վ. Պողոսյանը նկատեց, որ բոլորովին այլ կլինեին ՍԴ որոշման հետեւանքները, եթե   հակասահմանադրական ճանաչված իրավական ակտերն անմիջապես որոշման հրապարակման պահից իրենց ուժը կորցնեին:

Վ. Պողոսյանի կարծիքով, ամենեւին էլ անհրաժեշտություն չկար հակասահմանադրական ճանաչված օրենսդրական դրույթները եւ կառավարության որոշումը մինչեւ հոկտեմբերի 1-ը ուժի մեջ թողնել: Նման մոտեցումը հարկավոր է կիրառել այն դեպքերում, երբ հակասահմանադրական դրույթի չեղյալ ճանաչումը տվյալ պահին կարող է անկանխատեսելի վատ հետեւանքներ ունենալ, եւ անհրաժեշտ է այն պահպանել մինչեւ խնդրի կարգավորումը: Վ. Պողոսյանը չբացառեց, որ մինչ կընդունվեն եւ ուժի մեջ կմտնեն օտարումների նոր` Սահմանադրությանը համապատասխանող օրենքներ եւ իրավական ակտերը, իշխանությունները կփոփոխեն նաեւ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը՝ դրանից հանելով այն դրույթը, որով ՍԴ որոշումը սահմանվում է որպես նոր երեւան եկած հանգամանք: Մյուս կողմից՝ ՍԴ այս որոշումը հնարավորություն է տալիս, որպեսզի ընթացիկ տարվա հուլիսի 1-ից, երբ քաղաքացիները իրավունք կունենան դիմել ՍԴ, օտարումների վերաբերյալ դիմումները ՍԴ-ն չքննարկի` հարցը համարելով փակված:

Վահագն Հովակիմյան

Տպել
1009 դիտում

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել