Փոխհատուցվելու են. նաեւ քաղաքացի կորեյկոները

20/04/2019 schedule13:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 20-ի համարում

Երբ այս տարվա պետբյուջեում կառավարությունը 1 մլրդ դրամ գումար հատկացրեց ԽՍՀՄ «Խնայբանկում» ավանդադրված գումարների փոխհատուցման համար, շատերը դա գնահատեցին որպես պոպուլիզմի տեղափոխում Ազգային ժողովից կառավարություն: Իսկ այսօր արդեն այդ պոպուլիզմի պրակտիկ դրսեւորումները կարելի է տեսնել Երեւանի փողոցներում, մասնավորապես` սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում, որտեղ ցուցակագրվում են «Խնայբանկում» գումարներ ավանդադրած եւ կառավարության սահմանած կատեգորիաների պահանջներին համապատասխանող քաղաքացիները: Այս գործընթացը սկսվել է ապրիլի 12-ից եւ ավարտվելու է մայիսի 12-ին: Սակայն բացի պոպուլիստական լինելուց, ավանդների փոխհատուցման գործընթացի մեջ կա եւս մեկ հակասական դրույթ:

Խնդիրն այն է, որ կառավարության սահմանած կարգի համաձայն, առաջնահերթ կարգով փոխհատուցվելու են այն քաղաքացիների ավանդների գումարները, ովքեր 2005 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ը ընդգրկված են եղել սոցիալական նպաստների համակարգում: Պարզվում է, որ այսօր ավանդների փոխհատուցում ակնկալող անձանց մեջ մեծ մաս են կազմում այնպիսի մարդիկ, որոնք խորհրդային տարիներին, մեղմ ասած, ապրել են բավական շքեղ կյանքով: Համենայնդեպս, այսօր սոցիալական ծառայության բաժանմունքներին են ներկայացվում ավանդների այնպիսի աստղաբաշխական գումարներ, որ անգամ այդ ծառայության աշխատակիցներն են զարմացած մնում: Բացի այդ, ներկայիս նպաստառուների մեծ մասը ներկայացնում է ոչ թե մեկ կամ երկու ավանդային գրքույկ, այլ 6, 7 եւ ավելի:

Օրինակ` Կենտրոն համայնքի սոցիալական ծառայության պետ Սոնա Արսենյանն ասում է, որ իրենց մոտ ցուցակագրվող նախկին ավանդատուները մեկ անձի հաշվով ներկայացնում են 7-ից ավելի ավանդային գրքույկներ: Եղել են նաեւ դեպքեր, երբ ներկայիս կենսաթոշակառուները ներկայացրել են 16, 18 եւ մինչեւ անգամ 23 ավանդային գրքույկ: Իսկ ահա գումարների մասով ռեկորդը եղել է 300 հազար ռուբլին, ընդ որում, այն ներկայացրել է յոթանասունն անց տղամարդ` իր եւ կնոջ ավանդային գրքույկներով: Իսկ երբ սոցիալական ծառայության աշխատակիցները այդ մարդուց հետաքրքրվել են, թե երիտասարդ տարիքում նա ինչով է զբաղվել, նա պատասխանել է, թե իր ողջ կյանքն աշխատել է որպես մեխանիկ: Թե ինչպե՞ս է խորհրդային տարիներին ազնիվ աշխատող մեխանիկը կարողացել 300 հազար ռուբլի ավանդ կուտակել, կարելի է կռահել:

Պարզ է, որ ներկայումս անապահով դարձած մարդկանց որոշակի մասը նախկին «կորեյկոներն» են, որոնք բանկում ավանադադրել են ամենեւին ոչ իրենց «հալալ» աշխատանքով վաստակած գումարները: Եւ նման դեպքերը բազմաթիվ են: Սոցիալական ծառայության աշխատակիցները պատմում են, որ մի միայնակ կենսաթոշակառու, որն իր պատմելով ամբողջ կյանքում աշխատել է որպես բուժքույր, ներկայացրել է 120 հազ. ռուբլի ներառող ավանդային գրքույկ: Իսկ երեկ սոցիալական ծառայության դիմաց կուտակված հերթում մեզ հանդիպած Ն.Ս.-ն իր հետ բերել էր 2 ավանդային գրքույկ, որոնց «պարունակությունը» կազմում էր 170 հազ. ռուբլի: Երբ հետաքրքրվեցինք, թե որտեղից է նա այդքան գումար կուտակել, սկզբում ասաց, թե պապիկն է կտակել:

Սակայն նրա հետ հետագա զրույցից պարզ դարձավ, որ այդ գումարը իրականում ոչ թե պապիկի կտակն է, այլ իր աշխատածը, քանի որ տիկին Սահակյանը խորհրդային տարիներին տարբեր հիմնարկներում աշխատել է որպես հաշվապահ-գանձապահ, ավելի պարզ ասած` «կասիր»: Ի դեպ, սոցիալական ծառայության աշխատակիցները պատմում են դեպքեր, երբ ավանդի մեծ գումար ներկայացնող թոշակառուները մեքենայով գալիս են սոցիալական ծառայություն եւ հերթ կանգնելուց առաջ հագնում են չունեւորներին բնորոշ հագուստ: Եղել են նաեւ դեպքեր, երբ նման քաղաքացիները հանվել են նպաստառուների ցուցակից: Մի խոսքով, ավանդների փոխհատուցման գործընթացը ցույց է տալիս, որ այսօր հարկատուների միջոցներից գումարներ են ստանալու նաեւ այն մարդիկ, որոնք նախկինում ավանդներ են կուտակել, մեղմ ասած, անօրինական ճանապարհով: 

Գառնիկ Գեւորգյան

Տպել
885 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին