Ինչու լուծվեց Սեքյուրիթի Դրիմի հետ կնքված պայմանագիրը կամ ինչպես են թոզ փչել մեր աչքերին

Հայաստանի Հանրապետության Նախագահը 2016 թվականին հայտարարեց, որ երթևեկության վերահսկողության համակարգի շահագործման պայմանները պետք է փոխվեն և 50 տոկոս պետությանը, 50 տոկոս մասնավորին տնտեսական ձևաչափը պետք է վերացվի: Թվում է, թե դա արվել է այդ համակարգով ստացվող նյութական միջոցները պետության, հասարակության պահանջմունքերին առավել արդյունավետ ծառայեցնելու, ֆինանսական միջոցները խնայելու նպատակով: Դա միայն առաջին հայացքից…

ՀՀ ոստիկանության ՃՈ և Սեքյուրիթի Դրիմի միջև 13.06.2011թ. կնքված պայմանագրի 3.4.11. կետի համաձայն՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից /13.06.2011թ./ 5 տարվա ընթացքում, Սեքյուրիթի Դրիմը պարտավոր է ապահովել երթևեկության վերահսկողության համակարգերի միջոցով հայտնաբերված իրավախախտման արձանագրության և որոշումների ավտոմատ տպումը: Դա մինչև օրս արվում է անձնակազմի /մարդկային ռեսուրսի/ միջոցով, որի ծախսը տարեկան կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ: Պայմանագրի 3.4.12. կետով, անհրաժեշտության դեպքում, 5 տարին մեկ, կամ փոխադարձ համաձայնությամբ այլ ժամկետում, պատվիրատուի պահանջով երթևեկության համակարգերը պետք է արդիականացվեն: Սեքյուրիթի Դրիմը համակարգի շահագործման, վերանորոգման վրա կատարվող ծախսերի մեծ չափերը բացատրում է համակարգի մաշվածությամբ և կիրառված տեխնոլոգիաների հին լինելով: 2017 թվականին մոտենում էր արդիականացման ժամկետը… Պայմանագրի 3.4.13. կետով, Սեքյուրիթի Դրիմը պարտավոր էր ապահովել արագաչափ սարքերի տեսանկարահանումը լրացուցիչ սարքերի կամ տեխնիկայի միջոցով: Պայմանագրային այս պայմանը, Սեքյուրիթի Դրիմը չի կատարել և դրա արդյունքում 2 տասնյակ արագաչափեր հանցագործության արդյունքում վնասվել են, շարքից դուրս են եկել, իսկ քննությամբ մեղավորներին պարզել հնարավոր չէ… երեք արագաչափեր ամբողջությամբ հափշտակվել են և պետությանը պատճառված վնասը կազմում է 36 միլիոն ՀՀ դրամից ավելի: Հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելը իրավապահների համար կլիներ ընդամենը ժամանակի հարց, եթե Սեքյուրիթի Դրիմը պատշաճ կատարեր իր պայմանագրային պարտավորությունը և տեղադրեր արագաչափերը հսկող տեսախցիկները: Սեքյուրիթի Դրիմը ունեցել է պայմանագրային չկատարված պարտավորություններ, սակայն 2017 թվականի փետրվար ամսին թերի կատարվածի համար պայմանագրով սահմանված պատիժների փոխարեն ստացել է… պայմանագրային արժեքից ավելի 150 միլիոն դրամ: Իրականում, պայմանագրի լուծումը փրկել է Սեքյուրիթի Դրիմին իր պարտավորությունների հետագա չկատարումից և փաստացի վերացել է այդ պարտավորությունների չկատարման համար ՀՀ-ի կողմից քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունը…:

Պետության կարիքների համար գույքի գնման 2011թվականի հունիսի 13-ի կնքված պայմանագրի լուծմամբ /գումարների 50/50 տոկոսային բաշխման ձևաչափ/ և 2017 թվականի փետրվարի 15-ին կնքված գույքի հավատարմագրային պայմանագրի կնքմամբ /90 տոկոսը՝ պետությանը, 10 տոկոսը՝ Սեքյուրիթի Դրիմին, բաշխման ձևաչափում, պետության եկամուտները տոկոսային հարաբերակցությամբ փաստացի փոփոխություն չկրեցին, քանի որ մուտք լինող գումարների 60 տոկոսը շարունակում է ծախսել Սեքյուրիթի Դրիմը, Էլլիպսի հետ միասին, փոխարենը՝ Սեքյուրիթի Դրիմը ազատվեց իր պարտավորությունների բեռից…

Շարունակելի

Լիլիթ Նիկոյան

Սեքյուրիթի Դրիմ ընկերության նախկին խոսնակ

Տպել
2988 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա