Կես տարում ՀՀ-ում գրանցվել է 2200 հրդեհ, քարաթափման 29 դեպք, 4 տասնյակ փլուզումներ, 2 սողանք

19/04/2019 schedule14:37

Վերջին 6 ամիսների ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարությունը սպասարկել է ավելի քան 1 միլիոն հեռախոսազանգ: Այս մասին ասօրվա ասուլիսում հայտնեց  ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ըստ Ցոլակյանի՝ այդ զանգերը միշտ չէ, որ ահազանգեր են, ահազանգերը տարեկան կազմում են 18-ից 20 հազար: Երկրում կես տարում գրանցվել է 2200 հրդեհ, քարաթափման 29 դեպք, 4 տասնյակ փլուզումներ, 2 սողանք:

Նախարարն արձանագրեց՝ ԱԻՆ պատրաստվածության մակարդակը թույլ է տալիս օգնության ձեռք մեկնել հարեւաններին: Այսօր հասել ենք բավականին բարձր պրոֆեսիոնալ մակարդակի. «Մեր ավտոշարասյունը գնաց Իրանի Իսլամական Հանրապետություն՝ օգնություն ցուցաբերելու ջրհեղեղից տուժածներին: Թվում է, թե այդպես էլ պետք է լիներ, բայց դա բավականին բարդ աշխատանք է»,-նկատեց ԱԻ նախարարը:

Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ վերջին մի քանի ամիսներին վերջնականապես լուծված է փրկարարների համազգեստների խնդիրն ու նրանց վառելիքի հարցը, կարողացել են հասնել նրան, որպեսզի ամենածայրամասային ջոկատն էլ ստանա իր հասանելիք վառելիքը, ինչը նախկինում չի եղել: «Իմ հրամանով ստեղծվել են հենակետեր, եւ մեր փրկարարները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում դժվարանցանելի տարածքներում, այն տեղերը որտեղ հաճախ լինում են ձնաբքեր»,-ընդգծեց Ցոլակյանը:

Նախարարը նաեւ հայտնեց, որ որոշ ժամանակ առաջ անձամբ մասնակցել է հրդեհամարման աշխատանքներին, որն օգնել է ավելի լավ հասկանալ, թե ոլորտում ինչ բացեր կան. «Ցավոք, մի քանի հազար մարդկանց կյանքեր փրկելու հետ մեկտեղ մենք ունենում ենք նաեւ զոհեր: Հաճախ դեպքերի մասին տեղեկատվությունը ստանում ենք պատահական անցորդից: Կարեւոր է, որ փրկարարի ամենօրյա կապը քաղաքացու հետ լինի եւ այդ ուղղությամբ էլ պատշաճ աշխատանք տարվի»:

Տպել
447 դիտում

Հնարավոր է՝ առաջիկայում Հայաստանը երկու լաստանավ ունենա. գնդակը գործընկերների դաշտում է, սպասում ենք պատասխանի. Պապիկյան

Վերջին օրերին կտրուկ ավելացել են հրդեհների թիվը. ԱԻՆ

Երեխային վրաերթի ենթարկելու գործով հարցաքննվել են Դավիթ Սանասարյանը եւ երեխայի մայրը

ԵՊՀ դասախոսների մի մասը նախազգուշական գործադուլ է արել․ թե որն է լինելու նախազգուշացման հաջոդ քայլը, չգիտեն

Հայտնի է՝ ով կքննի Քոչարյանի աջակիցներից մեկի կողմից քաղաքացուն ծանր վնաս պատճառելու գործը

Հայաստանում անցկացվել է դեռահասների առողջության մասնագետների հավաք

Ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլեւ մեր պատկերացումները լավ ընկալում են ստացել

Մասիսի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հանդիպման է հրավիրում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 42 պատգամավոր

Ինեկոբանկը նոր գործադիր տնօրեն ունի

Գիտության ոլորտում մոտ 1 միլիարդի թերֆինանսավորում ունենք․ Սերգեյ Բագրատյանը՝ 2020 թվականի բյուջեի մասին

Փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանն ունի 5 անշարժ գույք եւ 138 հազար դոլար, իսկ կինը՝ 130 հազար դոլար

Էմմին մտորում է կրկին «Եվրատեսիլ» գնալու մասին. հարցրել է երկրպագուներին

2020 թվականին պետական պարտքը կնվազի՝ հասնելով ՀՆԱ 50%-ից ցածր մակարդակի․ նախարար (տեսանյութ)

Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել Լոռու և Գեղարքունիքի մարզային վարչությունների նորանշանակ պետերին (տեսանյութ)

Վազգեն Մանուկյանը հայտարարել է Հանրային խորհուրդը լքելու մասին

Ծառուկյանի ընկերությունը 5 ամիս է՝ հրաժարվում է վճարել պարտքը. պնդում է բամբակի դաշտում աշխատած տրակտորի տերը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ունի լուրջ խնդիրներ ու հույս. մարզիչը նախանձելի վիճակում չէ

ՊԵԿ աշխատակիցներն ազատվել են սեփական դիմումի համաձայն. ՊԵԿ-ի պարզաբանումը