Զելենսկին խոստացել է ընտրվելու դեպքում հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցով

Ուկրաինայի նախագահական ընտրություններում առաջատար թեկնածու Վլադիմիր Զելենսկին խոստացել է ընտրվելու դեպքում հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցով, գրում է Ազատությունը:

Ապրիլի 21-ին նախատեսված ընտրությունների երկրորդ փուլից առաջ անցկացվող հարցումների համաձայն իր մրցակից, գործող նախագահ Պետրո Պորոշենկոյից զգալիորեն առաջ անցած Զելենսկին երեկ հայտարարել է՝ «մենք հստակ ընտրել ենք դեպի Եվրոպա մեր ճանապարհը», ապա հավելել, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար կարևոր է համազգային համաձայնություն ունենալ:

Նշենք, որ թեկնածուի ընտրության հարցում կողմնորոշված ընտրողների գրեթե երեք քառորդը պատրաստ է պաշտպանել Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, որը կկայանա ապրիլի 21-ին: 

Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգտին մտադիր է քվեարկել իրենց թեկնածուին որոշած ընտրողների 27 տոկոսը: Սրանք են ուկրաինական «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ապրիլի 18-ին:

Ընդ որում՝ նրանց շրջանում, ովքեր մտադիր են գալ ընտրական տեղամաս, Զելենսկու օգտին ձայնը կտա 58 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 22 տոկոսը: Ընդհանուր առմամբ հարցման մասնակիցների 52 տոկոսը պատրաստակամություն է հայտնել աջակցել Զելենսկուն, 19 տոկոսը մտադիր է քվեարկել Պորոշենկոյի օգտին, 19 տոկոսը չի կողմնորոշվել, 10 տոկոսը մտադիր չէ քվեարկել:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Զելենսկին իր մրցակցին գերազանցում է տարիքային բոլոր կատեգորիաներում: Նա առաջատարն է Ուկրաինայի արեւելքի, հարավի եւ կենտրոնի բնակիչների շրջանում:

Ուսումնասիրությունն անցկացվել է ապրիլի 12-ից 16-ը: Հարցմանը մասնակցել է 3 հազար քաղաքացի:

Տպել
2054 դիտում

Հայաստանում որսը կիրականացվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի օրերին. կթույլատրվի գայլի ու շնագայլի որսը

Խոշոր հրդեհ Արալեզում. այրվել են կերաղացի տանիքը, 150 հակ անասնակեր, 6 ծառ ու խաղողի 3 վազ

Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար

Արայիկ Հարությունյանը մասնակցելու է «Վորլդսքիլզ» առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին

Հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը

ՀՀ-ն աջակցում է Եգիպտոսին ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում. Մնացականյան

Հանդիպմանը հասկացա, որ վարչապետի ցանկությունը հարցն իրավական ճանապարհով լուծելն է․ Գարեգին Միսկարյան

Քրեական հեղինակություն Բոգոյի վերաբերյալ քրեական գործը կարճվել է. ամբաստանյալի աթոռին է նրա քենակալը

Մոսկվայում մահացել է հայտնի շինարար և բարերար Վարդգես Արծրունին

TotoSport` Նոր բազմաֆունկցիոնալ հավելված TotoGaming-ից

ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Ի՞նչ խնդիրներ ունեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները. հանդիպումներ նախարարի հետ

Արտո Թունջբոյաջյան, Վահան Արծրունի. վաղվանից կմեկնարկի «Ֆրեսկո» ամենամյա փառատոնը

«Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. Թովմասյանը գրություն է ստացել

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է․ հանրաքվեն տարբերակ չէ

Շոգն աստիճանաբար կնվազի. եղանակը՝ Հայաստանում

Հրդեհներ Ամազոնի անտառներում. կրակը տարածվում է աննախադեպ արագությամբ