Չի լռելու. ի՞նչ անել Սպարտակի հետ

19/04/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 19-ի համարում

Այսօր առավոտյան ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանատներն ու միջազգային կազմակերպությունները կստանան «Ազգային միաբանություն» կուսակցության ուղարկած տեսաերիզները, որտեղ Օշականի թիվ 03/40 տեղամասային հանձնաժողովի նախագահ Սպարտակ Եղիազարյանը հայտարարություն է անում իր կատարած հանցագործության մասին։ Իսկ հայտարարությունը, հիշեցնենք, այն մասին է, որ Եղիազարյանը 2003-ի համապետական ընտրություններում եւ 2005-ի հանրաքվեի ընթացքում, լինելով  տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը եւ ՀՀ նախագահի ներկայացուցիչը, ընտրակեղծիքներ է կատարել։ Երեկ Սպարտակ Եղիազարյանը, որը Արագածոտնի դատախազությունում հերթական բացատրությունը տալուց հետո եկել էր «Ազգային միաբանության» գրասենյակ, կրկին պնդեց, որ ինքը այդ հանցագործությունը կատարել է եւ պատրաստ է կրել օրենքով սահմանված պատիժ:

«Ես մասնակցել եմ իմ նշած ընտրությունների արդյունքների կեղծմանը, ինքս անձամբ եմ կատարել ընտրակեղծիքներ եւ հայտարարում եմ, որ նույն ընտրակեղծիքները տեղի են ունեցել Արագածոտնի մարզի բոլոր ընտրատեղամասերում։ Ես պատրաստ եմ կրել օրենքով սահմանված պատիժ եւ կարծում եմ, որ դրան պատրաստ պետք է լինեն նաեւ ընտրական հանձնաժողովի բոլոր այն անդամները, որոնք, ինչպես ես, ուղղակի մասնակցություն են ունեցել ընտրակեղծիքներին»,- երեկ մեզ հետ զրույցում կրկին պնդեց Սպարտակ Եղիազարյանը։ Իսկ Արագածոտնի մարզի դատախազությունում երեկ նրան առաջարկել են իր կատարած հանցագործության փաստի առիթով բացատրություն տալ եւ գրել այն պաշտոնյաների անունները, որոնք սպառնալիքով եւ ահաբեկմամբ, ինչպես իր հայտարարության մեջ նշել է Եղիազարյանը, նրան դրդել են կատարել ընտրակեղծիքներ։

Սակայն Եղիազարյանը գրել է ընդամենը այն, որ ինքը պարտավորվում է ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդիպելուց եւ իրեն ընտրական հանցագործության դրդողների անունները տալուց հետո, ներկայանալ դատախազություն եւ բացատրության մեջ գրել բոլորի անունները: «Ես ուզում եմ հրապարակավ տալ այդ անունները, որպեսզի անկախ իմ հայտարարության հետեւանքներից եւ անկախ հնարավոր զարգացումներից, այդ մարդկանց անունները, որոնք տարբեր սպառնալիքներով ինձ դրդել են ընտրակեղծարարության, մամուլի միջոցով հայտնի լինի հանրությանը։ Ես ոչ մեկից չեմ վախենում եւ չեմ պատրաստվում հրաժարվել իմ հայտարարությունից։ Ես ուզում եմ ազատվել իմ կատարածի ծանրությունից»,- ասում է Եղիազարյանը։

Ի դեպ, վերջինս նաեւ տեղեկացրեց, որ խորհրդարանական ճեպազրույցներում իր հայտնի հայտարարությունից հետո իրեն զանգահարում են տարբեր թեւերի ներկայացուցիչներ, եւ եղել են նաեւ աշխատանքի առաջարկներ՝ միայն թե նա լռի։ «Բայց, քանի որ ինձ հետ բոլորը խոսել են բարեկամաբար, ոչ մի սպառնալիք չի եղել, եւ քանի որ ես հրաժարվել եմ այդ առաջարկներից, ես չեմ ուզում այդ մարդկանց անունները տալ»,- ասում է 03/40 հանձնաժողովի նախագահը։ Իսկ թե ովքե՞ր են Եղիազարյանին ահաբեկել եւ դրդել ընրակեղծիքների, եթե Եղիազարյանն իր խոսքի տերն է, հայտնի կդառնա վաղը, սակայն հայտնի է, որ 2003-ի նախագահական ընտրություններից մեկ տարի անց, երբ Սպարտակը որոշած է եղել մեղայականով ներկայանալ պատկան մարմիններին, առեւանգել են նրա որդուն եւ մեկ օր պահել «Գազել» մակնիշի մեքենայի մեջ։

Միայն մեկ օր անց նրա սպորտսմեն որդին կարողացել է ջարդել մեքենայի փականն ու դուրս գալ: «Ես ունեմ իմ կասկածները, թե այդ առեւանգումն ինչի՞ հետ է կապված, բայց քանի որ չունեմ կոնկրետ փաստեր, չեմ կարող իմ ենթադրությունների հիման վրա հայտարարություն անել։ Մի բան պարզ է, որ ես փող չունեի, որ տղայիս առեւանգելով՝ ինձանից գումար ակնկալեին։ Մի քանի տարի է արդեն չեմ աշխատում, եւ մեր ընտանիքը գոյատեւում է կնոջս աշխատավարձով. մեկ-մեկ էլ օգնում է քույրս»,- պատմում է Սպարտակ Եղիազարյանը։

Ինչեւէ, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, որին նշանակել է  հանրապետության նախագահը, պաշտոնապես հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը 2003-ի նախագահական ընտրություններում ստացած է եղել ընդամենը 12 տոկոս ձայն, մինչդեռ իրենց հրահանգված է եղել ողջ մարզի կտրվածքով այդ թիվը դարձնել 60 տոկոս, ինչը եւ ինքն ու հանձնաժողովի մյուս անդամները արել են։ Սա իսկապես սենսացիոն հայտարարություն է, ուստի ըստ տեղեկությունների, իշխանությունները հայտնվել են բավականին անհեթեթ վիճակում եւ չեն կողմնորոշվում, թե ի՞նչ անել Եղիազարյանի հետ։ Առայժմ հեռուստաընկերություններին եւ նախագահականից ղեկավարվող թերթերին հրահանգված է այս պատմությանը որեւէ կերպ չանդրադառնալ՝ մինչեւ որոշեն, թե ի՞նչ ընթացք են տալիս հանձնաժողովի նախագահի ինքնախոստովանանքին։

«Ազգային միաբանությունում» չեն բացառում տարբերակը, որ Եղիազարյանին հանեն գիժ եւ դրանով պատմությունը փակեն։ Մինչդեռ, գժի տպավորություն այդ մարդը հաստատ չէր թողնում, եւ քիչ հավանական է, որ հանձնաժողովի նախագահ, այն էլ՝ նախագահի ներկայացուցիչ, նշանակեին ծալապակասին։ Իսկ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, դիմելով ամերիկյան կառավարությանը, որը պատրաստվում է ամերիկացի հարկատուների գումարներից 7 միլիոն ծախսել Հայաստանում 2007-ի խորհրդարանական ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու համար, ասում է. «Եթե իսկապես ուզում եք եւ շահագրգռված եք, որ 2007-ի ընտրությունները անցնեն ազատ եւ արդար, սկսեք Սպարտակ Եղիազարյանի գործից ու տեր կանգնեք այս գործին։ Դրանով դուք կապացուցեք, որ իրոք շահագրգիռ եք, որ հաջորդ ընտրությունները լինեն ազատ եւ արդար»։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
980 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են