Կասկածելի գործարքներ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունում. բաց նամակ

Փաստաբանների պալատի փաստաբան Տիգրան Մուրադյանը բաց նամակ-հարցումով դիմում է պատկան մարմիններին՝ ուշադրություն հրավիրելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած մի շարք կասկածելի գործարքների վրա: 

Նրա ծավալուն հարցումը ներկայացնում ենք ստորեւ.

«ԱՆՁԱՄԲ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ Ն.ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ՊԱՐՈՆ Ա.ԴԱՎԹՅԱՆԻՆ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ

ՏՆՕՐԵՆ ՊԱՐՈՆ Ա.ՎԱՆԵՑՅԱՆԻՆ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ՀՀ կառավարության 07.03.2003թ. թիվ 312-Ն որոշման թիվ 2 հավելվածով հաստատվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, որի 25-րդ կետով սահմանվել է, որ Կազմակերպության կառավարումն իրականացնում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմինը (Մշակույթի նախարարությունն է) և գործադիր մարմինը` տնօրենը:

Կանոնադրության 26-րդ կետով սահմանվել է, որ Կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմինը, իսկ 27-րդ կետով սահմանվել է, որ լիազորված պետական մարմինը`

ա) ապահովում է կազմակերպության բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրա չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

բ) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կազմակերպության տնօրենին.

գ) հաստատում է կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.

դ) իրականացնում է կազմակերպության գործունեության վերահսկողությունը:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝  դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը։

Սույն հարցման նպատակը միայն ճշմարտությունը պարզելն է, որից հետո համապատասխան դիրքորոշում, բողոք կամ հանցագործության մասին հաղորդում ներկայացվի:

Հիմք ընդունելով նշվածը խնդրում եմ ձեռնարկել միջոցներ ստորև նշված հանգամանքները պարզելու և կատարված ուսումնասիրությունների շրջանակներում հետևյալ տեղեկատվությունը տրամադրելու համար՝ 

  1. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) կարիքների համար գնման գործընթացովապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման պայմանագրեր են կնքվել Ա/Ձ Սվետա Մկրտչյանի, Ա/Ձ Կարապետ Բարսեղյանի, Ա/Ձ Սամվել Ասլանյանի և Ա/Ձ Սիրանուշ Հովհաննիսյանի հետ:

  Անհրաժեշտ է պարզել և տրամադրել տեղեկատվություն, թե արդյոք ՊՈԱԿ-ի հաշվապահությունը և նշված Ա/Ձ-ների հաշվապահություններն իրականացրել են ՊՈԱԿ-ի հաշվապահները՝ ՊՈԱԿ-ի միջոցներով և աշխատուժով, թե ոչ:

  Իմ վստահորդին հայտնի է, որ նշված Ա/Ձ-ների հաշիվ ապրանքագրերը դուրս են գրվել ՊՈԱԿ-ի հաշվապահի կողմից, այն էլ ՊՈԱԿ-ի համակարգչից, այդ Ա/Ձ-ների ամբողջ հաշվապահությունն իրականացվել է ՊՈԱԿ-ի աշխատուժի միջոցներով: Նաև հայտնի է այն տեղեկությունը, որ նշված Ա/Ձ-ները ստեղծվել են ՊՈԱԿ-ից գնումներ կատարելու նպատակով՝ գնումներին մասնակցելուց առաջ:

 Եթե Ա/Ձ-ների հաշվապահությունը վարել է ՊՈԱԿ-ի հաշվապահը (զարմանալիորեն ՊՈԱԿ-ն ունի 4 հաշվապահ և մեկ գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ, երբ անգամ նախարարությունում այդքան հաշվապահներ չկան), ապա այդ հանգամանքը կարող է ստեղծել այն կասկածը, որ գնումների գործընթացին Ա/Ձ ների մասնակցությունը քողարկված կերպով կառավարվել է ՊՈԱԿ-ի կողմից և դրանով պայմանավորված թույլ են տրվել չարաշահումներ:

Առկա է նաև այն կասկածը, որ 2018թ. հոկտեմբեր ամսին Ա/Ձ Սվետա Մկրտչյանի կողմից  ՊՈԱԿ-ին մատուցված 1 320 000  ՀՀ դրամի ծառայության արժեքը չի համապատասխանում շուկայական արժեքին և տվյալ Ա/Ձ-ն փոխկապակցված է գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանի հետ:

Նաև առկա է այն կասկածը, որ Ա/Ձ Սամվել Ասլանյանը նույնպես փոխկապակցված է գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանի հետ:

  Անհրաժեշտ է պարզել և տրամադրել տեղեկատվություն, թե 2017թ. սկսած մինչ օրս, քանի անհատ ձեռներեցի հաշվապահություն է վարել ՊՈԱԿ-ի հաշվապահը:

  1. Արդյոք ՊՈԱԿ-ի կարիքների համար գնման գործընթացով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման պայմանագրերով կամ պայմանագրերի մի մասով կողմ է հանդիսացել կամ փաստացի գործողություններ է կատարել ՊՈԱԿ-ի գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանի ամուսինը և ամուսնու քույրը (այդ մասով նույնպես առկա են կասկածներ):
  2. Ճիշտ է արդյոք այն փաստը, որ ՊՈԱԿ-ը տարբեր պայմանագրերով, այդ թվում՝ 2018թ. մայիս ամսին կնքված պայմանագրով (վերջինիս արժեքը եղել է 350 660 ՀՀ դրամ) ծառայություններ է ստացել Արայիկ Օհանյանից, ով այդ ժամանակ և երկար տարիներ հանդիսացել է ՊՈԱԿ-ի տնօրենի հայր, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի վարորդը, եթե այո, ապա ինչ ծառայություն է ստացել, դա իրական է եղել, թե ոչ:
  3. Ճիշտ է արդյոք այն փաստը, որ ՊՈԱԿ-ի կողմից մի քանի ամիս առաջ գնված և ամբողջությամբ նոր մեքենաները 2019թ. մարտ ամսին ունեցել են 850 000 ՀՀ դրամի վերանորոգման անհրաժեշտություն, արդյոք դա եղել է իրական և դրանում առկա չէ արհեստականորեն ՊՈԱԿ-ից ֆինանսական միջոցներ ստանալու գործողություն:
  4. Ճիշտ է արդյոք այն փաստը, որ ՊՈԱԿ-ը Ա/Ձ Գուրգեն Խաժակյանի հետ կնքվել է հանրահռչակման ծառայություն մատուցելու մասին պայմանագիր և վճարել է յուրաքանչյուր ամիս 200 000 ՀՀ դրամ, այն պայմաններում, ՊՈԱԿ-ն ունի հանրահռչակման և լրատվական առանձին բաժիններ՝ բազմաթիվ աշխատողներով:
  5. Ճիշտ է արդյոք այն փաստը, որ Ա/Ձ Բենիամին Բունիաթյանը հանդիսանում է ՊՈԱԿ-ի տնօրենի հարևանը, ում հետ ՊՈԱԿ-ը կնքել է 480 000 ՀՀ դրամի և 500 000 ՀՀ դրամի պայմանագրեր: Արդյոք իրական են եղել նշված պայմանագրերը, թե ոչ:
  6. Ճիշտ է արդյոք այն փաստը, որ Ա/Ձ Վարդան Մինասյանը հանդիսանում է ՊՈԱԿ-ի տնօրենի հարևանը, ում հետ ՊՈԱԿ-ը կնքել է 508.200 ՀՀ դրամի բազմաֆունկցիոնալ պրինտերի գնման պայմանագիր: Արդյոք իրական է եղել նշված գործարքը, թե ոչ:

 Ճիշտ է արդյոք այն փաստը, որ նույն Վարդան Մինասյանը 2017-2018 թթ ընթացքում մասնակցել է ՊՈԱԿ-ում շինարարական աշխատանքների կատարմանը:

  1. Ճիշտ է արդյոք այն փաստը, որ Ա/Ձ Լևոն Մայասյանի հետ ՊՈԱԿ-ը կնքել է 3 000 000 ՀՀ դրամի պայմանագիր՝ ՊՈԱԿ-ին պատկանող մեքենաների սպասարկման համար, այն պայմաններում, երբ ՊՈԱԿ-ի մեքենաները գտնվում են Հայաստանի տարբեր մարզերում և իրապես հնարավոր չէ Երևանում գործող անձի կողմից Սյունիքի կամ այլ մարզում գտնվող մեքենայի վերանորոգումը:  Արդյոք իրական է եղել նշված գործարքը, թե ոչ: 
  1. Առկա են կասկածներ, որ իրական չեն եղել կամ շուկայականից էականորեն բարձր արժեքով են եղել ՊՈԱԿ-ի կատարած մի շարք այլ գործարքներ, այդ թվում՝ <<Ե Փրոդաքշն>> ՍՊԸ-ից 420 000 ՀՀ դրամի ձևավորման ծառայությունները, <<ՎԻ Դու Առ Գրուպ>> ՍՊԸ-ից 870 000 ՀՀ դրամի ծառայությունները,  <<Անահիտ և Խաչատուր>> ՍՊԸ-ի հետ տարբեր գործարքները, այդ թվում՝ 340 000 ՀՀ դրամի ռետինե խողովակի, 792 000 ՀՀ դրամի երկաթյա դռան մասով, որոնցում չի գերազանցվել պետական գնումներով ապրանքների ձեռքբերման 1 000 000 ՀՀ դրամի շեմը: Նաև կասկած է հարուցում «Արտշին-1» ՍՊԸ-ից 1 290 000 ՀՀ դրամի  օդափոխման սարքերի տեղադրման ծախսերի շուկայական արժեքի իրական լինելը:
  2. Ըստ հրապարակված 2019 թվականի տարեկան նախահաշվի՝ 45 000 000 ՀՀ դրամ ՊՈԱԿ-ը նախատեսել է տպագրության համար, այն պայմաններում, երբ  3 215 000 ՀՀ դրամի և 696 000 ՀՀ դրամի հատուկ տպագրական սարքերի գնման հիմնավորումն եղել է այն, որ այդ սարքերի ձեռքբերմամբ ՊՈԱԿ-ն այլևս տպագրություն համար մեծ գումարներ չի ծախսի:

 Այդ պայմաններում արդյոք անհրաժեշտ և հիմնավոր է 45 000 000 ՀՀ դրամը 2019 թվականի տպագրության ծախսերի համար նախատեսելու գործողությունները:

  1. Ճիշտ է արդյոք այն փաստը, որ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Լիանա Գևորգյանի համար ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին տպագրվել է 400 000 ՀՀ դրամի ուսումնական ձեռնարկ, որը կապ չի ունեցել ՊՈԱԿ-ի կանոնադրական նպատակների հետ (իմ վստահորդի տեղեկություններով որևէ կապ չի ունեցել):
  2. Ճիշտ է արդյոք այն փաստը, որ03.2017 թվականին ՊՈԱԿ-ի տնօրենի կարգադրությամբ ստուգումներ են իրականացվել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգային ինստիտուտի գիտաշխատող Նորա Ենգիբարյանի կողմից, որի արդյունքում կազմվել է գրավոր ակտ՝ ազգային յուրօրինակ արժեքների կորուստների և խախտումների մասին, որի վերաբերյալ ՊՈԱԿ-ի տնօրենը հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել, այդ ակտը որևէ կառույցի չի ներկայացրել, փոխարենը աշխատանքից ազատել է մի քանի ֆոնդապահների, այդ թվում՝ գլխավոր ֆոնդապահ Գայանե Հովհաննիսյանին՝ հաստիքների կրճատման անվան տակ: Ըստ իմ վստահորդի՝ ազատվել են նաև մի քանի աշխատողներ, ովքեր պահանջել են խախտումներին տալ իրավական լուծում, ինչը չի կատարվել: Նորա Ենգիբարյանն եղել է ՊՈԱԿ-ի նախկին աշխատող, շուրջ 3 ամիս կատարվել է ՊՈԱԿ-ի ֆոնդերի ստուգում, որի արդյունքում կազմված ակտում արձանագրվել է, որ կեղծվել է ֆոնդերի բազմաթիվ մատյանների ակտեր՝ էջերը փոխարինվել են նորով (ըստ իմ վստահորդի՝ դա ակնհայտ անզեն աչքով կարող է երևալ), նաև կեղծվել է ստորագրություններ, այդ թվում՝ Նորա Ենգիբարյանի ստորագրությունները, որոնք նա կատարել է նախկինում աշխատելու ժամանակ:
  3. ՊՈԱԿ-ի կարիքների համար գնման գործընթացով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման պայմանագրերի կողմ հանդիսացող անձինք ունեն արդյոք ՊՈԱԿ-ի տնօրենի և այլ աշխատողների հետ մտերմական, բարեկամական հարաբերություններ, ինչպես նաև փոխկապակցվածություն, թե ոչ:
  4. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝  վարչարարության նպատակին ուղղված միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր, իսկ 11-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է իր տնօրինմանը հանձնված միջոցներն օգտագործել առավել արդյունավետ:

  ՊՈԱԿ-ի բոլոր արգելոց-թանգարանները գտնվում են վատ վիճակում՝ չունեն ջեռուցում և ոռոգում, մեծ մասը նույնիսկ զուգարան, հուշարձանների մի մասը գտնվում են ոչնչացման եզրին (օրինակ՝ Ամբերդ ամրոցի պատը, Զվարթնոց տաճարի բեկորները, որոնք քայքայվում են բաց երկնքի տակ և ուղղակի հողի վրա գտնվելով): 19000-ից ավելի հուշարձանները, որոնք հանձնված են ՊՈԱԿ-ի պահպանությանը, մեծ մասը գտնվում են ոչնչացման եզրին, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը չունի ջեռուցում և նորմալ վիճակում գտնվող զուգարան, կան հրատապ խնդիրներ պահանջող հարցեր նաև ֆոնդերում և մյուս արգելոց-թանգարաններում:

  Այս պայմաններում արդյոք ֆինանսական միջոցները նշված հարցերի լուծմանն ուղղելու անհրաժեշտությունն ավելի հրատապ չէ մի շարք այն հարցերի լուծումներից, որոնք ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են և նշված են gnumner.am կայքում, օրինակ՝ ՊՈԱԿ-ը մեծ արժեքով գնել է թվով 5 ավտոմեքենա, որոնցից ամենաբարձր արժեքով գնված նոր մեքենաներից մեկը՝ 8 500 000 ՀՀ դրամանոցը,  հանձնել է գլխավոր ֆինանսիստ-հաշվապահին, նրա համար ստեղծելով առանձին վարորդի հաստիք, գնել է 10-ից ավելի օդափոխիչներ վարչական շենքի միայն 3-րդ հարկի համար: Գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանի մոտ 6 քմ սենյակում տեղադրվել է 80 քմ մակերեսի համար նախատեսված օդափոխիչ, գնել է 30-ից ավելի համակարգիչ՝ 13 974 975 ՀՀ դրամի, ընդ որում՝ գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանի համար, բացի նոր համակարգչից նաև 575 000 ՀՀ դրամ արժողությամբ նոթ բուք է գնվել <<Գորդեր>> ՍՊԸ-ից, երբ տեղական խանութներում բարձր ցուցանիշներով նոթ բուքն արժե 300 000 ՀՀ դրամ: Փաստորեն, սա այն պայմաններում, երբ ՀՀ-ի համար անգին արժեք ունեցող ֆոնդերը, արգելոց-թանգարանն ունեն հրատապ և անհետաձգելի լուծում պահանջող հարցեր,  կարող են վնասվել օդափոխության, պատշաճ ջեռուցման կամ այլ հրատապ խնդիրների բացակայության պատճառով:

   Արդյոք նման մոտեցումը չի հակասում պիտանի, անհրաժեշտ և չափավոր լինելու, տնօրինմանը հանձնված միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու սկզբունքներին և արդյոք ՊՈԱԿ-ի նման կառավարումը կարող է գնահատվել պատշաճ:

  Բացի այդ՝ իմ վստահորդի մոտ առկա է այն կասկածը, որ ՊՈԱԿ-ի համար գնված օդափոխիչները և 35-ից ավելի համակարգիչները ձեռք են բերվել շուկայականից ավելի բարձր արժեքով: Նաև առկա է այն կասկածը, որ օդափոխիչները, համակարգիչները և Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանի համար անվտանգության սարքերը մատակարարվել են գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանի հետ փոխկապված կամ նրա համար վստահելի անձի միջոցով: Այդ կասկածի հիմքում դրված է այն, որ գլխավոր ֆինանսիստ-հաշվապահի ամուսինը մասնակցել է դրանց տեղադրմանը և լրացրել է պակասող մասերը, ՊՈԱԿ-ի տնօրենի հետ միասին մասնակցել է դրանց նախահաշիվը կազմելուն: Ընդ որում՝ տնօրենն աշխատանքից ազատել է նախկին համակարգչային մասնագետին և փոխարենն աշխատանքի է ընդունել նույն գլխավոր ֆինանսիստ-հաշվապահի  վաղեմի ծանոթին: (Նշեմ, որ ըստ իմ վստահորդի՝ գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանն եղել է նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հաշվապահը և մեծ փորձառություն ունի):

  1. Ճիշտ է արդյոք այն, որ 2018թ.-ին ՊՈԱԿ-ից ազատվել են բանվորական կազմի մի շարք աշխատակիցներ և նրանց փոխարեն կանաչապատման պայմանագիր է կնքվել Ա/Ձ Կարեն Հարությունյանի հետ, ով հադիսանում է ՊՈԱԿ-ի տնօրենի մտերիմը և հարևանը:

  Իմ վստահորդին հայտնի է, որ Ա/Ձ Կարեն Հարությունյանը բազմիցս լինում է տնօրենի մոտ՝ ՊՈԱԿ-ում, տնօրենի հետ միասին նույն մեքենայով այցելում են ՊՈԱԿ-ի կազմակերպված միջոցառումներին: Նաև իմ վստահորդին հայտնի է, որ աշխատանքից ազատված բանվորական կազմի աշխատակիցները ոչ միայն իրականացրել են կանաչապատում, նաև տարվա այլ եղանակներին մաքրել են ճանապարհները, անհրաժեշտության դեպքում օգնել են ֆոնդերում, կատարել են թանգարաններում պահանջվող որոշ բանվորական աշխատանքներ: Այդ անձանց աշխատանքից ազատելը չի բխել ՊՈԱԿ-ի շահերից:

  1. Ճիշտ է արդյոք այն, որ 2018թ. ընթացքում 5 արգելանոց-թանգարաններում կատարման ենթակա կանաչապատման աշխատանքները, որոնց համար ընդհանուր առմամբ տրամադրվել է 17 000 000 ՀՀ դրամ,  Ա/Ձ Կարեն Հարությունյանի կողմից պատշաճ չի իրականացվել, բացի Գառնի արգելոց-թանգարանի մի փոքր մասից, այնուհետև, երբ 2019թ. կանաչապատման աշխատանքների վերաբերյալ ՊՈԱԿ-ը նոր գնում է կատարել, նույն Կարեն Հարությունյանն է մասնակցել, սակայն քողարկվելով այլ Ա/Ձ-ին անվան տակ:

 Իմ վստահորդն ունի այն կասկածը, որ 2019թ. կանաչապատման աշխատանքների գնումների միակ մասնակիցը և հաղթողը Կարեն Հարությունյանի դրածոն է՝ գնումներին մասնակցել է դրածո անձը, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենի հետ բանակցություններին մասնակցել է նույն Կարեն Հարությունյանը՝ դրածո անձի կողմից գնմանը մասնակցության ժամանակ ՊՈԱԿ-ի տնօրենը և Կարեն Հարությունյանը անընդհատ քննարկումներ են ունեցել: Ընդ որում՝ 2019թ. Գառնի արգելոց-թանգարանի 100 քմ. տարածքի կանաչապատման դիմաց հաղթող ճանաչված դրածո անձին ՊՈԱԿ-ը պարտավորվել է 2019թ. վճարել 5000000 ՀՀ դրամ, դա այն պայմաններում, երբ 2018թ. ընթացքում յուրաքանչյուր արգելոցի կանաչապատման համար նախատեսվել է 3 400 000 դրամ:

 Իմ վստահորդն ունի այն տեղեկությունը, որ Ա/Ձ Կարեն Հարությունյանը պայմանագրով (փաստաթղթային) Գառնի արգելոց-թանգարանում կանաչապատում է իրականացրել նաև ձմռանը, ինչը բացառվում էր: Առկա է նաև այն տեղեկատվությունը և լուսանկարները, որ Զվարթնոց արգելոց-թանգարանում Ա/Ձ Կարեն Հարությունյանի կողմից 29 ծիրանենիները հատվել են սխալ՝ խորը կտրվածքներով և հանգեցրել է այդ ծառերի վնասմանը, որը ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից անտեսվել է: Կարեն Հարությունյանը ՊՈԱԿ-ի համար աշխատանքներ է կատարել նաև 2017թ. ընթացքում:

 Նշված հանգամանքից ելնելով անհրաժեշտ է պարզել, թե ինչի վրա է ծախսվել կանաչապատման համար նախատեսված նշված 17 000 000 ՀՀ դրամը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ թունաքիմիկատները, ձեռնոցները, խոտ հնձիչը, այլ անհրաժեշտ առարկաները և նյութերը՝ ընդհանուր շուրջ 8 000 000 ՀՀ դրամի, առանձին գնվել են ՊՈԱԿ-ի կողմից, այսինքն՝ չեն ներառվել նշված 17 միլիոն ՀՀ դրամի մեջ: Ավելին՝ նշված 17 միլիոն ՀՀ դրամի մեջ չներառված կանաչապատման համար անհրաժեշտ նյութերը մատակարարել է նաև նույն կանաչապատողը:

  Իմ վստահորդն ունի այն կասկածը, որ իրականում արգելոց-թանգարաններում չի կատարվել այդքան գումարի կանաչապատման աշխատանքներ:

  1. Արդյոք Գառնի արգելոց-թանգարանի թագավորական բաղնիքի խճանկարը, որն անգին մշակութային արժեք է, գտնվում է ոչնչացման եզրին:

  Արդյոք պարզվել է, թե ինչի հետևանքով է դարեր շարունակ պահպանված խճանկարը հայտնվել ոչնչացման եզրին, ինչու այդ մասով քրեական գործ չի հարուցվել և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ինչու այդ մասով պատշաճ վերահսկողություն չի իրականացվել:       

 Նշեմ, որ իմ վստահորդն ունի այն տեղեկությունը, որ այդ խճանկարի վերականգման համար իտալացի վերականգնողի կողմից արդեն տևական ժամանակ է նախագիծ է կազմվել, որի համար վճարվել է մեծ գումար, իսկ խճանկարն այդ վիճակում է հայտնվել խոնավության և ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետևանքով:

  Պետք է արդյոք պարզել, թե Գառնի արգելոց-թանգարանի թագավորական բաղնիքի խճանկարն ում գործողության կամ անգործության հետևանքով է ոչնչացման եզրին հայտնվել, թե ոչ:

  1. Ճիշտ է արդյոք այն, որ  2018թ. ընթացքում ՊՈԱԿ-ը ձեռք է բերել 5 նոր ավտոմեքենա, իսկ մինչ այդ ունեցել է ևս 13-ը, այնուհետև՝ նոր գնված մեքենաներից մեկը, որն ունեցել է ամենաբարձր արժեքը՝ 8 500 000 ՀՀ դրամ, հանձնել է ՊՈԱԿ-ի գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանի օգտագործմանը, իսկ այդ մեքենան վարելու համար ՊՈԱԿ-ի այլ միջոցների հաշվին ստեղծվել է վարորդի արտահաստիքային աշխատանք:
  2. Ճիշտ է արդյոք այն, որ ՊՈԱԿ-ի գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանի եղբոր դուստր Լուսինե Խաչատրյանն աշխատանքի է ընդունվել Գառնի արգելոց-թանգարանում, որպես էքսկուրսավար՝ պարսկերեն լեզվով, սակայն հանդիսանալով ուսանող, հիմնականում չի ներկայացել աշխատանքի և չի ստացել բացակա:

   Իմ վստահորդին հայտնի է, որ մեկ տարվա ընթացքում այդ աշխատակցուհու կողմից պարսկերեն լեզվով կատարվել է ընդամենը երկու էքսկուրսիա, սակայն յուրաքանչյուր ամիս ստացել է աշխատավարձ: Ընդ որում՝ գրեթե աշխատանք չկատարելու պայմաններում այդ էքսկուրսավարուհու աշխատավարձն ավելի բարձր է, քանի մասնաճյուղի վարիչի աշխատավարձը:

  1. Ճիշտ է արդյոք այն, որ գլխավոր ֆինանսիստ-հաշվապահի աշխատավարձը և հավելավճարները գերազանցում են տնօրենի աշխատավարձին և հավելավճարներին, ինչպես նաև ճիշտ է արդյոք այն, որ գլխավոր ֆինանսիստ-հաշվապահի կողմից որպես հաշվապահ աշխատանքի ընդունված Սոնա Ավետիսյանը չունի հաշվապահական կրթություն:
  2. Ճիշտ է արդյոք այն, որ գլխավոր ֆինանսիստ-հաշվապահը և նրա առաջադրմամբ աշխատանքի ընդունված հաշվապահները ընդգրկված են ՊՈԱԿ-ի գրեթե բոլոր վարձատրվող գիտական ծրագրերում, եթե այդպես է, ապա քանի նման ծրագրում են ընդգրկված եղել, ինչ հիմքով է դա կատարվել, արդյոք կարող էին նրանք ընդգրկվել նման ծրագրերում՝ չունենալով անհրաժեշտ գիտելիքներ, ինչ միջոցների հաշվին է նրանց տրվել վարձատրություն և առհասարակ այդ ծրագրերում ընդգրկված մարդկանց թեկնածության համապատասխանությունը հայտնի է, թե ոչ:
  3. Այն դեպքում, երբ ՊՈԱԿ-ը, բացի գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանից ունի նաև 4 աշխատող հաստիքով հաշվապահ, անհրաժեշտ է արդյոք ՊՈԱԿ-ում ներգրավել լրացուցիչ այլ եղանակներով վճարվող հաշվապահներ, թե ոչ:

  Իմ վստահորդն ունի տեղեկություն, որ ՊՈԱԿ-ում նոր սենյակներ են ազատվում և նախատեսվում է վերանորոգում՝ լրացուցիչ այլ եղանակներով վճարվող հաշվապահներ ներգրավելու համար:

  1. Ճիշտ է արդյոք այն, որ Կ.Բարսեղյանը, ով հանդիսացել է ՊՈԱԿ-ի տնօրենի թիկնապահ-ուղեկցողը և աշխատանքային ժամերին ՊՈԱԿ-ի աշխատողների <<հսկողը>>, իսկ այժմ ֆոնդերում աշխատանքի է ընդունվել որպես բանվոր, շուրջ 2 տարի անընդմեջ որպես Ա/Ձ Կ. Բարսեղյան ապրանքներ է մատակարարում (վերավաճառում) ՊՈԱԿ-ին, վերանորոգում է ՊՈԱԿ-ի վարչական շենքի աշխատասենյակները, արգելոց-թանգարանների տարածքները:

  Իմ վստահորդին հայտնի է, որ  ՊՈԱԿ-ի աշխատող Կ. Բարսեղյանը որպես Ա/Ձ շուրջ 2 տարի է առանց գնումների ընթացակարգի զուգարանի թուղթ, հեղուկներ և այլ անհրաժեշտ տնտեսական և շինարարական ապրանքներ է մատակարարում, ինչը նախկինում կատարվել է գնումների ընթացակարգով: Ընդ որում՝ առկա է այն կասկածը, որ Ա/Ձ Կ. Բարսեղյանի մատակարարած ապրանքները շուկայականից բարձր արժեքներով են: Իմ վստահորդին հայտնի է, որ Ա/Ձ Կ. Բարսեղյանի հաշվապահությունը նույնպես վարում է ՊՈԱԿ-ի հաշվապահությունը՝ ՊՈԱԿ-ի միջոցներով և աշխատուժով:

  1. Ճիշտ է արդյոք այն, որ բարեկամական կապերով աշխատակիցների աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ նախարար Մակունցի հրամանից հետո, ՊՈԱԿ-ի տնօրեն իր կնոջը՝ Մարիամ Թորոսյանին, ազատել է ՊՈԱԿ-ում հաստիքով աշխատանքից, սակայն ընդունել է արտահաստիքային աշխատանքի՝ ՊՈԱԿ-ի արտամիջոցների հաշվին։ Եթե այդպես է, ապա արդյոք այդ մոտեցումը չի հակասում նախարարի նշված հրամանին: 
  2. Ճիշտ է արդյոք, որ ՊՈԱԿ-ի մեքենաները շահագործվում են գազով, սակայն վառելանյութի ծախսը դուրս են գրվում բենզինով, որն իրական ծախսից շատ ավելի մեծ է և կան կասկածներ, որ տնօրենն իր անձնական օգտագործման համար խնայում է բավականաչափ վառելիք, օրինակ 2017 թ.-ի վերջին ՊՈԱԿ-ի տնօրենը 2000 լիտր բենզին է խնայել, իսկ ՊՈԱԿ-ի մեքենաները մոտ 2 ամիս չեն ունեցել վառելիք: Ըստ իմ վստահորդի՝ նաև 2018թ. դեկտեմբերից մինչև 2019թ. փետրվար ամիսները ՊՈԱԿ-ի մեքենաները չեն ունեցել վառելանյութ: 
  1. ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող միջոցառումների համար հիմնականում կազմակերպվում է ֆուրշետ: Ճիշտ է արդյոք, որ գրեթե միշտ ֆուրշետը կազմվում է առնվազն 50 անձի համար, սակայն ամեն անգամ մասնակիցների քանակը չի գերազանցում մոտ 15-ը:

 Իմ վստահորդին հայտնի է, որ ՊՈԱԿ-ի բոլոր միջոցառումների համար կազմակերպվում է ֆուրշետ, մեկ անձի արժեքը ոչ պակաս 5600 ՀՀ դրամից, ամեն անգամ նախատեսվում է առնվազն 50 անձի համար, որը կազմակերպում է Ա/Ձ Իվետ Ղուկասյանը, ով իրականում դարձյալ դրածո է, քանի որ կազմակերպիչը ՊՈԱԿ-ի տնoրենի մտերիմ Հարություն անունով խոհարարն է: Միջոցառումները կազմակերպելիս բաժանվում է առավելագույնը տաս հրավիրատոմս և մասնակիցների քանակը չի գերազանցում 15-ը: Իրավաչափ է արդյոք նման մոտեցումը, թե ոչ:

 Արդյոք սիմվոլիկ հյուրասիրության դեպքում արդարացված է մեկ անձի համար 5600 ՀՀ դրամ ծախսելը, այն էլ  50 հոգու համար՝ ակնհայտորեն իմանալով, որ ֆուրշետի այդքան մասնակից չի լինելու:

  1. Գնումների գործընթացի շրջանակներում ՊՈԱԿ-ն Ա/Ձ Արմեն Սաֆարյանից գնել է թվով 7 դրոն: Ճիշտ է արդյոք, որ դրոնների ընդհանուր արժեքը կազմել է 3 650 000 ՀՀ դրամ, ինչ նպատակով է այն ձեռք բերվել և ինչու այդքան քանակի, արդյոք դրանք որևէ հրամանով հանձնված են որևէ մարզային ծառայողի:

Իմ վստահորդը կասկածներ ունի, որ նշված դրոնները ձեռք են բերվել շուկայականից էականորեն բարձր արժեքով: Ընդ որում՝ դրոնները մինչ օրս չեն օգտագործվել: Առկա է այն կասկածը, որ ձեռքբերման նպատակն եղել է նման գործարքի միջոցով գումար ստանալը:  

  1. Արդյոք ՊՈԱԿ-ի տնօրենի կամ գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանի կողմից կնքվել է 7 200 000 ՀՀ դրամի պայմանագիր՝ ՊՈԱԿ-ի համակարգիչներում հաշվապահական հարկային ծրագիր ներդնելու համար:

 Իմ վստահորդի տեղեկություններով՝ հաշվապահական հարկային ծրագրի ներդրումը նախատեսված է եղել ՊՈԱԿ-ի 2017թ.-ի նախահաշվով, որը կազմել է 450 000 ՀՀ դրամ, ՊՈԱԿ-ին առաջարկվել է այդ ծրագրի ներդրումն առավելագույնը 1 500 000 ՀՀ դրամով, սակայն գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանի կամ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կնքվել է պայմանագիր ծրագրի ներդրման համար, որի արժեքը կազմում է 7 500 000 ՀՀ դրամ:

Առկա է այն կասկածը, որ նշված ծրագրերը ձեռք են բերվել շուկայականից էականորեն բարձր արժեքով: 

  1. Արդյոք ՊՈԱԿ-ն ամեն տարվա ընթացքում գնում է 36-ից ավել անվադող, եթե այո, ապա ինչպես է որոշվում նախորդ անվադողերի մաշվածությանը և ինչ են լինում մաշված անվադողերը:

 Արդյոք անվադողեր են գնվել նաև ամիսներ առաջ գնված նոր մեքենաների համար, եթե այո, ապա ինչու:

  1. Ճիշտ է արդյոք, որ 2017-2018թթ ընթացքում Գառնի արգելոց-թանգարանի սալիկապատման աշխատանքներն եղել են անորակ, սակայն ՊՈԱԿ-ի տնօրենը կապալառուից չի պահանջել իր միջոցների հաշվին պատշաճ որակով վերակառուցում, փոխարենը կապալառուին կրկին ֆինանսական միջոցներ է տրամադրել՝ պատշաճ որակի բերելու համար: Արդյոք սա չի նշանակում, որ ՊՈԱԿ-ի տնօրենը և տվյալ կապալառուն ի սկզբանե ունեցել են քողարկված համագործակցություն, որը կաշկանդել է ՊՈԱԿ-ի տնօրենին կապալառուի դեմ ՀՀ քաղաքացիական օրենսգրքից բխող պահանջներ ներկայացնելու համար:
  2. Ճիշտ է արդյոք այն, որ ՊՈԱԿ-ի տնօրենի ոչ պատշաճ աշխատանքի արդյունքում Լոռու մարզի ՊՄՊ ծառայության պետ է նշանակվել Վարդան Միրզոյանը, ով ունեցել է երկու անգամ դատվածություն, այնուհետև տնօրենի կողմից առաջադրվել որպես Գառնի արգելոց թանգարանի վարիչ և մինչև հրամանով նշանակվելը սկսել է փաստացի հաճախել այնտեղ, իսկ 2018 թվականին Գառնի արգելոց թանգարանի դրամարկղից վերցնելով 10 000 000 ՀՀ դրամ հեռացել է, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենն իր անձնական միջոցներից տրամադրել է այդ գումարը, որպեսզի հարցը հնչեղություն չունենա և քրեական գործ չհարուցվի: Եթե այդպես է, ապա ինչու է ՊՈԱԿ-ի տնօրենը նման կերպ վերվել, ինչու հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել:
  3. 2017թ. մինչ օրս իրավասու պետական մարմնի կողմից ուսումնասիրվել են արդյոք վերը նշված բոլոր հանգամանքները, թե ոչ, եթե ուսումնասիրվել են, ապա ինչ փաստաթղթեր են կազմվել, եթե չեն ուսումնասիրվել, ապա չի նշանակում արդյոք, որ իրավասու պետական մարմնի կողմից անգործություն է դրսևորվել:
  4. ՀՀ մշակույթի նախարարությունը 2018-2019թթ ընթացքում, ինչ միջոցներ է ձեռնարկել ՊՈԱԿ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար, մասնավորապես՝ ինչ եղանակով և մեթոդներով է իրականացրել վերահսկողությունը, եթե կատարել է վերահսկողություն, ապա ինչ փաստաթղթեր են կազմվել, արդյոք ամեն տարի հաստատել է ՊՈԱԿ-ի տարեկան ծախսերի նախահաշիվը, արդյոք որոշել է ծախսերի կատարման առաջնահերթությունը, չափավորությունը և հիմնավորվածությունը, արդյոք ՊՈԱԿ-ի կողմից 2017-2019թթ. ընթացքում կատարված գնումները համապատասխանում են նախահաշվին:
  5. ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է արդյոք ուսումնասիրության ենթարկի վերը նշված բոլոր հանգամանքները, թե ոչ:
  6. Միևնույն ժամանակ խնդրում եմ տրամադրել ՀՀ մշակույթի նախարարության կողմից 2017թ. մինչ օրս ՊՈԱԿ-ում կատարած բոլոր ուսումնասիրությունների և վերահսկողական արդյունքում կազմված փաստաթղթերի պատճենները, եթե այդպիսիք առկա են:

Տիգրան Մուրադյան, փաստաբան

Տպել
6380 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա