Նախագահական նստավայրը կարող է անվանակոչվել «Հանրապետության տուն». այստեղ կանցկացվեն մշակութային միջոցառումներ

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի կողմից առաջարկություն է ներկայացվել Երեւանի քաղաքապետարան՝  Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող նախագահական նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու վերաբերյալ:

Առաջարկի առիթով մշակված որոշման նախագիծն ընդգրկված է Երեւանի ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգ: 

Նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ ասվում է. «Նշված գույքին Երեւանի քաղաքապետի 08.04.2019թ. հ. 1071-Ա որոշմամբ տրամադրվել է՝ Մարշալ Բաղրամյան պողոտա, հ.26/1 հասցեն: Հանրապետության նախագահը եւ իր աշխատակազմը 2019 թվականի մարտի 1-ից Մաշտոցի պողոտայի հ.47 հասցեից տեղափոխվել են վերոգրյալ հասցեում գտնվող նախագահական նստավայրի վարչական շենք: Շենքում աշխատասենյակ է նախատեսվել նաեւ ՀՀ վարչապետի համար, ինչպես նաեւ նրան ընձեռված է արարողակարգային նշանակության դահլիճներից օգտվելու հնարավորություն»:

Նշվում է նաեւ, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը ծրագրում է Բաղրամյան պողոտայի հ. 26/1 հասցեում գտնվող վարչական շենքի դահլիճներում, ինչպես նաեւ հարակից տարածքում իրականացնել մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ եւ այլն:

Տպել
885 դիտում

Երևանի Նորագավիթի 6-րդ փողոցում այրվել են էլեկտրական շարժիչներ

ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումն Արգենտինայի նորանշանակ ԱԳ նախարար հետ

Կալանավորվել են զինված ավազակային հարձակումում գործած 4 անձինք՝ 2 պայմանագրային զինծառայող եւ տուժածի թոռը

Ատրճանակ, հրացաններ, փամփուշտներ․ ոստիկանությունում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել (տեսանյութ)

Երևանում և որոշ մարզերում մի քանի ժամով սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Վիլնյուսի օդանավակայանում տոնածառը զարդարել են ուղեւորներից վերցված իրերով

Խորանաշատ վանքը և կարասը՝ 2020-ի եվրոպական մշակութային ժառանգության ամենավտանգված հուշարձանների ցանկում են

ԱՄՆ-ը արգելափակել է ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը

«Նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է». նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին

Ինչ կապ ունեն TRACECA-ն ու պանթեոնը. Բաքու մեկնած հայ պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ընթրիքի, այցելել գերեզման

Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կմենկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին

Իրանի խորհրդարանական ընտրություններին ավելի քան 15 հազար 500 թեկնածու է գրացվել

ԱԺ-ում քննարկվել են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր

Գյումրիում ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Ե.-ն

Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք. համայնքը 40 տարի մանկապարտեզ չի ունեցել

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 մեղադրանք է առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփին

ՀՀ արդարադատության նախարարության ու IRZ-ի միջեւ հնարավոր է համագործակցություն անչափահասների արդարադատության ոլորտում

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել ազգային հագուստը. զարդերը տրամադրել էր Սիրուշոն