Օրենսդիրն այսօր ընտրելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ․ թեկնածուն Գարեգին Բաղրամյանն է

ԱԺ-ն այսօր՝ ապրիլի 18-ին, քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընտրության հարցը։ Թեկնածուն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն է:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեց՝ նրան առաջադրելու համար դեր է ունեցել ԱԱԾ պետի հետ բարեկամական կա՞պը, թե՞ մասնագիտական գիտելիքները։

«Ձեր կենսագրությունից հայտնի է, որ 2004-18 թթ-ն աշխատել եք ՀԾԿՀ-ում: Մի կողմ թողնելով՝ ինչքանով է դրական 14 տարվա ձեր փորձն այս հանձնաժողովում, ակնհայտ է, որ ունենք գիտելիքներ ոլորտին վերաբերող եւ տիրապետում եք խնդրին։ Նաեւ հայտնի է, որ դուք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն եք: Ուզում եմ հասկանալ՝ ձեզ առաջադրվելու հարցում, ձեր գնահատմամբ, քանի՞ տոկոսով են դեր խաղացել մասնագիտական գիտելիքները եւ ձեր բարեկամական կապը»,- մասնավորապես հարցրեց Գորգիսյանը։

Ի պատասխան՝ Բաղրամյանն ասաց, որ բավականին երկար տարիներ աշխատում է այս ոլորտում եւ համոզված է, որ իր փորձն է դեր ունեցել, եւ համոզված է, որ ոչ ամենեւին բարեկամական կապը։

Իսկ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ իր ելույթում ասաց, որ եթե հեղափոխությունն ընթանար հեղափոխության դասական կանոններով, Գարեգին Բաղրամյանն այստեղ չէր լինի, ուրիշ տեղ նստած կլիներ հավանաբար․

«Ես շատ ռիսկային եմ համարում Գարեգին Բաղրամյանի պաշտոնավարումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, առավել եւս՝ նախագահի պաշտոնում։ Մենք ամեն օր խոսում ենք նախկին քսանամյա ռեժիմի մասին եւ պետք է հասկանանք ու ընկալենք, որ մեր գնահատակնների հասցեատերերից մեկը նաեւ այս հանձնաժողովն է եւ այս հանձնաժողովում Գարեգին Բաղրամյանի նման պաշտոնյաները։ Այս հանձնաժողովի գործունեությունը չափազանց կարեւոր է մեր երկրում սակագնային քաղաքականության մշակման եւ կարգավորման տեսանկյունից։ Այն հատկապես կարեւոր է, եթե հաշվի առնենք, որ հանձնաժողովը կարգավորում է նաեւ բնական մենաշնորհներ ունեցող ոլորտների գործունեությունը։ Ավելի քան 2 տասնամյակ այս հանձնաժողովը եղել է գործադիր իշխանության կցորդը, եւ, ըստ էության, դակել է քաղաքական որոշումների արդյունքում կայացրած սակագնային որոշումները»,-ասաց Բաբաջանյանը՝ ապա դիմելով հանձնաժողովի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանին՝ շարունակեց․

«Պարոն Բաղրամյան, դուք շուրջ 15 տարի կարեւոր պաշտոններ եք զբաղեցրել ՀԾԿ հանձնաժողովում։ Այդ ողջ ընթացքում մենք գեթ մեկ անգամ չենք լսել ձեր անկախ տեսակետը, մենք չենք լսել ձեր ցասումն ու անհամաձայնությունը այն ժամանակ, նույնիսկ երբ քաղաքացիներ էին դաժան ծեծի ենթարկվում Երեւանի փողոցներում ձեր իսկ կայացրած կամ հիմնավորած սակագների պատճառով։ 15 տարիների ձեր հնազանդ աշխատանքից հետո հիմա դուք կկարողանա՞ք այնպիսի կամային հատկանիշներ դրսեւորել, որ ամբողջությամբ կարողանաք անկախ գլխավորել այդ հանձնաժողովը եւ ձեր մասնագիտական կարծիքը պաշտպանել, եթե այն նույնական չլինի կառավարության կամ ներդրողների կարծիքի հետ»,-ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ ինքը շատ կասկածում է դրանում, քանի որ Բաղրամյանը ողջ պաշտոնավարման ընթացքում եղել է նախկին քրեաօլիգարխիկ համակարգի բուրգի անսասանությունն ու եկամուտներն ապահովող պաշտոնայներից մեկը, որը երբեւէ չի ընդվզել այդ ամենի դեմ եւ եղել է կոմֆորմիստ։

Գարեգին Բաղրամյանն իր եզրափակիչ ելույթում ասաց, որ հավաստիացնում է, որ պատգամավորների քվեն ստանալով՝ իր մասնագիտական բոլոր կարողությունները ի շահ է դնելու բոլոր սպառողների եւ տնտեսվարողների շահերի հավասարակշռմանը եւ այն գործառույթի իրականացմանը, որը օրենքով վերապահված է հանձնաժողովին։

Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընտրությունը լինելու է փակ քվեարկությամբ։

Տպել
4119 դիտում

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե