Փաշինյանն անցնում է առաջին քաղաքական թեստը միջազգային ասպարեզում. «Կալիֆորնիա Կուրիեր»

Անցած շաբաթ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ): Այս մասին հորդվածով հանդես է եկել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը՝ վերնագրելով այն հետեւյալ կերպ՝ «Փաշինյանն անցնում է առաջին քաղաքական տեստը միջազգային ասպարեզում»:

Հոդվածն իր Facebook-ի էջում կիսել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Ուրախ եմ, որ սփյուռքի ամենահեղինակավոր թեթերից մեկը՝ «Կալիֆորնիա կուրյերը», այսպես է գնահատել ԵԽԽՎ-ում իմ ունեցած ելույթը»:

«Փաշինյանը տպավորիչ ելույթ ունեցավ 47 եվրոպական երկրների ներկայացուցիչների առջև։ Ավելի տպավորիչ էր վարչապետի պատասխանները նրանց տասնյակ հարցերին։ Մինչ ելույթը նախապատրաստված էր, հարցերը հանպատրաստից էին և պատասխանները պետք է տրվեին տեղում։

Փաշինյանն իր ելույթը սկսեց շնորհակալություն հայտնելով Եվրոպայի Խորհրդից՝ մի քանի անգամ իրեն փրկելու համար Հայաստանի նախորդ վարչակազմի կողմից բանտարկվելուց կամ ազատազրկման ժամկետը կրճատելու համար։ Նա հետապնդվել է «Օրագիր» թերթում որպես խմբագիր մի քանի հոդվածների հրապարակման համար։

Այնուհետև Հայաստանի վարչապետը թվարկեց իր երկրի ժողովրդավարական տպավորիչ հաջողությունները, որոնք ձեռք են բերվել անցյալ տարվա «Թավշյա հեղափոխությունից» հետո։

Օգտվելով հնարավորությունից, Փաշինյանը քննադատեց ԵԽԽՎ անդամներին Արցախի ժողովրդավարական զարգացումներին չաջակցելու համար: Չնայած «Լեռնային Ղարաբաղը դեռևս միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում  ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա», հարցրեց Փաշինյանը:

Ի պատասխան կոռուպցիայի մասին Ֆրանսիայի խորհրդարանական Դալոզի հարցին՝ Փաշինյանն ասաց. «ամենամեծ բանը, որ պետք է անեմ անձամբ կոռուպցիայի դեմ պայքարելու համար՝ կոռուպցիայի մեջ չներքաշվելն է․․․․ Առաջինը ես, իմ ընտանիքը, հարազատներն այս առումով պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության ներքո: Ես շատ կարևոր եմ համարում, որ թափանցիկությունն այսօր Հայաստանում կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը չեմ ասի, թե 100 տոկոսով կայացել է, բայց մեծ քայլերով գնում է առաջ: Ցանկանում եմ ասել, որ ընդամենը 10 օր առաջ իմ մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Չեմ ուզում նրա անմեղության կանխավարկածը խախտել, բայց այս փաստը և այն, որ գործը կքննվի լիարժեք օրինականության և օբյեկտիվության պայմաններում․․․․»։

Ադրբեջանից Աղաևան հարցրեց, թե ե՞րբ է Հայաստանը կատարելու միջազգային կազմակերպությունների բանաձևերն ու փաստաթղթերը Արցախի վերաբերյալ։ Իր պատասխանում Փաշինյանը կոչ արեց «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությանը խաղաղ կարգավորման գործընթացին, որովհետև շատ դժվար է հասկանալ, թե ինչպես ենք մենք պատրաստվում հարցը կարգավորել՝ առանց հակամարտության առաջնային և հիմնական կողմին լսելու, առանց նրա հետ խոսելու: Ինչպես իմ ելույթում ասացի՝ մեր քայլերն ուղղված են նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերականագնենք երկխոսությունն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Շատերը չգիտեն, բայց նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարների միջև է տեղի ունեցել ուղիղ հանդիպում: Այդ պրակտիկան եղել է, Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներն, ըստ էության, միշտ ներգրավված են եղել բանակցային գործընթացում, սովորաբար ասում են, թե մինչև 1998 թվականը, բայց ես կարող եմ ասել, որ մինչև 2018 թվականը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ներկա են եղել բանակցային գործընթացին: Եկեք չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դառնալուց առաջ եղել է Լեռնային Ղարաբաղի ընտրված նախագահը, դրանից հետո Սերժ Սարգսյանն է ներկայացրել Հայաստանը, բայց նա եղել է նաև Ղարաբաղի  առաջնորդներից մեկը: Եվ մենք, ըստ էության, ունենք մի վիճակ, երբ Լեռնային Ղարաբաղը բանակցային ողջ գործընթացի ընթացքում ներկայացված է եղել բանակցային սեղանի շուրջ: Այսօր մեր խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև երկխոսությունը չընդհատվի․․․․»:

Ի պատասխան Սլովենիայից Թոմիչի՝ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի իրավունքների մասին հարցին՝ Փաշինյանը պատասխանեց․ «Հայաստանում օրենքի գերակայություն է, Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները»:

Թուրքիայի ներկայացուցիչ Այդինն իր մտահոգությունը հայտնեց Փաշինյանի վերջին հայտարարությունների մասին՝ Արցախի շուրջ բանակցությունների ձևաչափի փոփոխման վերաբերյալ՝ «սփյուռքի և երկրի ներսում օլիգարխների ճնշման ներքո»։ Փաշինյանը կրկնեց այն պատասխանը, որ տվել էր Ադրբեջանի պատգամավորի հարցին, ավելացնելով, որ «ես արդեն իսկ բացատրեցի, որ մենք բացարձակապես ոչ ակնկալում ենք, ոչ էլ պահանջում բանակցային ֆորմատի փոփոխություն․․․․ Ի՞նչպես ենք պատկերացնում, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության։ Շատ հաճախ օգտագործվում է «օկուպացիա» բառը, բայց այն մարդիկ, որոնք այսօր ապրում են Ղարաբաղում, այդ մարդիկ ծնվել են Ղարաբաղում, ապրել են Ղարաբաղում, նրանց պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերի պապերն են ապրել Ղարաբաղում և դեռ կարող ենք շատ շարունակել: Ի՞նչպես կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, որտեղ իր երեխան է ծնվել, և որտեղ հուղարկավորվել են իր նախնիները․․․․ Ես վերջերս նույնիսկ հանդես եմ եկել գուցե շատ տարօրինակ թվացող նախաձեռնություններով: Ասուլիսում հրապարակային հռետորական հարց տվեցի՝ արդյոք, օրինակ, Ադրբեջանի նախագահը կամ ղեկավարությունը ոչինչ չունի ասելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդին: Ես, օրինակ, կուզենայի ունենալ հնարավորություն դիմել Ադրբեջանի ժողովրդին և խոսել նրա հետ: Իհարկե, հիմա էլ կարող եմ, բայց բայց ես չեմ ուզում, որ դա լինի, այսպես ասած, միակողմանի և հանկարծ որևէ կերպ չընկալվի որպես սադրիչ քայլ: Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը կառավարությունների, ժողովուրդների, հանրության, երիտասարդների միջև սկսվի և տեղի ունենա, որովհետև մեր օրակարգը խաղաղության օրակարգ է և մենք ֆորմատի փոփոխության հարց չենք դնում»։

Ուկրաինայից Արիևի հարցի վերաբերյալ, թե «ո՞ւմ է պատկանում Ղրիմը», Փաշինյանը պատասխանեց «․․․․Մենք հաճախ ենք հայտնաբերում, որ մեր բարեկամները գտնվում են հակամարտության տարբեր կողմերում, և շատ դժվար է մեզ համար ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև։ Երբեմն ստիպված ես լինում այդպիսի ընտրություն կատարել, բայց մեր ընտրությունը, գլոբալ ընտրությունը խաղաղությունն է, երկխոսությունը,  կայունությունն ու զարգացումը»։

Պատասխանելով Լիտվայից Մասիուլիսի վերջին հարցին, թե արդյոք Հայաստանն ավելի եվրոպամետ և պակաս ռուսամետ կլինի, Փաշինյանն ասաց. «Ես դեռ ընդդիմադիր ժամանակներից հայտարարել եմ, որ չեմ ընդունում, որ Հայաստանում և ընդհանրապես որևէ պետությունում պետք է լինեն ռուսամետ, եվրոպամետ, ամերիկամետ քաղաքական ուժեր և գործիչներ։ Ես ինձ համարում եմ հայաստանամետ գործիչ: Եվ կարծում եմ, որ ֆրանսիացի գործիչները պետք է լինեն ֆրանսամետ, ուկրաինացիները՝ ուկրաինամետ, ռուսները՝ ռուսամետ․․․»։

Հայաստանի վարչապետը հմտորեն պատասխանեց բոլոր հարցերին, իսկ երբեմն խելացիորեն խուսափեց պատասխանել դրանց։ Սա իր քաղաքական ձեռնհասության առաջին քննությունն էր միջազգային ասպարեզում, որը նա անցավ մեծ հաջողությամբ․․․», - ասված է հոդվածում, որը թարգմանաբար ներկայացրել է Պանորաման:

Տպել
4236 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով