Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է հավաքականի ու ֆեդերացիայի վերաբերյալ սուր քննադատություններին: Վերջին շրջանում՝ հատկապես Եվրո 2020-ի որակավորման փուլում ընտրանու անհաջողություններից հետո գնահատականներն ավելի են խստացել: Երկրպագուները լավ, թանկարժեք, արտասահմանցի գլխավոր մարզիչ են ուզում, ինչպես նաեւ ցանկանում են, որ արդյունքներն արագ նկատելի դառնան: «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մարզչի հետ կապված Մելիքբեկյանը նշել է, որ եղած ռեսուրսները հաշվի առնելով՝ Արմեն Գյուլբուդաղյանցն ամենաօպտիմալ տարբերակն է:

«Ես 2005-08 թթ. եղել եմ ՀՖՖ գործադիր տնօրեն եւ եղել եմ այն թիմի մասը, որը զբաղվել է մարզչի ընտրությամբ: Միշտ դժգոհություններ եղել են: Վարդան Մինասյանի թիմը շատ լավ էր հանդես գալիս, բայց ասում էին, որ, եթե ավելի լավ, թանկ, արտասահմանցի մարզիչ լիներ, ավելի լավ կխաղային: Իրականում դա այդքան էլ այդպես չէ: Սա շատ խիստ մասնագիտական հարց է, եւ դժգոհություններ միշտ լինելու են: Ֆեդերացիայի նախագահն էլ ասել է, որ մենք բանակցել ենք բազմաթիվ լավ համարվող եւ թանկ համարվող մարզիչների հետ, բայց խնդիրներն այլ տեղում են, եւ այսօր մենք գտել ենք, որ այս պահի դրությամբ մեր ունեցած ռոսուրսների համար ամենաօպտիմալ տարբերակը սա է: Միեւնույն ժամանակ շատ լուրջ աշխատանք ենք կատարում մանկապատանեկան ֆուտբոլում, տեխնիկական տնօրենն իսպանացի է, այ հենց նա թանկ մասնագետ է»,- ասաց նա:

Մելիքբեկյանը նշեց, որ վերջին շրջանում ուրախացրել են պատանեկան տարիքային հավաքականները: 15 տարեկանները Վրաստանի հետ մարտական ֆուտբոլ են խաղացել, հաղթել են 1:0, մի խաղ էլ ոչ-ոքի է ավարտվել՝ 2:2: Մինչեւ 18 տարեկանների թիմը վերջերս Կիպրոսի հասակակիցների հետ խաղացել է 3:3 եւ 1:1: Մելիքբեկյանն նշում է, որ, իհարկե, Կիպրոսի ոչ-ոքիներն ուրախանալու առիթ չեն, բայց պետք է նկատել, որ դրական դինամիկա կա:

«Մեթոդիկայի նեդրումը միանգամից չի երեւա, բայց որոշակի, աննշան պրոգրես մենք զգում ենք ե՛ւ մոտեցումների, ե՛ւ երիտասարադական հավաքականի մարզիչների աշխատանքում: Հուսամ, որ ինչ-որ ժամանակ անց մենք դա ավելի լավ կտեսնենք»,- ասել է նա:

Մելիքբեկյանը խոսել է նաեւ ակումբներին ենթակառուցվածքներով օգնելու մասին: Անդրադարձել է հաջորդ մրցաշրջանում ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության թիմերի քանակի, բանակային ակումբ ունենալու թեմաներին: Մեկնաբանել է արտասահմանում ապրող ազգությամբ հայ ֆուտբոլիստներին ՀՀ հավաքական բերելու հնարավորությունները: Մասնավորապես պարզաբանել է ուրուգվայահայ Դիեգո Մարաշլյանի իրավիճակը՝ նշելով, որ հենց ֆուտբոլիստն է ասել, որ իրեն ուրուգվայցի է զգում ու ցանկանում է այդ երկիրը ներկայացնել: Պատասխանել է «Հրազդան» մարզադաշտի խնդիրների ու ՀՖՖ տեխնիկական նոր տնօրեն Խինես Մելենդեսի աշխատավարձի վերաբերյալ հարցերին: Վերջին թեմայի առումով պնդել է, որ մասնագետը 1 մլն դոլար չի ստանում:

Տպել
1859 դիտում

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է