Ով պետք է մտածի Վանաձորի 3-րդ կարգի 84 վթարային շենքերի մասին. Քաղաքաշինության կոմիտեում հակասող պատասխաններ են տալիս

Օրեր առաջ Լոռու մարզ այցելած քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարից ՀԺ-ն հետաքրքրվեց՝ ինչ է սպասվում վթարայնության 3-րդ աստիճան ունեցող շենքերի բնակիչներին ու արդյոք առաջիկայում գոնե նոր ուսումնասիրություններ կարվեն՝ շենքերի սեյսմակայունության վերաբերյալ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ներկայումս հիմք են ընդունում համայնքի կողմից տվյալ տվյալները. «Եթե համայնքը ուսումնասիրություն է արել ու պարզել, որ դա 3-րդ կարգ է, բնականաբար մենք այդպես էլ ընդունում ենք, համապատասխան լուծումներ կգտնենք ու դրա մասին կբարձրաձայնենք»,-ասաց նա: Դիտարկմանը, որ ուսումնասիրությունները արվել են 2004-2005թ-ին, իսկ այս տարիների ընթացքում վիճակն ավելի է վատթարացել, կոմիտեի նախագահը հորդորեց դիմել համայնքի ղեկավարին. «Համայնքին դիմեք, որ էդ գործընթացը կազմակերպի»,-հավելեց Վերմիշյանը: Հարցին, թե համայնքի ուժերով հնարավոր չի լինի նման մեծ ուսումնասիրություն ձեռնարկել, Վահագն Վերմիշյանը պատասխան չտվեց, փոխարենը միջամտեց քաղշինի աշխատակցուհին՝ կրկին հորդորելով համայնքի խնդիրներով դիմել համայնքի ղեկավարին: Կոմիտեի աշխատակցուհին հորդորեց հարցեր ուղղել իրենց լիազորությունների հետ կապված. «Մեր լիազորությունների շրջանում եթե հարցեր լինեն, տվեք, բայց ուսումնասիրությունները առաջին հերթին սեփականատերերի պարտականությունն է օրենքով, երբ պետական աջակցության ծրագրեր կլինեն, այդ ժամանակ պետությունը կմասնակցի: Եզրակացությունները պատվիրվում են քաղաքացիների կամ իրենց կառավարման մարմինների կողմից: Դա իրենց պարտականությունն է»:

Լսելով իրար հակասող պատասխանները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Արմեն Ղուլարյանը փորձեց շտկել իրավիճակը՝ նշելով, որ իրենց կողմից խնդիրը բազմիցս է բարձրացվել ու բազմակողմանի ուսումնասիրվել. «Պարոն Վերմիշյանի հանձնարարությամբ այսօր մենք աշխատում ենք հենց այդ խնդրի վրա՝ 3-րդ եւ 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբերյալ: Մեր կոմիտեի նախագահը տեղյակ է պահել հանրապետության վարչապետին, ում հանձնարարականով էլ ուսումնասիրությունները կատարվում են»,-ասաց պարոն Ղուլարյանը:

«Նախ պետք է ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչ գումարների մասին է խոսքը, որի մեջ արդեն կհասկանանք տեխնիկական ուսումնասիրությունների գումարի չափը, վերականգնման դեպքում ինչքան կկազմի, վթարային 4-րդ կարգը, որը պետք է քանդվի ու նորը կառուցվի՝ դա ինչքան կկազմի: Մենք պետք է բոլորս մեր սեփականության նկատմամբ ավելի ուշադիր լինենք»,-ասաց պարոն Ղուլարյանը՝ հավելելով, որ ուսումնասիրությունները երկար չեն տեւի. «Վարչապետի հանձնարարությամբ աղետի գոտում եղած խնդիրների ուսումնասիրության համար աշխատանքային խումբ է գործում, որը պետք է մինչեւ հունիս աշխատանքներն ավարտի ու առաջարկություն ներկայացնի»:

Տպել
651 դիտում

Անելու եմ այնպես, որ հանդիսատեսը հարցերով դուրս գա դահլիճից. Սերժ Մելիք-Հովսեփյանը նոր ներկայացում է բեմադրել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր Սիրիայի վերաբերյալ երկու բանաձև կքվեարկի

Մանվել Գրիգորյանի ունեցվածքը ինչի՞ չեք վաճառում, օգնում մայրերին․ վարչապետը՝ Գրիգորյանի նախկին օգնականին

Ինչ-որ փուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարող է դիմել Վճռաբեկ դատարան՝ Մարտի 1-ի գործով արդարացման դատավճռի համար

Ծառայում ենք ուշադիր, զգոն և ոչ ենք ասում անտարբերությանը. ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար (տեսանյութ)

Հայաստանն ու Չինաստանը քննարկել են էկոտուրիզմի ոլորտում համագործակցության հարցեր

Ջոն Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատության է ենթարկել Թրամփի արտաքին քաղաքականությունը. Politico

ԵԱՏՄ-ն կայացել է որպես ինտեգրացիոն միավորում. նրա անդամ բոլոր երկրները դրական արդյունք են արձանագրել. Մատվիենկո

ՀՀ ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

ԱԺ-ն հրապարակեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը

Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար

ԱՄՆ-ը մտադիր է Իրանի դեմ լայն կոալիցիա ստեղծել ՄԱԿ-ի միջոցով. The Wall Street Journal

Մինչև 2024 թ.-ը 5-6 տարեկանների 90%-ը և 3-6 տարեկանների 70%-ն ընդգրկված կլինի նախադպրոցական հաստատություններում

Վանեցյանը հաստատեց, որ մենակ չի գրել, այլ իրեն օգնել են. խնդիրը դա՞ է, թե ով է գրել. Կարապետյան

Այլ նախարարների հրաժարականների մասին քննարկում կառավարությունում չի եղել. Հակոբ Արշակյան

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանը ձեռքից բաց թողեց հաղթանակն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Կառավարությունը 9.4 մլն դրամ հատկացրեց՝ Թալիշում վիրավորված Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու համար

Հայաստանն ու Վրաստանը կարեւորել են երկու խորհրդարանների միջև ակտիվ շփումն ու համագործակցությունը

2 մեդալով. Հունահռոմեական ոճի ըմբիշները վերադարձան Հայաստան

Հափշտակվել է շուրջ 9.3 մլն դրամ. ՔԿ-ն պաշտոնապես հաստատել է Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալությունը