Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է ԵԱՀ ՆՊ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ

17/04/2019 schedule22:33

Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵԱՀ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Քարիմ Դարվիշի (Karim Abdel Darvish) հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպումը կայացել է այսօր՝ ապրիլի 17-ին:

Քարիմ Դարվիշը շնորհավորել է Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերը երկու բարեկամ երկրներն առավել ամուր կապելու գործում։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է նաև, որ անձնապես մեծ համակրանք ունի հայ ժողովրդի նկատմամբ և ծանոթ է նրա պատմությանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Գրիգորյանը նշել ՝, որ Եգիպտոսը և եգիպտացիները հայ ժողովրդի պատմության ամենացավալի ժամանակաշրջանում օգնության ձեռք են մեկնել հայերին, հյուրընկալելով ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի, և Հայաստանը դա երբեք չի մոռանում։ Նա հավելել է, որ Եգիպտոսում հայերը մշտապես իրենց դրսևորել են որպես օրինպաշտ քաղաքացիներ՝ մեծ ներդրում ունենալով Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում։

Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության խորացմանը՝ դեսպան Գրիգորյանն ու Քարիմ Դարվիշին երկուստեք կարևորել են համապատասխան բարեկամության խմբերի սերտ աշխատանքների իրականացումը։

Տպել
512 դիտում

Երիտասարդ կանայք հուշանվեր թղթադրամով գնումներ են կատարել. ոստիկանությունը ճանաչողներին խնդրում է արձագանքել (տեսանյութ)

ՀՀԿ-ն միացրել է «սպասման ռեժիմը»

Հենրիխ Մխիթարյանն ամբողջական մարզում է անցկացրել «Ռոմա»-ի ընդհանուր խմբում

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` Արա Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը (տեսանյութ)

Տեղյակ եմ, որ պատգամավորի հասցեին սպառնալիքներ են հնչել․ ԱԺ նախագահ

Կմշակվի ուսուցիչների վերապատրաստման առցանց համակարգ. ԿԳՄՍ նախարարություն

«Եվրատեսիլ 2020»-ի կազմակերպիչների գումարը չի բավականացնում մրցույթի համար

Նույնիսկ երբ Սերժ Սարգսյանը նրան իդիոտ էր անվանում, Վազգեն Մանուկյանը չխորշեց գնալ եւ ընդունել նրա առաջարկը. պատգամավոր

Նազիկ Ամիրյանին առնչվող քրեական գործը հարուցվել է չորս հոդվածներով. ՔԿ-ն այն վարույթ է ընդունել

«Volkswagen», «BMW M» եւ «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները բախվել են Սեբաստիայի փողոցում, կա տուժած. ԱԻՆ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ (տեսանյութ)

«Կեռ Թալա» կոչվող հանդամասում հրդեհի օջախ է նկատվել. ԱԻՆ

Պատգամավորի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու մասին հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն

Ճապոնիայի կայսրն սկսել Է գահ բարձրանալու գիշերային ծեսը

6 մլն 250 հազար 415 շվեյցարական ֆրանկ, 667 հազար 730 եվրո. Վարդան Սրմաքեշը հայտարարագրել է ունեցվածքը

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իտալիա

ԿԳՄՍ նախարարը միշտ բաց է քննարկումների համար, սակայն ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպում դեռ պլանավորված չէ. խոսնակ

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից