Անգլիացի բլյուզ երգիչը 8 ամսում 16 երկրում 120 համերգ է ունեցել. 17-րդ երկիրը Հայաստանն է

Բրիտանացի երիտասարդ բլյուզ երաժիշտ Բեն Փուլը 2-րդ անգամ Հայաստանում է՝ կրկին ելույթ ունենալու նպատակով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմեց, որ իրականում այս շրջանում նախատեսում էր արձակուրդ վերցնել, ընկերն առաջարկել է գալ Հայաստան: Համատեղության կարգով նաեւ շոուներ կունենա, որոնք նաեւ աուտիզմի տեղեկատվական մեկամսյակի միջոցառումների շրջանակներում են:

«Անցած շաբաթ համերգներ եմ ունեցել Ռուսաստանում՝ Մոսկվայում ու Եկատերինբուրգում: Ընկերս՝ Վահանը, որն ինձ այստեղ էր բերել նաեւ 2015 թ., առաջարկեց էլի գալ: Շոուներ եմ ունենալու այստեղ, ինչի համար շատ ոգեւորված եմ, քանի որ անցած անգամ հիանալի ժամանակ եմ անցկացրել այստեղ: Այս անգամ եկել եմ ավելի շատ իմ, այսպես ասած, արձակուրդի համար, բայց նաեւ նվագելու եմ: Նաեւ այստեղ եմ աուտիզմի տեղեկատվական մեկամսյակի շրջանակներում»,- ասաց նա:

Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ դեռ շատ բան տեսնել չի հասցրել: Ասաց, որ ժամանել է 2 օր առաջ ու ՀՀ-ում մնալու է մինչեւ ուրբաթ՝ ապրիլի 19, հարցրեց՝ ուր կարող է գնալ ու պատմեց, որ Վերնիսաժն է տեսել: Ասաց, որ անցնելիս է եղել ու որոշել է գնում կատարել:

«Վերնիսաժ՝ ինձ համար շատ բարդ բառ է, դժվարանում եմ հիշել (ծիծաղում է): Թեւնոց ունեմ այնտեղից, նվեր է ընկերոջիցս: Դեռ այլ բան չեմ տեսել: Համեղ հայկական ուտելիք եմ կերել: Շատ եմ հավանել: Անգլիացու համար նոր է, տարբերող, սիրում եմ տարբեր խոհանոցների ուտեստներ փորձել, համեմունքներ կան, ինչը սիրում եմ, նաեւ միսը...»,- պատմեց նա:

Երեւանում շատ վայրերում չի եղել, սակայն քաղաքի մասին պատմական տվյալների տիրապետում է: Նաեւ լսել է նաեւ Արարատ լեռան մասին: Շնորհակալություն է հայտնում ջերմության համար ու ընդգծում, որ փորձելու է հնարավորինս շատ բացահայտումներ անել իր համար:

«Հիանալի է նորից այստեղ լինելը: Լսել եմ, որ Երեւանը մոլորակի ամենահին քաղաքներից է: Նաեւ գիտեմ Արարատ լեռան մասին, որի վրա իջել է Նոյան տապանը: Կփորձեմ տեսնել քաղաքի տեսարժան վայրերը, նոր բաներ բացահայտել: Շնորհակալ եմ բոլորին ջերմ ընդունելության համար»,- ասաց նա:

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական մեծ փոփոխությունների մասին Բեն Փուլը նույնպես գիտի: Չի ցանկանում մեկնաբանել, քանի որ այլ երկրից է, սակայն հասցրել է տպավորություն ստանալ տեղի ունեցածի վերաբերյալ մարդկանց վերաբերմունի մասին: Կարծիք է կազմել, որ նրանք գոհ են:

«Լսել եմ մեծ փոփոխությունների մասին, որոնց միջոց երկիրն անցել է, ինչը ինչպես երեւում է, ինչպես կարող եմ դատել մարդկանց խոսակցություններից, լավ է»,- ասաց նա:

Հայաստանից հետո երգիչը փորձելու է իսկապես հանգստանալ: Խոստովանում է, ոչ դրա կարիքը շատ ունի, քանի որ վերջին ամիսներին շատ զբաղված է եղել: Արձակուրդից հետո էլ գրաֆիկը հագեցած է լինելու: Շարունակելու է շրջագայությունները Եվրոպայում: Առաջիկայում լինելու է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում ու Բելգիայում:

«Դա հիանալի է, քանի որ հանգստանալու կարիք ունեմ. վերջին շրջանում շատ զբաղված եմ եղել: 1 շաբաթ-10 օր ունեմ, հետո մեկնելու եմ Ֆրանսիա ու շարուենակելու եմ շրջագայությունս Մեծ Բրիտանիայում ու Բելգիայում: Ամառը նույնպես շատ հագեցած է լինելու: Վերջին 8 ամիսների ընթացքում շատ զբաղված եմ եղել, անընդհատ՝ մինչեւ հիմա, շրջագայությունների մեջ եմ եղել: Անցած սեպտեմբերից սկսած սա 17-երկիրն է, որտեղ լինում եմ՝ մոտ 120 շոու եմ ունեցել»,- ասաց նա:

Բեն փուլը 2 համերգ է նախատեսում Երեւանում: Այսօր՝ ապրիլի 17-ին, նա ներկայանալու է The Venue-ում, իսկ վաղը KAMI Club-ում:

Տպել
685 դիտում

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)