Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում գարշահոտը վերացել է. հաստատությունը կունենա նոր տնօրեն

Առողջապահության նախարարությունում այսօր կայացավ Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (ՀԱՊԱԿ) տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը: Հաղթող ճանաչվեց առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, որը նախորդ տարվա վերջին նշանակվել էր ՀԱՊԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Հաղթող թեկնածուն նախարարի հրամանով պետք է նշանակվի եռօրյա ժամկետում:

Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 4 թեկնածու, ներկայացել երեքը՝ Սերգեյ Խաչատրյանից բացի, հոգեբույժներ Վահե Բաբայանը եւ Գարիկ Պեդոյանը, որոնք տարբեր փուլերում դուրս մնացին մրցույթից: Նրանք երկուսն էլ նաեւ նախորդ անգամ էին մասնակցել տնօրենի ընտրության համար հայտարարված մրցույթին: Այն ժամանակ երկուսն էլ հաղթող էին ճանաչվել մեկ այլ թեկնածու, դարձյալ տնօրենի պաշտոնակատար Նարեկ Վանեսյանի հետ միասին, բայց նախարարը երեք թեկնածուներից նշանակել էր Վանեսյանին: Վերջինս աշխատեց ընդամենը մի քանի ամիս, ապա զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում գրեց՝ աղմկահարույց իրադարձությունների կիզակետում հայտնվելուց հետո:

ՀԱՊԱԿ նախկին տնօրենի հեռանալուց հետո պաշտոնակատար էր նշանակվել փոխտնօրեն Կարեն Վարդանյանը: Բայց մրցույթից առաջ նրան փոխարինեց Սերգեյ Խաչատրյանը: Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե ինչ անհրաժեշտություն էր առաջացել այդ փոփոխության համար: Պատասխանեցին, որ Կարեն Վարդանյանը տնօրենի պարտականությունները կատարելուց հրաժարվել է սեփական դիմումի համաձայն:   

Մրցույթում հաղթող ճանաչված Սերգեյ Խաչատրյանը, մեզ հետ զրույցում ներկայացնելով առողջապահական հաստատության զարգացման իր ծրագրի հիմնադրույթները, ասաց. «Ծրագրի մեջ զուգահեռաբար անցնում է երկու, նույնիսկ երեք հիմնական դրույթ: Առաջինը ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնման, վերանորոգման, նորացման խնդիրն է, որովհետեւ այսօր Նուբարաշենի հիվանդանոցային համալիրը բացարձակ չի համապատասխանում մեր պատկերացումներին: Հատկապես հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանցից շատերը բնականաբար չեն կարող պաշտպանել իրենց իրավունքները: Այստեղ, իհարկե, պետության դերը շատ մեծ է, եւ այդ առումով լուրջ աշխատանքներ պիտի արվեն ամեն ինչի հետ կապված: Տարածքը հնամաշ է, ենթակա է հիմնովին վերանորոգման: Ավելին ասեմ, որ մասնաշենքերի մեծամասնությունը կառուցված է եղել զորամասի համար եւ հարմարեցված չէ: Հիվանդասենյակները չափազանց մեծ են (յուրաքանչյուրում տասնյակի չափ մահճակալ է դրված-խմբ.): Բայց շատ հեշտ է փոխելը, մենք արդեն նայել ենք, գնահատել ենք, թե ինչպես պիտի իրականացնենք: Այսինքն՝ պետք է կարդինալ, լուրջ վերանորոգում արվի»:

Սերգեյ Խաչատրյանի խոսքով, պացիենտների միջավայրում փոխելու ենթակա է ամեն ինչ, ընդհուպ մինչեւ բարձերն ու ներքնակները: Նրա հաշվարկով, այդ ամենի համար կպահանջվի 1.5-2 միլիարդ դրամ: Ամբողջ գումարն ունենալու դեպքում խնդիրը կլուծվի միանգամից, հակառակ դեպքում, հաստատության ֆինանսավորումը թույլ կտա նպատակին հասնել մաս-մաս՝ նախ վերանորոգելով զուգարաններն ու լոգասենյակները, ապա ճաշասենյակները եւ այլն:

Առողջապահության նախկին փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ 2017 թվականին «Նորք» հոգեբուժական կենտոնը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հետ միաձուլելու ճանապարհով առաջինի շենքը վաճառելու որոշումը գուցե սխա՞լ էր, քանի որ ազատված շենքը տիպային էր ու հարմարեցված հոգեբուժական հաստատության կարիքներին: «Չեմ կարող ասել՝ սխա՞լ էր, ճի՞շտ էր: Ես կարծում եմ՝ այսօր մեր գործունեությունը ցույց է տալիս, որ ճիշտ էր, որովհետեւ երկու հիվանդանոց միավորվել են եւ ավելի մեծ ծախսարդունավետությամբ կարող են աշխատել: Այն շենքն էլ շատ ավելի մեծ ներդրումների կարիք ուներ: Եթե երկու շենք էինք պահում, երկու տեղ պիտի ներդրումներ անեինք»,- պատասխանեց նա:

Ծրագրվում է ՀԱՊԱԿ-ում ստեղծել մանկական բաժանմունք, ինչը Հայաստանում գոյություն չունի: Գաղափարն, ըստ ամենայնի, կյանքի կկոչվի արդեն այս տարի, եւ ի տարբերություն մեծահասակների, բուժումը կլինի վճարովի: «Պետական պատվեր սահմանված չէ այդ ծառայությունների համար, կսկսենք վճարովի ծառայություններից, բայց կարծում եմ մյուս տարվանից կլինի որոշակի չափով համաֆինանսավորման կամ պետական ֆինանսավորման սկզբունքով»,- ասաց Խաչատրյանը:

Հայտնի է, որ արվարձանային Նուբարաշեն հասնելը լրջագույն խնդիր է: ՀԱՊԱԿ նոր տնօրենը նախատեսում է նաեւ տրանսպորտային հաղորդակցության խնդիր լուծել. «Դա էլ ենք քննարկել, մեր տրանսպորտով օրական երկու-երեք անգամ կայարանից պիտի տեղափոխենք ցանկացած մարդու, պառկած հիվանդների հարազատներին մեզ մոտ»:

Նուբարաշենի հոգեբուժական հաստատության համար անլուծելի թվացող խնդիր էր դարձել նաեւ կոյուղիներից տարածվող գարշահոտը: Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ դա այլեւս չկա: Նկատեց, որ նախկինում այդ նպատակի համար նախարարությունից ակնկալվում էր 25 միլիոն դրամ: Հիմա բավարար է եղել ընդամենը 2 միլիոնը: «Վատ հոտի դեմ պայքար ենք հայտարարել: Դա նշանակում է ոչ միայն կոյուղի: Դա նշանակում է՝ մեր հիվանդների հիգիենան խիստ վերահսկողության տակ է: Նախկինում մաքրող, լվացող նյութերի ձեռքբերումը շատ սահմանափակ է եղել, հիմա մենք անսահմանափակ ձեռք ենք բերում եւ նաեւ հանձնարարավել է բոլորին օրական այդ ամեն ինչը անել, եւ հավատացեք, որ մարդիկ, ովքեր նախկինում եղել են եւ հիմա են մտնում, տեսնում են, որ հոտը չկա»,- ընդգծեց հաստատության ղեկավարը:  

Նա իր հետագա գործունեության կարեւոր թիրախներից է համարում ՀԱՊԱԿ-ում աշխատող բարձրակարգ մասնագետների փորձի ու գիտելիքների տարածումը անձնակազմի մյուս մասի շրջանում: «Միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու, նոր գաղափարախոսություն ներդնելու խնդիր ունենք»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը՝ հիշելով Խորհրդային տարիներին ընդունված մոտեցումը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ, կարեւորելով դրա մերժումն ու  այդ մարդկանց հասարակությունից չմեկուսացնելը:

ՀԱՊԱԿ-ում հոսպիտալացված անձանց ընդհանուր թիվը 360 է: Նրանցից 110-ը խնամքի հիվանդներ են, որոնք ուղղակի գնալու տեղ չունեն: Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ ծրագրվում է նաեւ աշխատանքներ տանել դուրս գրվողների սոցիալական խնդիրները լուծելու, նրանց համար աշխատանք գտնելու ուղղությամբ, ինչը կսահմանափակի հիվանդության կրկնման կամ սրացման հավանականությունը: Ի դեպ, ըստ նրա, օրեր առաջ դուրս գրվող մի տղամարդուց իմացել է, որ աթոռներ է սարքում: Խաչատրյանը նրան հինգ աթոռ է պատվիրել՝ չբացառելով, որ հետագայում նույնպես մշտապես կօգտվեն այդ ծառայություններից:

Տպել
4919 դիտում

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան